14 дек. 2011 г.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
www.eter.am


ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ. 
«ԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ PR-Ի ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»






Կրթական ոլորտում կատարվող բարեփոխումները, նոր մեխանիզմների մշակումը, օտարերկրյա փորձի ներդրումը, այնուամենայնիվ, չեն նպաստում Հայաստանում գիտական ոլորտի զարգացմանը: Բացթողումներն ու թերացումները ոլորտում շատ են: Երիտասարդ գիտնականները չեն խրախուսվում, հանրությունը նրանց, գրեթե, չի ճանաչում, նրանց աշխատանքն ու գործունեությունը շարունակում է ստվերում մնալ: Շատերը ստիպված հաջողություններ են փնտրում ու գտնում օտար երկրներում: Մեր հանրապետությունում գիտակրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանում կրթության պրոպագանդայի եւ այս ոլորտի PR-ի մասին զրուցում ենք «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, հանրային կապերի մասնագետ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ:



-Կրթական համակարգի մասին խոսելիս, ընդհանրապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ամենակարեւորին` հասարակության մեջ այդ հարցի մասին ձեւավորված կարծիքին: Ի՞նչ է կրթությունը, գիտական աշխարհը: Դպրոցի շրջանավարտների մեծ մասն ուզում է անպայման սովորել բուհում, բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև այդպես ուզում են իրենց ծնողները` հաշվի չառնելով երեխայի ընդունակություններն ու գիտելիքները: Միջին մասնագիտական կրթությունն անտեսվում է, հաճախ նմանատիպ կրթօջախները բավարար թվով դիմորդներ չեն ունենում: Պետությունն ինքը պետք է իր առաջ խնդիր դնի. եթե այդ հաստատությունները շարունակում են գործել,  ուրեմն դրանք պետք է մասնագետներ ապահովեն աշխատաշուկային: Ցավոք, վերջին տարիներին դրական միավորներ հավաքած գրեթե բոլոր դիմորդները դառնում են ուսանողներ: Հետեւանքները բացասական են այն առումով, որ նախ միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններ կորցնում են իրենց դերն ու նշանակությունը,  երկրորդ` դիմորդը, որը գուցե բուհ ընդունվելու փոխարեն շատ լավ արհեստավոր կարող էր դառնալ եւ ավելի մեծ պահանջարկ ունենալ շուկայում, հարվածի տակ է դնում տվյալ բուհի հեղինակությունը:  Այսօր էլ շուկայում մենք ունենում ենք այնպիսի մասնագետների կարիք, որոնք պարզապես չկան: Մեծ հեղինակություն են վայելում իրավագիտության, օտար լեզուների, միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, վերջին տարիներին պահանջարկված են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ծրագրավորողները: Դիմորդների պակաս է նկատվում քիմիայի, ֆիզիկայի, առհասարակ, բնական գիտությունների ֆակուլտետներում: Պետական մակարդակով պետք է հստակ որոշվի, թե քանի աշխատատեղ կա, ըստ այդմ` յուրաքանչյուր տարի սահմանվի տվյալ ֆակուլտետի համար դիմորդների որոշակի քանակ:
Նույնը կարելի է ասել գիտական աշխատանքների առումով: Ինչո՞ւ պետությունը հստակ չի որոշում ատենախոսությունների, գիտական ուսումնասիրությունների առաջնահերթությունները, չի հստակեցվում` արդյոք տվյալ ոլորտի ուսումնասիրության կարիքը կա՞, այդ աշխատությունները պե՞տք են մեր հասարակությանը,  ի՞նչ օգուտ են բերելու, ինչո՞վ են նպաստելու գիտական  առաջընթացին: Սա եւս չափազանց կարեւոր, մեծ ուշադրություն պահանջող հարց  է:

-Պետությունը չի մտածում, չի պլանավորում, բայց երբեմն դիմորդներն իրենք էլ հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե արդյոք ապագայում աշխատանք կունենա՞ն, թե ոչ: Ընտրում են մասնագիտություն, որը շուկայում պահանջարկ չունի: Բոլորը համատարած դառնում են իրավաբան, ատամնաբույժ, տնտեսագետ…

-Այս առումով շատ կարեւոր է, որ բուհը  մինչեւ ընդունելության քննությունները աշխատի իր ապագա ուսանողների, շրջանավարտների այն խմբի հետ, որոնց նա տեսնում է որպես իր ապագա ուսանող: Օրինակ, ԵՊՀ-ն կազմակերպում է նման շրջայցեր դպրոցներում եւ բարձր դասարանցիներին ներկայացնում նորաբաց ֆակուլտետները, ընդունելության կարգը, շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այդ ամենն օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում: Մարդը մասնագիտություն ընտրելուց առաջ պետք է մտածի` արդյոք իր ստացած գիտելիքներով եւ համապատասխան ավարտական վկայականով կարողանալո՞ւ է աշխատանք գտնել, կարողանալո՞ւ է հետագայում դրսեւորվել, ապահովել իր կյանքը: Մեր հասարակության մեջ, ցավոք, մասնագիտության ընտրության հարցում լուրջ վերաբերմունք չկա: Բուհերը պետք է ճիշտ կազմակերպեն աշխատանքը նաեւ լրագրողների հետ: Ինչո՞ւ են Հայաստանում քիչ  տպագրվում գիտահանրամատչելի ամսագրեր, ինչո՞ւ չկան հեռուստահաղորդումներ գիտական ոլորտի  նոր նվաճումների մասին: Եթե կան մարզական թողարկումներ, որոնք պատմում են մարզիկների ամենօրյա նվաճումների մասին,  ուրեմն թող լինեն նաեւ գիտահանրամատչելի հաղորդումներ այն  երիտասարդ գիտնականների մասին, ովքեր, օրինակ, գիտական լուրջ ձեռքբերումներ ունեն: Կամ հանրությանը ներկայացվեն, թե տարվա ընթացքում ասպիրանտական ինչ թեզեր են պաշտպանվել ակադեմիայում, բուհերում, միջազգային ի՞նչ մրցույթների, գիտաժողովների են մասնակցել մեր երիտասարդ գիտնականները: Մի՞թե սրանք պակաս կարեւոր իրադարձություններ են: Հայաստանում բազմաթիվ միջազգային գիտաժողովներ են կազմակերպվում, ինչո՞ւ  լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հետաքրքրվում դրանցով , ինչո՞ւ չեն լուսաբանում:
Պետք է նշեմ, որ շատ լավ հասկանալով այս իրավիճակը` Հայկական գիտական համագործակցություն եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հկ-ների համատեղ աշխատանքի արդյունքում որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Հասարակությանը հայտնի եւ անհայտ հայ գիտնականներ հեռուստատաղավարում ներկայացնելու են գիտական հետաքրքիր եւ հանրամատչելի դասախոսություն, այն առաջարկելու ենք շահագրգիռ բոլոր հեռուստաընկերությունների, եթե որեւէ հեռուստաընկերության վարած ծրագրային քաղաքականության արդյունքում նախաձեռնությունը չիրականացվի, ապա պատրաստվում ենք մեր միջոցներով նկարահանել եւ տեղադրել համացանցում, գոնե նախնական փուլում: Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդությունը  հետաքրքրվում է նման ծրագրերով: Սոցիալական ցանցերում գիտական տարբեր խմբեր կան, որոնց անդամակցում են հազարավոր երիտասարդ ուսանողներ, գիտնականներ: Ընդհանրապես, փորձում ենք ամեն կերպ շահագրգռել երիտասարդ գիտնականներին:  Մեկ տարի առաջ Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը ստեղծեց Հայաստանի գիտական լրագրողների խումբ, որի նպատակն էր խրախուսել լրագրողներին լուսաբանել գիտական նախաձեռնություններն ու առկա տեղեկատվությունը: Մեկ տարվա ընթացքում, արդեն պատրաստվել եւ տարածվել է 112 հաղորդագրություն, որոնց արդյունքում հրապարակվել են ավելի քան 1000 տեղեկատվական նյութեր տպագիր եւ համացանցային մամուլում, ռադիոյով եւ


հեռուստատեսությամբ: Սա արդեն ցուցանիշ է, ասինքն` ճիշտ կազմակերպելու եւ հստակ քայլերի արդյունքում կարող ենք արձանագրել հաջողություն: Ցավոք, հեռուստաեթերն այսօր ողողված է սերիալներով, որոնք հասկանալի է, որ շահութաբեր են, իսկ ու՞ր մնաց հեռուստաընկերության սոցիալական պատասխանատվությունը կամ հեռուստատեսության

ամենակարեւոր գործառույթը, այն է` դաստիարակչական, ի՞նչ ենք քարոզում` նեղ, կաղապարված մտածողությու՞ն, դեպի ու՞ր:

 Ն.Հ.

11 дек. 2011 г.

#49 (915) 08.12.11

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԻ±Ք ՈՒՆԵՆ

Աշնանային զորակոչն արդեն ավարտվում է: Շուտով հայոց
բանակը կհամալրվի նորակոչիկների նոր սերնդով: Տասնյակ պատանիներ, համալրելով մեր զինված ուժերը, տեր կլինեն մեր սահմաններին ու կդառնան երաշխավորը մեր երկրի խաղաղության: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համապատասխան հրամանով ստեղծվել է հասարակական խորհուրդ, որն ընդունում ու քննում է զորակոչի ընթացքում նորակոչիկների եւ նրանց ծնողների դիմում- բողոքները: Հասարակական խորհրդի հետ զորակոչիկների եւ նրանց ծնողների մի հանդիպմանն էլ մենք ներկա գտնվեցինք: Հենց ընդունելության սկզբից նկատվեց` գրեթե բոլոր զորակոչիկները եկել էին իրենց ծնողների, մեծամասնությունը` մայրերի ուղեկցությամբ: Դիմում-բողոքները ներկայացնում էին ծնողները: Խոսում էին հիմնականում մայրերը: Տղաները, սովորաբար գլուխները կախ, սուսուփուս նստում էին:
Չեմ բացառում` գուցե որոշ դեպքերում ծնողը պետք է լրացուցիչ տեղեկություններ հաղորդի զավակի մասին, բայց հայ մայրերը մշտապես պատրաստ են «օգնության» ձեռք մեկնել իրենց տղաներին: Հավանաբար դեր է խաղում այն, որ նրանք չեն վստահում պատկան մարմիններին, նախընտրում են անձամբ միջամտել, ավելի համոզիչ ներկայացնել զորակոչիկների առողջական խնդիրները` հետին պլան մղելով իրենց զավակին: Բայց եթե 18-ամյա երիտասարդը հանդուրժում է, որ այդ տարիքում մայրը կարգավորի իր հարցերը, ապա ինչպե±ս պիտի ինքնուրույն ապրի, ինքնահաստատվի բանակային միջավայրում: Նկատել եմ նաեւ, որ նման վայրերում անհարկի լռող երիտասարդն այլ միջավայրում, սովորաբար, առյուծ է ձեւանում:
Առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայությունից ազատվող կամ տարկետում ստացող երիտասարդներից բացի պատահում են երիտասարդներ, որոնք պարզապես չեն ուզում ծառայել բանակում եւ դիմում են ամենատարբեր միջոցների` ժամկետային ծառայությունից խուսափելու համար: Արդյոք վայե±լ է արժանապատիվ տղամարդուն իր պարտքից խուսափելը, հրաժարվելը մի գործից, որը կենսական անհրաժեշտություն է մեր ազգի, մեր պետության, մեր հայրենիքի համար:
Հատկապես սոցիալական ցանցերում հաճախ են քննարկվում բանակին առնչվող տարբեր խնդիրներ, դրանց թվում նաեւ` զորակոչային տարիքը: Մարդիկ համարում են, որ 18-19 տարեկանում բանակ զորակոչվելը խանգարում է ուսումնառությանը, որ այդ տարիքում անհատը դեռ կայացած չէ եւ այլն: Կողմ եւ դեմ փաստարկներ միշտ էլ կարելի է բերել, սակայն երբեք չպետք է մոռանանք, որ այս պայմաններում մեզ կուռ ու կայացած բանակ է հարկավոր, իսկ բանակը կազմավորվում է զինվորով: Բանակի այսպիսին կամ այնպիսին լինելը պայմանավորված է յուրաքանչյուր զինվորով, նրա մարտունակությամբ, նրա հայրենասիրությամբ, նրա տրամադրությամբ ու տրամադրվածությամբ, ուստի պետք է, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երիտասարդ դեռ դպրոցական նստարանից նախապատրաստվի զինվորական ծառայությանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչների համար հաշիվ մաքրելու, թաղային կռիվներ սարքելու ավանդույթը դպրոցում է ձեւավորվում: Շատերի համար դպրոցի հետնաբակը ՙմարդաշտ՚ էր: Տղաներից մեկը մյուսին թարս էր նայում կամ պատահաբար ոտքն էր տրորում թե չէ` հնչում էր. «Կգաս դպրոցի հետեւ, արա»: Եվ պետք չէ զարմանալ, որ այս «ավանդույթը» հետագայում բնավորություն է դառնում, ուղեկցում անհատին իր ամբողջ կյանքի ընթացքում: Շատ եմ հանդիպել ծնողների, որոնք իրենց պարտքն են համարում տղա երեխային զանազան հայհոյանքներ սովորեցնելը: Եթե դրա փոխարեն մի հեքիաթ ավելի կարդային... Հավատացեք, այս հարցերն ամենեւին էլ մանրուքներ չեն:
Պատկերացրեք` ինչ է կատարվում մի միջավայում, որտեղ հավաքվում են հայկական շատ ընտանիքներին բնորոշ արու զավակի պաշտամունքի հետեւանքները կրող, սեփական անձի գերագնահատման բարդույթով տառապող, ինքնահաստատման կարիք ունեցող երիտասարդներ:
Ն.Հ.

2 дек. 2011 г.

www.eter.am

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ. ՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ 28 ՏԱՐԵԿԱՆ ԷՐ

Այս տարի մեր երկիրը տոնում է իր անկախության 20-ամյակը: Հայրենի երկրի անկախության ու մեր բաժին կապույտը հավերժ լուրթ պահելու համար էր, որ հազարավոր երիտասարդներ` նրանց մեջ մեզանից շատերի հայրերն ու եղբայրները, զոհեցին իրենց կյանքը: Եթե ողջ լինեին,ապա 2011-ին Հայաստանի անկախ Հանրապետության 20-ամյակից բացի իրենց 50-ամյակը կտոնեին ՀՀ ազգային հերոսներ Յուրա Պողոսյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը:

ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵԹԵ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ… ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ…

Դեկտեմբերի 3-ին Մովսեսը կլիներ 50 տարեկան: Նա ազատ ու անկախ Հայաստանի գաղափարի նվիրյալներից էր, այն եզակիներից, որ իր կրակոտ ու իմաստավորված խոսքով կարող էր վարակել ցանկացած ունկնդրի եւ պայքարի առաջնորդել:1979թ. փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ երդում տալով` Մովսես Գորգիսյանը դարձավ Ազգային միացյալ կուսակցության գործուն անդամ: 1980 թվականին նա ընդունվեց Երեւքանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Գորիսի պետական թատրոնում խաղաց մի շարք ներկայացումներում, բեմադրեց Արամ Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: Բնածին տաղանդը եւ արվեստագետի իր կոչումը նրան փայլուն ապագա էին խոստոնում, սակայն հայրենիքին զինվոր էր պետք, ժողովրդին` առաջնորդ: Շուտով կուսակցության մի քանի ղեկավարների ձերբակալությունից հետո, Մովսեսը ընկերների հետ առավել ակտիվացրեց ընդհատակյա գործունեությունը` վկայելով, որ ի հեճուկս խորհրդային պետանվտանգության մարմինների, կուսակցությունը գործում է: 1987թ. սկսվում է Գորգիսյանի քաղաքական գործունեություն նոր փուլը: Իբրեւ Ազգային միացալ կուսակցության (ԱԻՄ) հիմնադիր անդամ` խմբագրում եւ հրատարակում է «Անկախություն» եւ «Ինքնորոշում» պարբերականները, հիմնադրում «հրապարակայնություն» եւ «Հայրենիք» ամսագրերը: Երբ հանրահավաքներում հնչում էր «Լենին-պարտիա-Գարբաչով» կարգախոսը` դեռեւս հավատ տածելով Մոսկվայի կողմից ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը, 1988թ.մայիսի 28-ին նա առաջինը հրապարակավ ծածանեց Եռագուն դրոշը`մեր անկախության խորհրդանիշը: Թեեւ Մովսեսը երկու տարվա ընթացքում բազմիցս կալանավորվեց, ադուհանդերձ մնաց անընկճելի` համոզված, որ մեր պահանջատիրությանը կարող ենք հասնել միայն Անկախության շնորհիվ: 1990թ. հունվարի կեսերին կտրուկ սրվեց իրավիճակը Արարատի շրջանի Նախիջեւանին սահմնամերձ գոտում` Երասխավանում: Ադրբեջանցի զինյալները շրջակա տարածքի վրա իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը: Ինքնապաշտպանական ջոկատները աճապարեցին Երասխավան: Դրանց մեջ էր նաեւ Մովսեսի ջոկատը: Հունվարի 19-ին հայ մարտիկները թանձր մառախուղի քողի տակ սկսեցին հակառակորդին լռեցնելու մարտական գործողությունը: Մահասփյուռ կրակակետերը լռեցին: Սակայն այդ կռվում զոհվեց նաեւ Մովսեսը: Նրա աճյունն ամփոփված է Ծիծեռանակաբերդում` անմար կրակի հարեւանությամբ, որտեղ երդվել էր կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի ազատության եւ անկախության:
Ամեն անգամ, երբ բարձրանում եմ Ծիծեռնակաբերդ, երկար կանգնում եմ Մովսեսի շիրմաքարի մոտ, ուզում եմ հասկանալ` արդյոք ես կկարողանայի± մեռնել հանուն Հայաստանի, արդոք ես կկարողանա±մ երբեւէ դաստիարակել Մովսեսի նման որդի, արդյոք իմ կողքին, ընկերներիս մեջ կա±, ապրո±ւմ է Մովսեսը, արդյոք ստեղծե±լ ենք այն Հայաստանը, որը Մովսեսն էր երազում:
Ն.Հ.

Մովսես Գորգիսյան Տեսանյութ

30 нояб. 2011 г.

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԵՏ

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու գտնվող Վայսելիա ավանում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1960-70 թվականներին ընտանիքի հետ ճամփորդել է Եվրոպայի եւ Միջին Արեւելքի 41 երկրներում, այցելել է Արեւմտյան Հայաստան` իր պապերի տուն: Այդ տարիքում Մոնթե Մելքոնյանն առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: Վայսելիա վերադառնալուց հետո որպես առաջնակարգ աշակերտ 1973-ին ուղարկվել է Ճապոնիա, որտեղ սովորել է Օսակա քաղաքում 18 ամիս: Եվրոպա եւ Հեռավոր Արեւելք կատարած ճամփորդությունը մեծապես նպաստել է պատանու աշխարհայացքի, Մոնթե Մելքոնյան անհատականության ձեւավորմանը: Վայսելիայի միջնակարգ վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Բերկլիի համալսարանի (Կալիֆոռնիա) Հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրն ավարտել է 2,5 տարում: Սովորելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնադրել է Բերկլիի համալսարանի Հայ ուսանողական միությունը: 1990թ. հոկտեմբերին Մոնթե Մելքոնյանին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչեւ 1991թ. սեպտեմբեր ամիսը զուգահեռաբար կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների հետ շուրջ 8 ամիս աշխատել է «Հայաստանը եւ իր հարեւանները» ծավալուն գիրքը կազմելու վրա: Առաջնահերթ համարելով հայրենի երկրի պաշտպանության հրամայականը` մեկնել է ռազմաճակատ: Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլու գյուղի կրակակետերը լռեցնելուց հետո տեղանքը ստուգելու ժամանակ:

-Մոնթե, սփյուռքահայերի զավակ լինելով` դու եկար Հայաստան` հայրենիքի ազատագրական պայքարին մասնակցելու: Այդ պայքարը հաղթանակով պսակվեց. Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է, բայց մարդիկ այսօր հեռանում են հայրենիքից:

-Կա միայն հայ ժողովուրդ, հայ ազգ: Ահա թե հանուն ինչի մենք պետք է պայքարենք: Սփյուռքում հայ ժողովուրդը կորցնում է իր ինքնությունն իբրեւ մշակութային-ազգային ամբողջություն` տեղի տալով մշակութային ձուլման կենտրոնախույս ազդեցություններին: Եթե սփյուռքի հայերը չպնդեն սեփական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը, նրանք աստիճանաբար կկորցնեն իրենց ընդհանուր մշակութային ինքնությունը: Եթե այդ տեղի ունենա, ապա դրան կհաջորդի մեր ազգի սպիտակ ջարդը: (1981թ.)

-Դու պայքարում էիր շահագործման, ճնշումների, անարդարությունների դեմ, բայց պայքարն ինքն էլ ենթադրում է բռնություն…

-Շահագործումն ու ճնշումն իրենց էությամբ բռնության ձեւեր են, եւ այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր` ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է եւ համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե
±լ է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել հետեւողական «ճիգերի» շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձեւով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձեւով գլուխ բերել: Այսքան պարզ: (1986թ.)

-Պատերազմից հետո շատ բան է փոխվել մեր կյանքում, ինչպե
±ս պետք է զարգանա մեր երկիրը, դեպի ո±ւր պետք է գնանք:

-Կարծում եմ, թե 1988 թվականից ի վեր գրեթե ամեն մարդ վերագնահատել է իր գաղափարները աշխարհում կատարվածների մասին: Դա չի նշանակում, որ ես կամ ոմանք փոխել ենք գաղափարախոսական մեր ընդհանուր տեսակետները: Հիմա Հայաստանի իշխանությունները եւ համարյա բոլոր քաղաքական հոսանքները մեծ ճիգեր են թափում հողը վերադարձնելու գյուղացուն, կերտելու ավելի ժողովրդավարություն, ավելի շատ իսկական իշխանությունը տալու ժողովրդին, չնայած այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, շատ անելիքներ: Պետք է տեսնել խնդիրներն այնտեղ, որտեղ նրանք գոյություն ունեն, եւ անմիջապես սկսել դրանք լուծել: Ներկա պահին գոյություն ունեցող խնդիրներից մեկը ազգային հարցն է, իսկ մեկ ուրիշը տնտեսական վիճակը: Ինչպե
±ս ստեղծել հզոր տնտեսություն` առանց վերստին հաստատելու շահագործող մի համակարգ, հատկապես շատ արագ շահագործող, բյուրոկրատներն ու բարձր պաշտոն ունեցողները շահագործում էին իրենց դիրքերն ու ուրիշ մարդկանց աշխատանքը, եւ այսպիսով, շահագործող մի դասակարգ առաջացավ Խորհրդային Միությունում եւ Խորհրդային Հայաստանում: Պետք է խուսափենք, որ այդ վարչակարգին մեր հակազդեցության պատճառով շահաշգործող դասակարգի մի այլ տեսակ չառաջանա: (1991թ.)

-Ինչպե
±ս, ի±նչ ոգով պետք է ապրի ու դաստիարակվի հայ երիտասարդությունը:

-Հայկական հարցի լուծման համար, այսինքն, հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին եւ ամենակարեւոր պարտականությունը: Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին եւ որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, եւ որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում: (1991թ.)

±սկ սփյուռքը…

-Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր եւ այլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն: (1981թ.)

-Այսօր հաճախ են կազմակերպվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զանազան քննարկումներ: Դու էլ ժամանակին շատ ես մտորել այս հարցերի շուրջ:

-Թուրքական պետությունը թշնամին է ինչպես հայ եւ քուրդ ժողովուրդների, այնպես էլ թուրք ժողովրդի, այլ ոչ թե նրա ներկայացուցիչը: Ուստի, եթե մենք ուզում ենք երկխոսություն սկսել թուրք ժողովրդի ներկայացուցիչների հետ, ապա պետք է նրանց փնտրենք բյուրոկրատիայից եւ բռնակալ վարչակարգից դուրս: (1987թ.)
Հայերի ազգային ինքնորոշում ասելով` մենք հասկանում ենք մեկից ավելի հնարավոր համակարգեր եւ լուծումներ: Վերջնական լուծումը պետք է կախված լինի հայ ժողովրդի` իր հայրենիքի հետ ունեցած գործնական եւ ոչ զգացմունքային կապվածությունից, որն ի հայտ կգա մոբիլիզացիայի եւ պայքարն առաջ տանելու կարողության մեջ: Մենք հայտարարում ենք, որ ամեն մի սփյուռքահայ պետք է առնվազն իրավունք ունենա ազատորեն վերահաստատվելու ՙ
«Արեւմտյան Հայաստանում», այսինքն, հայերի հայրենիքի այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Թուրքական պետության ուղղակի ենթակայության ներքո, եւ այնտեղ ապրելու իբրեւ բնիկ` վայելելով հավասար եւ լիիրավ իրավունքներ, ինչպես մյուս բոլոր բնակիչները: Ի լրումն հայերն, իբրեւ ազգային փոքրամասնություն, պետք է բավարար չափով ներկայացուցիչներ ունենան կառավարական մարմիններում: Այնուհետեւ, եթե հայերը կազմեն ոչ ավելին, քան ազգային փոքրամասնություն` «Արեւմտյան Հայաստանում», որը կդառնա նորաստեղծ հեղափոխական Թուրքիայի կամ Քուրդիստանի մի մասը, ապա հայ փոքրամասնությունը պետք է ունենա հատուկ հարաբերությունների իրավունք Խորհրդային «Հայաստանի հետ՚»: (1984թ.)
Ազատ, անկախ Հայաստան՚ կարգախոսի կողմնակիցների գրվածքներն ընթերցելով եւ նրանց քարտեզները զննելով` մենք հանգում ենք այն կարծիքին, որ նրանք մեր հայրենիքի սահմանները որոշում են ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի նախագահ Վուդրոու Ուիլսոնը: Սակայն, այդ սահմանները գծվել են ըստ իմպերիալիստական հաշվարկների, այն է` ինչ կարգի
«Հայաստանը» լավագույնս կծառայի իրենց սեփական ռազմավարական շահերին: Հարկ չկա նշելու, որ իսպառ անտեսվել են երկրամասի գերակշռող բնակչության իղձերը: Այսպիսով, եթե հաշվի առնենք հայ ժողովրդի դիրքորոշումը, ուիլսոնյան «Հայաստանի» սահմանները մեծապես անպաշտպան կլինեին` թե բարոյական եւ թե ռազմական տեսանկյունից: Ողջ ծրագիրն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, եւ երբ այն ձախողվեց, արդյունքը նույնիսկ առավել կործանարար եղավ հայ ազգի մնացած մասի համար: Ուիլսոնյան ՙՀայաստանը՚ սոսկ ծաղրանկար է, որն ամեն պարագայում լիովին անհամապատասխան է տարածաշրջանի ներկա եւ գալիք իրողություններին: (1987թ.)

-Մոնթե, շատ շատերն այսօր փորձում են որքան հնարավոր է շատ բան իմանալ քո մասին, ճանաչել քեզ: 1-2 նախադասությամբ ինքդ ինչպե
±ս կներկայացնես քեզ:

-Ինձ երբեք չի հետաքրքրում այն, որ մարդիկ ինձ հարգո
±ւմ են, թե±` ոչ: Իմ համար կենսականն այն է, որ ես ինձ հարգեմ: Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի ես կդառնայի կորուսյալ մի թշվառական: Սեփական անձս հարգելու համար է, որ ես գործում եւ ապրում եմ: Անձնապես ես չեմ հավատում ուրիշների հետ մրցակցությանը` լինի դա ֆիզիկական, մտավոր կամ ցանկացած այլ ձեւի: Այն, ինչին հավատում եմ, դա իմ սեփական անձի հետ մրցակցությունն է: Սա մրցակցության ամենադժվար եւ առավելագույնս հուսախաբ անող տեսակն է, որովհետեւ ինքդ քեզ գերազանցելը անհնար է: Միշտ զգում ես, որ կարող ես եւ պետք է ավելի լավ անես: Չէի ասի, որ սա ամբողջովին առողջ մոտեցում է կյանքին, բայց այդպիսին եմ ես հիմա:(1986թ.)
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.-Մոնթեի պատասխանները հարցերին մեջբերված են Մարկար Մելքոնյանի` Մոնթեի նամակների, գրառումների հիման վրա կազմած «Պայքարելու իրավունքը» գրքից:
ԲԱՆԱԿԸ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2012-ի հունվարի 28-ին հայոց բանակը կտոնի իր ստեղծման 20-ամյա տարեդարձը: Երկու տասնամյակ շարունակ մեր բանակը հավատարիմ է Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության, խաղաղության երաշխավոր լինելու իր գլխավոր առաքելությանը: Ամեն ինչ արվում է զորքերի մարտական պատրաստվածության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման համար: Ոչ միայն մարտունակ, այլեւ կիրթ ու բանիմաց հայ զինվորի կերպար կերտելու համար բանակում կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ հայտնի մտավորականների հետ: «Բանակը եւ մտավորականը» խորագրի ներքո մեր թերթի էջերում հայ զինվորի, հայոց բանակի մասին իրենց խոհերով ու մտորումներով հանդես կգան արվեստի ու մշակույթի գործիչները: Խորագրի առաջին հյուրը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է:


ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ.
«ԶԵՆՔՆ ԱԶԳԻՆՆ Է, ՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ Է ԶԻՆՎՈՐԻՆ» ՚


Ռոբերտ Ամիրխանյանը մեր երաժշտարվեստի ամենաճանաչված ու սիրված դեմքերից է, պատվով է կրում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչումը: Կոմպոզիտորի գործունեությունը գնահատվել է նաեւ «Մեսրոպ Մաշտոց» ՚շքանշանով: Նա այժմ գլխավորում է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը, նաեւ ՀՀ Հանրային խորհրդի անդամ է: Հայրենի երկրի հանդեպ իր նվիրական զգացումներն, ի թիվս այլ երկերի, մաեստրոն արտահայտել է նաեւ «Երկիր հայրենի» ստեղծագործությամբ, որը հետագայում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձավ հայոց բանակի հիմնը:

-Պարոն Ամիրխանյան, ի±նչ ապրումներ եք ունենում, երբ լսում եք «Երկիր հայրենին» հատկապես հայ զինվորի կատարմամբ:

-Ես կյանքը համարում եմ մի մարդուց մյուսին տանող ճանապարհ, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե դեպի մյուս մարդն ուղղված այդ ճանապարհը դու ինչով ես լցնում, դիմացինդ ինչով է լցնում այդ ճանապարհը: Եթե մենք ինչ-որ բան ենք դնում այդ ճանապարհին, ապա կյանքը ստացվում է, հակառակ դեպքում` դատարկություն է: Ես այդ ճանապարհը լցնում եմ իմ ստեղծագործությամբ, իմ երգերով: «Երկիր հայրենի» երգի համար ես ապրում եմ լուռ երջանկության զգացում: Ամեն անգամ, երբ հնչում է երգը, ես տեսնում եմ, նորից ու նորից համոզվում եմ, որ մարդիկ չհորինված զգացումներով են վերաբերվում երգին, նրա մեջ բովանդակություն եւ արժեք են տեսնում: Մի անգամ նույնիսկ մի երիտասարդ փողոցում մոտեցավ ինձ ու շնորհակալություն հայտնեց այդ երգի համար, ասաց, որ սահմանային գոտում է ծառայել, եւ ամբողջ ծառայության ընթացքում այդ ստեղծագործությունն իրեն ուժ ու ոգի է հաղորդել:
Այս երգը ես հանրապետության նախագահի հետ սիրով երգել եմ դեկտեմբերի 31-ին Օմարի լեռնանցքի հեռավոր զինվորական ստորաբաժանումներից մեկում` զինվորների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ավելի քան 3000 մետր բարձրության վրա էինք: Սրտի վիրահատությունից հետո ինձ համար դժվար էր այդ պայմաններում երգելը, շունչս կտրվում էր, այդուամենայնիվ, մեծ սիրով երգեցի մեր տղաների համար եւ զգացի, որ նրանց աչքերում թաքնված տղան էլ ավելի զորացավ: Եթե իմ երգն օգնում է հայ զինվորին ուժ առնել, ոգեւորությամբ ծառայել մեր հայրենիքի անկախության, ազատության գործին` անշուշտ ես երջանիկ եմ: «Երջանիկ» բառը նույնիսկ քիչ է իմ զգացումները լիովին արտահայտելու համար:

-Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններն ամփոփող համեր•ի ժամանակ առաջին անգամ հնչեց Ձեր «Երդվում եմ քեզ, Հայաստան» ստեղծագործությունը: Հայրենասիրության թեման մշտապես առկա է Ձեր ստեղծագործության մեջ: Հայրենիքի հանդեպ սերը դրսեւորվում է նաեւ այդ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու պատրաստակամությամբ: Ինչպիսի±ն է Ձեզ համար հայրենիքի պաշտպանի, զինվորի կերպարը:

-Ինձ համար «հայրենիք» հասկացությունն առաջին հերթին զուգորդվում է արժանապատվության զգացումի հետ: Հանեք մարդուն «հայրենիք» հասկացության դաշտից, հեռացրեք հարազատ հողից, եւ նա կդառնա պայմանական արարած` զուրկ պատմությունից, պատմական հիշողությունից, որ չգիտի, թե հանուն ինչի է ապրում: Այն ամենը, ինչ ստեղծվել է մեր հողի վրա` մեր մշակութային ժառանգությունը, այն, ինչ կա մեր պատմական հզոր քնարերգության, երաժշտության, շարականների մեջ, աշխարհին չափազանց հետաքրքիր է: Քանի որ «մարդ» եւ «հող» հասկացությունները անբաժանելի են, ուստի զինվորի ծառայությունը երկրին ես համարում եմ սրբազան աշխատանք:

- Ի±նչ նշանակություն ունի երգը զինվորի համար:

-Մեր հայրենասիրական երգերի մեծ մասը ստեղծվել է ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, այս կամ այն կարեւոր իրադարձության ազդեցության ներքո: Պատմության ընթացքում զինվորը մշտապես հորինել է իր երգը: Այդպես է ժամանակին ծնվել «Բանկ Օտոման» երգը, մեր օրերում` «Արդյոք ովքե±ր են» կամ նմանատիպ շատ ուրիշ երգեր, որոնց մեջ ստեղծագործական, ազգային երաժշտության նյութի, դիմագծի առումով, հնարավոր է, ինչ-որ խոցելի տեղեր կան, բայց դրանք վերին աստիճանի ազդեցիկ են, ուժեղ, որովհետեւ նրանք գործում են որպես զենք: Իսկ զենքը միայն բանակինը չէ, զենքն ազգինն է, որ վստահված է զինվորին: Հիշում եմ` մի անգամ Հովհաննես Շիրազին բանաստեղծներից մեկը կարծիք հարցրեց իր բանաստեղծությունների մասին: Շիրազն ասաց, որ հայ բանաստեղծները ձեռքի մատներն են առանձին-առանձին: Նրանք պետք է միասնական լինեն, որպեսզի մեր ձեռքը դառնա բռունցք, որ մենք սեղանին խփենք ու վերադարձնենք Արարատը: Ինձ համար զինվորը հեռավոր խրամատում նստած երազներով լեցուն տղան է, որի կողքին ես միշտ կուզեմ լինել իմ երգերով, որ միասնական լինենք ու վերադարձնենք Արարատը:

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

www.eter.am
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԳԻՏԵԼԻՔ. ԿԱՊԻՏԱԼ, ՈՐԸ ՆԵՐԴՆԵԼՈԻ ՈԼՈՐՏ ՉԿԱ

Մեծերից հաճախ կարելի է լսել. «Լավ սեվորիր, որ լավ մարդ դառնաս», «Սովորիր, որ հետո ծնողներիդ երազանքներն ի կատար ածես՚» կամ «Սովորիր, որ լավ պաշտոն ունենաս»: Ինչ խոսք, իտելիքը հզոր կապիտալ է եւ միայն քոնն է, սակայն ինչքանով է այդ կապիտալը օգնում ապրել եւ գինտերվել հասարակությանը: Մի քանի ամսից մասնագետների շուկան կհամալրվի բուհերի նոր շրջանավարտ-մասնագետներով: Իսկ կհամալրվի± արդյոք: Տարիներ շարունակ հսկայական գումարներ ես վճարում կիսատ-պռատ կրթության համար եւ արդյունքում 4-5 տարի հետո սկսում ես կիսատ-պռատ ապրել: Բուհերի շրջանավարտների քանի± տոկոսն է կարողանում աշխատանք գտնել, ինչպե±ս, ի±նչ պայմաններով, ի±նչ աշխատավարձով եւ արդյոք քա±նի տոկոսն է, որ իր մասնագիտութամբ է աշխատում: Ամեն տարի տասնյակ երիտասարդներ են ընտրում ժամանանակակից դարձած իրավաբանի կամ տնտեսագետի, կամ էլ դիվանագետի մասնագիտություն, արդյոք շուկան կարիք ո±ւնի այս մասնագետների: Եվ ի±նչ սկզբունքներով են բուհերը տվյալ մասնագիտության համար կադրերի քանակ սահմանում: Սրանք հարց-խնդիրներ են, որոնք լուրջ ազդում են մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Այն, որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում լավ կրթություն ստանալը դեռ բավարար նախապայման չէ, որ հետո համապատասխան աշխատանք կստանաս, վաղուց արդեն գաղտնիք չէ: «Ինչ լավ էր, նախկինում, բուհն ավարտելուն պես, շրջանավարտները ապահովվում էին աշխատանքով, մասնավորապես գործուղվում էին Հայաստանի տարբեր մարզեր աշխատելու, համ աշխատանք էին ունենում համ էլ լավ հնարավորություն էր, որպեսզի շփվեին գյուղի ժողովրդի հետ, գյուղ-քաղաք կապն էր ամրապնդվում, երիտասարդ մասնագետներն իրենց հետ գյուղական միջավայր նոր մոտոցումներ, նոր շունչ էին տանում եւ այլն, իսկ հիմա փորձեք իրավաբանական ֆակուլտետն ավարտած քաղքենի, ջիպավոր մի երիտասարդի կամ էլ սեփական շպարի ծանրությունից կուչ եկած աղջիկներին ուղարկել սահմանամերձ մի գյուղում բնակիչների շահերը պաշտպանելու…՚» ,- մտահոգված է տիկին Մարինեն: Անկախ Հայաստանում սովետական ավանդույթներին կարոտելո±վ ենք ապրում: Չգիտեմ, թե որքանով է հավանության արժանանում գյուղերում աշխատելու, փորձառություն ձեռք բերելու, գումար վաստակելու, սովետական այս մոտեցումը ժամանակակից երիտասարդի կողմից, որը, դեռ մասնագետ չօծված, իրեն «ծակ պրոֆեսորի՚» տեղ է դնում, բայց մայրաքաղաքում այսօր աշխատանք գտնելը շատ-շատերի համար է գերխնդիր: Ավելին, դեռ մի բան էլ գյուղերից են Երեւան գալիս աշխատանք գտնելու: Մոդայիկ է նաեւ «գյուղ-Երեւան-արտասահման՚» տրանզիտը: Արդյունքում Երեւանը վերածվում է «խոպանի՚», իսկ գուղերը դատարկվում են: Գյուղացին հող չի մշակում, նախընտրում է ապրուստ վաստակելու ավելի դյուրին մեթոդներ, օրինակ, երթուղային տաքսու վարորդ աշխատելը. «Հողը մշակում ես, էլ չգիտես կարկուտը կջարդի բերքը, թե անձրեւաջուրը կքշի, կտանի սերմերը, սենց գոնե օրվա փողը կա, տանջանքն էլ գոնե գնատահվում ա, բնությունն էլ ա մեզ պատժում, հո դատապարտված չենք գյուղացի լինելով…»: Ցավոք, այսպես է մտածում նաեւ երիտասարդությունը եւ քիչ չեն նրանք, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի,որ փող վաստակեն, տուն առնեն, որ իրենց աղջիկ տան, ամուսնանան: Չափազանց հայրենասերները, կամ էլ նրանք, ովքեր երկրից գնալու հնարավորություն չունեն, մնում են ծանոթ-բարեկամի հույսին, թե ով մի տեղ գործի կխցկի: Վերջերս ԱԺ նիստերից մեկում «Դաշնակցության» ներկայացուցիչները հարց էին բարձրացրել միջին աշխատավարձի սահմանված չափն ավելացնելու մասին, նրանց կարծիքով այն չպետք է լինի 60 հազար դրամից ցածր, իսկ քաղաքացիական հատուկ ծառայողներինը` 75-ից: Միանշանակ, առաջարկը մերժվել էր: Բնական է, մեր երկրի բյուջեն սեփական քաղաքացիների համար նման շռայլություններ չի կարող թույլ տալ: Եղած 30 հազարի պայմաններում չեն կարողանում մարդկանց աշխատանքով ապահովել, էլ ուր մնաց 60-70:
Ն.Հ.

29 нояб. 2011 г.

www.eter.am
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ԳԻՏԵԼԻ±ՔԸ

Ի±նչ է նշանակում «ժամանակակից կրթություն», եւ արդյոք հայաստանյան կրթությունը կարելի±է այդպիսին համարել: «Ժամանակակից կրթություն» ասելով հասկանում ենք այսօրվա աշխատանքային շուկայի պահանջները բավարարող, հասարակության լիարժեք անդամ եւ քաղաքացի ձեւավորող կրթություն: Զարգացած երկրներում հենց այսպես է բնութագրվում բարձրագույն կրթությունը: Հայաստանի պարագայում բարձրագույն կրթությունը եւ ժամանակակից է, եւ ոչ: Ժամանակակից է, քանի որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ներկայացված են արդի գրեթե բոլոր մասնագիտությունները, դիմորդին տրված է մասնագիտության ընտրության լայն հնարավորություն. չէ± որ ժամանակակից կրթությունը ենթադրում է նաեւ կրթության հասանելիություն: Դասախոսական կադրերի պակաս չի նկատվում, տեղի է ունենում միջազգային կրթական գործընթացներին ակտիվ ինտեգրում, եւ թվում է, թե այս պայմաններում Հայաստանի բարձրագույն կրթությունը կարող է ժամանակակից համարվել: Բայց առնչվում ենք մեկ այլ խնդրի. շատ բուհերում շարունակում են դասավանդել հին, ավանդական եղանակներով: Բոլոր բուհերը զինված են նորագույն սարքավորումներով, սակայն շատ դասախոսներ իրենք պետք է վերապատրաստվեն այդ ամենից օգտվելու, դրանք կիրառելու համար, ուր մնաց թե ուսանողները դրանք կիրառեն: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստորագրել եւ ստորագրում է եվրոպական բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը, սակայն դրանք չեն ծառայում իրենց նպատակին: Նպատակը ուսանողի շահերից բխող եւ ուսանողի գործը հեշտացնող ծրագրեր եւ մեխանիզմներ ստեղծելն է, մինչդեռ տարեցտարի ուսանողը բախվում է անհաղթահարելի թվացող խնդիրների: Ինչի էլ հասնում է այդ ոլորտում` հասնում է առավելապես ինքնակրթությամբ, անձնական նախաձեռնության ու ակտիվության շնորհիվ:
Ուսանողը ապագա մասնագետն է, նա է ժամանակակից կրթության կրողը, նրա մասնագիտական որակներով պետք է դատենք մեր կրթության որակի մասին:
Եվ ուրեմն ո
±վ է մեր այսօրվա երիտասարդ մասնագետը: Ականատես ենք դառնում երկու ծայրահեղության. ուսանող (վաղն արդեն` շրջանավարտ), որը ջանք չի խնայում սովորելու, կրթվելու, մասնագիտական հմտություններ ստանալու համար, չի բավարարվում բուհում ստացած գիտելիքներով, ամեն օր ինքնուրույն մեծ աշխատանք է կատարում, եւ ուսանող, որը ստանում է բարձրագույն կրթության դիպլոմն առանց զգալի ջանքեր գործադրելու, առանց հստակ պատկերացումների իր ապագայի վերաբերյալ, շրջանավարտ, ում համար կարեւորը փաստաթուղթն է, ոչ թե գիտելիքը: Զարմանալի է` այդ շրջանավարտներն ինչպե±ս են գտնում իրենց տեղն աշխատանքային շուկայում: Մնում է հուսալ, որ հիմնարկ-ձեռնարկությունները, տարբեր կազմակերպությունները, նաեւ պետական կառույցները կադրերի ընտրությունը կատարեն մրցույթի միջոցով` ապահովելով ազնիվ եւ արդար մրցակցություն:
ԵԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

16 нояб. 2011 г.

www.eter.am

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ

Վերջին շրջանում հայկական բանակում մեկը մյուսի հետեւից

կատարվող ողբերգական դեպքերն ու սպանությունները շարժեցին հասարակության զայրույթն ու անհագստության ալիք բարձրացրին: Բոլորը սկսեցին խոսել բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու առկա խնդիրների մասին: Օրերս ֆեյսբուքի իմ էջում ընկերներիցս մեկըª ադրբեջանցի Ուլֆատը, ինձ նամակ գրեց ու հետաքրքրվեց, թե ինչու են համացանցում այդպես բուռն քննարկվում հայկական բանակի պրոբլեմները: Ի դեպ, նշեմ, որ Ուլֆատն ինձ ծանոթ այն եզակի ադրբեջանցիներից է, որ հայատյացությամբ չի տառապում եւ բավական սթափ ու լուրջ է դատում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Փորձեցի ինչ-որ կերպ բացատրել, որ ինչպես աշխարհի մյուս երկրներում, մեր երկրում նույնպես բանակում կան լուծում պահանջող խնդիրներ, որոնք գտնվում են ոչ միայն ոլորտի պատասխանատուների, այլեւ հանրության ուշադրության կենտրոնում£ Ինչ խոսք, հաճելի չէր Ուլֆատի հետ այդ հարցի մասին զրուցելը: Անշուշտ, բանակում առկա խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, այդ խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում, սակայն արժե±, որ մեր խնդիրների մասին ՙհարեւաններն՚ էլ իմանան, քննարկեն ու չարախնդան, վկայակոչելով հայկական մամուլի հրապարակումներըª մեր բանակն անվանեն մարդակեր, արյունարբու բանակ: Մենք ոչ մի դեպքում չպետք է մոռանանք տեղեկատվական անվտանգության մասին: Այսօր համացանցում, սոցիալական ցանցերում գործում են տարբեր երիտասարդական շարժումներ, խմբեր, որոնք ամեն կերպ պաշտպանում են մեր երկրի տեղեկատվական միջավայրը, բայց քիչ չեն խմբերը, որոնք հակառակն են անում: Բանակում այսօր առկա խնդիրների լուծումները ամբողջ հասարակությունը պետք է փորձի գտնել, որովհետեւ մեր բանակը մեր հասարակության հայելին է: Շարքային զինվորի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար մեղադրելով, դատապարտելով սպայինª երբեւէ մտածո±ւմ ենք, թե ինչպես են ՙծնվում՚ այդպիսի սպաները, մտածո±ւմ ենք, թե ինչ պատրաստվածությամբ ու գիտակցությամբ են բանակ զորակոչվում շարքայինները: Դպրոցում, ընտանիքում հայ մանուկները ստանո±ւմ են արդյոք բավարար ռազմահայրենասիրական դաստիարակություն, անհրաժեշտ գիտելիքներ, ծնողները, հասարակությունը, դպրոցը հոգեբանորեն նախապատրաստո±ւմ են տղա երեխաներին բանակում ծառայելուն£ Գաղտնիք չէ, որ տղաներից շատերը դժկամությամբ են բանակ գնում, պատրաստ չեն դժվարություններ կրելու, պատրաստ չեն զոհողությունների£ Ինչո±ւ£ Արդյոք պատճառը միայն բանակում տիրող անառողջ մթնոլո±րտն է£ Կարծում եմª ոչ միայն£ Արդյոք քանի± պատանի, երիտասարդ է նայում Հայաստանի քարտեզին ու զգաստանում այն մտքից, որ մեր դրացին արեւմուտքից Թուրքիան է, արեւելքիցª Ադրբեջանը£ Քանի±սն են գիտակցում այս պայմաններում հայրենիքին ծառայելու, Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու բարձր պատասխանատվությունը, քանի±սն են սպասում այդ պատասխանատվությունը ստանձնելու իրենց հերթին£ Ի±նչ կարելի է ակնկալել այն պատանուց, որը բանակ է զորակոչվում ու չի ճանաչում ՀՀ ազգային հերոսներին, չգիտի Հայաստանի ու Արցախի քարտեզը, չգիտի մեր երկրի օրհներգը, պատկերացում չունի, թե ինչպես է ծնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ովքեր են այդ հողի համար արյուն թափել, ովքեր էին իրեն պաշտպանում, երբ ինքը դեռ նորածին էր: Բնականաբար, երբ ընտանիքներում այս ամենի մասին չի խոսվում, երբ հեռուստաեթերում քիչ են հայրենասիրական հաղորդաշարերը, երբ հանրակրթական դպրոցի, բուհերի ուսումնական ծրագրում պատշաճ ուշադրություն չի հատկացվում այս հարցին, երբ երիտասարդ սերունդը գիտակցված սեր չի տածում իր երկրի հանդեպ, ավելին սպասել չի կարելի: Ինչպե±ս կարող է Արցախի հողն իրենը համարել հայաստանցի այն երիտասարդը, որը դեռ սեփական հայրենիքը չճանաչածª ծնողների հետ հանգստի է մեկնում օտար երկրներ£ Ինչո±ւ դպրոցական ծրագրերի շրջանակներում չեն կազմակերպվում բանակումներ, արշավներ, որոնք ճանաչողական մեծ նշանակություն ունենալուց զատ նաեւ անհրաժեշտ այլ գիտելիքներ կտան պատանիներին£ Նման բանակումների ժամանակ նրանք ձեռք կբերեն որոշակի հմտություններ, կկոփվեն, կսովորեն հոգ տանել ընկերների մասին£ Բնականաբար, պատշաճ դաստիարակության բացակայության պայմաններում, երբ պատանու մեջ չի ձեւավորվում իր անելիքների ու պարտավորությունների հստակ գիտակցություն, դժվար է ակնկալել, որ բանակային ծառայությունը երիտասարդների համար կլինի սպասված ու ցանկալի, իսկ բանակում կտիրի ընկերասիրության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, կկարգավորվեն զինվոր¬զինվոր, զինվոր¬սպա հարաբերությունները£ Զինված ուժերի սպայակազմը համալրելու համար հիմնականում անհրաժեշտ է զինվորական կրթություն: Ինչո±ւ են դիմել ռազմական ուսումնական հաստատություններ, ինչպե±ս են ընտրել զինվորականի մասնագիտութունը, ինչո±ւ են որոշել նվիրվել այդ գործին: Բոլո±րն են պատկերացնում իրենց մասագիտության նրբություններն ու բարդությունները£ Գուցե այս հարցերի պատասխանները փնտրելո±վ փորձենք գտնել բանակում այսօր դրսեւորվող մի շարք արատավոր երեւույթների արմատները, կարողանանք լուծում տալ առկա խնդիրներին: Եվ չփորձենք դժվարությունների պատճառներն ու դժբախտությունների մեղավորներին միշտ ուրիշների մեջ տեսնել£ Արդեն մեկնարկել է աշնանային զորակոչը. հայ բանակը համալրվում է նոր զինվորներով, հայրենիքի նոր պաշտպաններով, բարի ու գիտակցված ծառայություն ձեզ, տղանե°ր:

ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ

2 нояб. 2011 г.

www.eter.am


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ՎԱՐՈՐԴ, ՄԻ ԾԽԵՔ, ԼՎԱՑՎԵՔ ԵՎ ՍԱՓՐՎԵՔ

Ամեն օր ստիպված եմ մոտ 100 րոպե անցկացնել երթուղային տաքսիներում. 50-ը` տեղ հասնելու, եւս 50-ը` վերադարձի համար: Դե պատկերացրեք, թե
այդ ժամանակահատվածում ինչեր է հասցնում նկատել լրագրողի աչքը: Աշնանային ցրտաշունչ մի երեկո աշխատավայրից դուրս եկա եւ քայլեցի դեպի կանգառ: Արդեն ուշ էր` ժամը 22:00-ի սահմաններում: Ուղիղ մեկ ժամ սպասեցի 15, 90 համարի երթուղայիններին: Այդպես էլ չբարեհաճեցին ժամանել, որոշեցի հատուկ մինչեւ ժամը 23:00-ը սպասել: Զգում էի, որ հերթական հոդվածի թեմա է ծնվում: Մինչ մտքում զայրանում էի եւ ոտքերով գետնին խփում, որ չսառչեմ, երրորդ երթեւեկելի գծով 15 համարը ճողոպրեց` թքած ունենալով իմ եւ մյուս սպասողների ձեռքի թափահարումներին` գծից թռել էր: Ճարահատյալ նստեցի կանգառում մեծ ախորժակով հերթական որս-ուղեւորին սպասող տաքսիներից մեկն ու հասա տուն: Հաջորդ օրը որոշեցի փոքր-ինչ վաղ դուրս գալ աշխատավայրից` ժամը 20:00-ին մոտ: Լավ էր, այս անգամ ավելի քիչ մնացի կանգառոււմ: Հայտնվեցի 90 համարի երթուղայինում: Երազանքս կատարվեց, նստած տուն կգնամ: Այն, որ երթուղայինի խցիկում լարված տրամադրություն էր` միանգամից նկատեցի: Կողքիս նստած տիկնոջից փորձեցի հետաքրքրվել, թե ինչու է վարորդն այսքան նյարդային եւ ինչու է այսպես արագ վարում մեքենան: Տիկինը քթի տակ ինչ-որ բառեր արտաբերեց, որից ես ոչինչ չհասկացա, բայց վարորդը դրան այսպես արձագանքեց. «Ըհը, հիմա էլ ամեն նստողին պատմում են… »: Պարզվեց` երթուղայինի ուղեւորներից մեկը, վատառողջ լինելով, վարորդին խնդրել է հանգցնել ծխախոտը: Վարորդը զայրացել է, եւ երթուղայինում վեճ է բռնկվել: Երբ տարեց ուղեւորն իջել է, վարորդը հանգիստ շունչ է քաշել ու պատրաստվել վառելու գլանակը: Բանից անտեղյակ` մասնագիտությամբ բժիշկ մի ուղեւոր խնդրել է չծխել ու մի փոքրիկ դասախոսություն է կարդացել ծխախոտի, հատկապես երթեւեկության ընթացքում ծխելու վնասների մասին: Պատկերացնո՞ւմ եք վարորդի արձագանքը: Իմ նստելուց քիչ առաջ բժիշկն իջել էր, ու երբ վարորդը փորձել էր «հանգիստ շունչ քաշել», կրկին նրանից պահանջել էին հանգցնել ծխախոտը: Ուղեւորները հանպատրաստից ակցիայի պես մի բան էին կազմակերպել, որին, փաստորեն, ինքս էլ մասնակից դարձա: Եվ վարորդն այդ երթուղու ընթացքում չվտանգեց ուղեւորներիս առողջությունը: Սակայն քաղաքային տրանսպորտի ոլորտի խնդիրները միայն սրանով չեն սահմանափակվում: Բոլոր նրանց, ովքեր ուզում են ականատեսը լինել տրանսպորտային հերթական զավեշտին, ամեն առավոտ հրավիրում եմ կենտրոնական ավտոկայանին հարակից կանգառ, մասնավորապես 15 համարի երթուղայինի կայանատեղի: Առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ մոտավորապես 10:00-ը երթուղայինը ստիպված է աշխատել 2 րոպե հաճախականությամբ` այն էլ գերծանրաբեռնված, քանի որ Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի ուսանողությունը հիմնականում այս երթուղայինով է հասնում բուհեր: Ինչ վերաբերում է 99 համարին, որը նույնպես հասնում է մետրոյի «Երիտասարդական» կայարան, ուսանողությունը նախընտրում է հույսն այս համարի երթուղայինի վրա չդնել. «Ավելի լավ է 15-ով գնամ «Երիտասարդական» ու այնտեղից մինչեւ համալսարան երկու կանգառ քայլեմ, քան նստեմ 99-ը. կամ մարդկանց հետույքներին պետք է նայեմ, կամ որեւէ մեկի ուսին, մեջքին տեղավորված մի կերպ դասի հասնեմ»: Որոշ ուսանողներ էլ դժգոհում են, որ այլեւս հնարավոր չէ համալսարան հասնել Խանջյան փողոցից: Միակ երթուղայինը, որ կենտրոնական ավտոկայանից Խանջյան փողոց էր հասնում (անհույս 99-ից բացի) Երեւան-Բյուրեղավան գիծը սպասարկող 258 համարի երթուղայինն էր, բայց մեր` արդեն նախկին քաղաքապետի որոշմամբ երեւանցիները զրկվեցին դրանից օգտվելու հնարավորությունից: Իսկ այն, որ այս երկու թաղամասերից ամեն առավոտ ահռելի քանակությամբ ուսանողություն է հասնում կենտրոնում գործող պետական եւ մասնավոր բուհեր, անհերքելի է: Նրանց գումարվում են նաեւ այն ուսանողները, ովքեր մարզերից ավտոբուսներով գալիս են կենտրոնական ավտոկայան եւ այստեղից հասնում դասի: «Ամեն օր ուշացած եմ հասնում համալսարան, անգամ եթե տնից դուրս եմ գալիս դասից 1 ժամ առաջ»,- խոստովանում են շատերը:
Հարկ եմ համարում խոսել նաեւ անլվա, չսափրված, ռաբիս լսող ու երբեմն վարվեցողության կանոններին չտիրապետող վարորդների մասին:
«Արժանապատիվ տրանսպորտ» նախաձեռնության մասնակից Անուշ Քոչարյանը նշում է, որ իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքում ճշտել են, որ Աբովյան-Երեւան 259 երթուղային գիծը սպասարկող ավտոբուսների բոլոր վարորդները սպիտակ վերնաշապիկներ են կրում եւ միանման փողկապներ: Իսկ ինչո՞ւ մյուս երթուղայինների վարորդները ղեկին նստելուց առաջ չեն լվացվում, որպեսզի ուղեվարձ ստանալիս ուղեւորին իրենց ափի մաքրությամբ չզարմացնեն ու տհաճ կացության մեջ չդնեն: Վերջերս Facebook սոցիալական ցանցում ձեւավորված այս քաղաքացիական նախաձեռնությունը պարբերաբար բողոք-ակցիաներ է կազմակերպում տրասնպորտային տարբեր խնդիրների առնչությամբ: Հաշվի առնելով հատկապես երեւանյան հանրահավաքների օրերին մարզերից Երեւան եկող տրանսպորտի բացակայությունն ու պատկան մարմինների` քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի զանգվածային ոտնահարման դեպքերը, պահանջում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հրաժարականը: Նախաձեռնող խմբի անդամները չեն պատրաստվում սահմանափակվել միայն ֆեյսբուքյան կոչերով: Մտադիր են նաեւ բողոքի ակցիաներ իրականացնել կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի դիմաց, ինչպես նաեւ այցելել տարբեր մարզեր` մոնիթորինգիրականացնելու: Նախաձեռնության ակտիվիստները նախատեսում են նաեւ գրավոր տեսքով հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից: Եթե նախկինում Երեւանի քաղաքացիները գոնե կանգնած էին հասնում աշխատանքի կամ դասի, հիմա` կիսականգնած, դռներից կախված եւ կամ կանգնած, բայց աշխատանքից ու դասից կարգին ուշացած: Եվ ինչպես ասում են «Արժանապատիվ տրասպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, այսպես էլ կոտրում են ազգի ողնաշարը: Վատն այն է, որ միայն մի քանի երիտասարդներ են պայքարում: Նրանց քաղաքապետարանից կանչում են, խոստանում, որ սեպտեմբերին 77 «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ կներկրվեն Երեւան: Խոստանում են ու «մոռանում»: «Արժանապատիվ տրանսպորտը» նորից է դիմում` «Մի կոտրեք ազգի ողնաշարը գազելում», «Ուղեւորը կարտոշկա չէ», քաղաքապետարանից նորից խոստանում են. «Նոյեմբերին 66 ավտոբուս Հայաստան կբերվի, իսկ 2012-ի առաջին եռամսյակում կներկրվեն եւս 170-ը»: «Արժանապատիվ տրանսպորտը» սպասում է:
Նաիրա Թոխսանց


25 окт. 2011 г.

www.eter.am

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ Հ-1-Ի «ԵՐԳ ԵՐԳՈՑՈՒՄ»

«Երգ երգոցի» հոկտեմբերի 23-ի կիրակնօրյա թողարկումը նվիրված էր մանկական երգին: Հնչեցին բազմաթիվ սիրված երգեր: Ամեն կատարումից առաջ նշվում էին և խոսքերի, և երաժշտության հեղինակները, որը շատ կարևոր է հատկապես երիտասարդ ունկնդիրների համար: Բայց որքան մեծ էր հիասթափությունը, երբ ծրագրում ընդգրկված ամենագեղեցիկ երգերից մեկը` Ռոբերտ Ամիրխանյանի «Ուրախ տրամադրությունը», որը շուրջ 40 տարվա պատմություն ունի,որիխոսքերի հեղինակն է Սուրեն Մուրադյանը, վերագրվեց Նանսեն Միքայելյանին: Ներկայացված մեկ այլ` «Աղավնի» երգի հեղինակն էլ ոչ թե Լյուդվիգ Դուրյանն է, ինպես որ հաղորդվեց, այլ` Սարմենը: Մինչև երբ հաղորդման հեղինակների անբարեխղճության, չստուգված, չճշտված տեքստերի պատճառով պետք է ոտնահարվեն հեղինակային իրավունքները:


:

14 сент. 2011 г.


ԶԱՐՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀԱՅԼՈՒՐ»

Շատերիս մանկության հուշերում ապրում են «Մանկության մոլորակ» բարի ու լուսավոր մանկական հաղորդումը եւ նրա հաղորդավարուհին` Զարուհի Արզումանյանը: Սիրելի հաղորդաշարը վաղուց արդեն եթերում չէ, իսկ Զարուհին արդեն 5 տարի լրագրո
ղ է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայությունում: Նախորդ տարի «Հույսի կամուրջ» կազմակերպության «Արեւածաղիկ» ամենամյա լրագրողական մրցույթում նա արժանացավ «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակին: Իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը Զարուհուն ճանաչեց 2010 թվականի լավագույն հեռուստալրագրող: Այժմ Զարուհին պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա` ուսանելու: Իր անցած հեռուստատեսային ուղու, առաջիկա ծրագրերի, այսօրվա երիտասարդ լրագրողների մասնագիտական մոտեցումների մասին զրուցում ենք Զարուհի Արզումանյանի հետ:

-Զարուհի, ինչպիսի՞ն է հեռուստատեսությունը քո մանկության հուշերում:
-Իմ մանկությունը համընկավ մեր երկրի համար դժվարին տարիների հետ, երբ մեր կյանքում վառ գույներն այնքան էլ շատ չէին: Ես բոլոր այդ տարիներին ինձ հիշում եմ հեռուստատեսային տաղավարում. ամեն շաբաթ նկարահանումներ, գունագեղ զգեստներ, բազմաթիվ երեխաներ, պարախմբեր… Հովհարային անջատումները կարող էին խափանել նկարահանումները, տաղավարում ջերմաստիճանը հաճախ
0-ից ցածր էր, բայց հեռուստատեսության աշխատակիցներն այնպիսի ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ էին աշխատում, որ հրաշալի մթնոլորտ էր ստեղծվում: Ես միշտ ասում եմ, որ ունեցել եմ երկու դպրոց. մեկը` հանրակրթական` Լեւ Տոլստոյի անվան, մյուսը`հեռուստատեսային` Նորքի բարձունքում:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեց փոքրիկ աղջնակը հեռուստատեսային տաղավարում:
-Ինձ հեռուստատեսություն է տարել մայրս` Սյուզաննա Մուրադյանը, որը որպես ռեժիսոր աշխատում էր Հանրային հեռուստատեսությունում: Երբ ես ընդամենը չորս տարեկան էի, առաջին անգամ մասնակցեցի «Հեքիաթն է կանչում» հաղորդմանը եւ Նոնա մորաքրոջ հետ միասին հեքիաթ պատմեցի: Հետո արդեն այդ հաղորդման մշտական մասնակիցն էի: Ապա սկսեցի վարել «Կապույտ թռչուն» հաղորդումը, մասնակցել հեռուստաբեմադրությունների, այնուհետեւ մինչեւ բուհ ընդունվելը հինգ տարի «Մանկության մոլորակի» հաղորդավարն էի:

-Բուհ դիմելիս դու արդեն հեռուստատեսությունում աշխատելու զգալի փորձ ունեիր: Ինչո՞ւ ընտրեցիր հենց թատերագետի մասնագիտությունը:

-Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ իշխել է մշակութային մթնոլորտը: Մի պապիկս մանկագիր Սուրեն Մուրադյանն է, մյուսը` ռեժիսոր Կիմ Արզումանյանը` հայկական
հեռուստատեսության հիմնադիրներից մեկը: Երկու պապիկներս իմ մեջ սեր են ներարկել մշակույթի, գրականության, թատրոնի նկատմամբ: Այս ամենը նպաստեց, որ որոշեմ սովորել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժնում, զուգահեռաբար ուսանեցի նաեւ ռեժիսորական կուրսում: Երբ բուհն ավարտեցի ու ընդունվեցի ասպիրանտուրա`արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որոշեցի վերադառնալ հեռուստատեսություն:

-Մասնագիտությամբ թատերագետ ես, ունեիր հաղորդավարի փորձ, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր աշխատել որպես
լրագրող:

-Քանի որ ուսման ընթացքում շատ էի գրում հոդվածներ, ռեցենզիաներ, որոշեցի «Հայլուր» գնալ`լուսաբանելու մշակութային կյանքը: «Հայլուր» այն ժամանակվա տնօրեն Հարություն Հարությունյանն ընթերցեց հոդվածներս եւ ինձ լրագրության ոլորտում դրսեւորվելու հնարավորություն տվեց: Սկսեցի ռեպորտաժներ պատրաստել, իսկ մեկ ամիս անց արդեն ընդունված էի աշխատանքի: Կարճ ժամանակ անց հետաքրքրություններս մշակութային ոլորտից ընդլայնվեցին մինչեւ սոցիալական, կրթական, քաղաքական ոլորտներ:

-Տեղյակ եմ, որ պատրաստվում ես մեկնել Անգլիա` մասնագիտական գիտելիքներդ խորացնելու:

-Այո, ես շահել եմ բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակը եւ այժմ մեկ տարով մեկնելու եմ Մեծ Բրիտանիա` սովորելու Նյուքասլի համալսարանի միջազգային մուլտիմեդիական լրագրության բաժնի մագիստրատուրայում: Բրիտանական լրագրողական դպրոցը, որտեղ
փայլում է վերլուծական միտքը, համարում եմ աշխարհում առաջատարը: Ամբողջ ուսումնական գործընթացը հիմնված է լինելու բրիտանական լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների հետ համագործակցության վրա: Հասունացել էր պահը, երբ ես ցանկանում էի տեղափոխվել լրագրողական այլ մենթալիտետով, այլ մոտեցումներով ու պահանջներով ապրող միջավայր: Այդ «այլը» հենց բրիտանականն է: Իսկ «Հայլուր» հետ կապն այնտեղից անպայման կպահպանեմ:

-Առիթ ես ունեցել լինելու աշխարհի տարբեր երկրներում, շփվելու տարբեր
ազգությունների լրագրողների հետ, դրանից բացի` ներգրավված ես Եվրոպական հարեւանության երկրների լրագրողական ցանցում: Ի՞նչ ես կարծում, մեր լրագրությունն ի՞նչ կարող է վերցնել արտասահմանյանից:


-Ամենաէականն, ինչ ինձ դուր է գալիս իմ արեւմտյան գործընկերների գործունեության մեջ, այն է, որ նրանք բավականաչափ ազատ են, որ լուսաբանեն քաղաքականություն` մնալով չքաղաքականացված: Բրիտանական լրատվության մեջ երբեք չես տեսնի, որ լրագրողը տառապի ցուցամոլությամբ կամ ինքնասիրահարվածությամբ, իսկ հայկական իրականության մեջ լինում է, երբ ինչ-որ լրագրողի ռեպորտաժը դիտելուց հետո մտածում ես` տեսանյութը որեւէ հերոսի կամ խնդրի՞ մասին էր, թե՞ հենց իր` լրագրողի: Կցանկանայի նաեւ, որ մեր լրատվական դաշտը մայրենիի նկատմամբ ցուցաբերեր այն զգուշությունը, ինչ Արեւմուտքում է: Լրագրողի հնչեցրած տեքստը պետք է զերծ լինի լեզվական սխալներից, իսկ հայ հեռուստալրագրողների հատկապես երիտասարդ սերնդի շրջանում լեզվի իմացությունը, ցավոք, փայլուն չէ:

-Լրագրողի մասնագիտությունն ազդե՞լ է բնավորությանդ վրա:

-Այո, ավելի հանդուրժող ու համբերատար եմ դարձել: Լինում են դեպքեր, երբ ռեպորտաժիդ հերոսը կտրականապես հրաժարվում է հարցազրույց տալ, իսկ խմբագրություն վերադառնալ առանց այդ հարցազրույցի պարզապես չես կարող: Ահա այստեղ է, որ գործի դնելով հոգեբանական ազդեցության բոլոր լծակներդ, մասնագիտական հմտություններդ` ի վերջո ստանում ես քեզ անհրաժեշտ նյութը: Իսկ իմ բնավորությունից մասնագիտական կյանք է «եկել» իմ բծախնդրությունը: Ես մաքսիմալիստ եմ ամեն հարցում, ինձ համար էականը արդյունքն է, ինչին հասնելու համար ես պատրաստ եմ աշխատել շատ ու անտրտունջ:

-Մեկնելուց առաջ, երբ հետադարձ հայացք ես գցում «Հայլուրում» աշխատած տարիներին, ի՞նչն ես համարում ամենաէականը, որ քեզ տվել է աշխատանքդ:

-Աշխատանքս ինձ շատ բան է տվել. միայն այն, որ ես հնարավորություն եմ ունեցել հին• տարվա ընթացքում ծանոթանալ, հարցազրույց վարել համաշխարհային մշակույթի բազմաթիվ գործիչների հետ, ինձ համար արդեն անգնահատելի է: «Հայլուրի» շնորհիվ իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը. երբ անցյալ տարի Հայաստան ժամանեց սերբ կինոռեժիսոր էմիր Կուստուրիցան, ինձ հանձնարարվեց նրա այցի մասին նկարահանել հեռուստաֆիլմ, իսկ դա նշանակում էր երեք օր շարունակ առավոտից երեկո ուղեկցել Կուստուրիցայի խմբին, ունենալ բացառիկ հարցազրույցներ նրա հետ… Դրանք երեք անմոռանալի օրեր էին, որոնք ինձ ստիպեցին հավատալ` կինոռեժիսորն իրավացի է` կյանքն, իրոք, հրաշք է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Լուսանկարում կինոռեժիսոր էմիր Կուստուրիցայի հետ