www.eter.am
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ
Վերջին շրջանում հայկական բանակում մեկը մյուսի հետեւից
կատարվող ողբերգական դեպքերն ու սպանությունները շարժեցին հասարակության զայրույթն ու անհագստության ալիք բարձրացրին: Բոլորը սկսեցին խոսել բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու առկա խնդիրների մասին: Օրերս ֆեյսբուքի իմ էջում ընկերներիցս մեկըª ադրբեջանցի Ուլֆատը, ինձ նամակ գրեց ու հետաքրքրվեց, թե ինչու են համացանցում այդպես բուռն քննարկվում հայկական բանակի պրոբլեմները: Ի դեպ, նշեմ, որ Ուլֆատն ինձ ծանոթ այն եզակի ադրբեջանցիներից է, որ հայատյացությամբ չի տառապում եւ բավական սթափ ու լուրջ է դատում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Փորձեցի ինչ-որ կերպ բացատրել, որ ինչպես աշխարհի մյուս երկրներում, մեր երկրում նույնպես բանակում կան լուծում պահանջող խնդիրներ, որոնք գտնվում են ոչ միայն ոլորտի պատասխանատուների, այլեւ հանրության ուշադրության կենտրոնում£ Ինչ խոսք, հաճելի չէր Ուլֆատի հետ այդ հարցի մասին զրուցելը: Անշուշտ, բանակում առկա խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, այդ խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում, սակայն արժե±, որ մեր խնդիրների մասին ՙհարեւաններն՚ էլ իմանան, քննարկեն ու չարախնդան, վկայակոչելով հայկական մամուլի հրապարակումներըª մեր բանակն անվանեն մարդակեր, արյունարբու բանակ: Մենք ոչ մի դեպքում չպետք է մոռանանք տեղեկատվական անվտանգության մասին: Այսօր համացանցում, սոցիալական ցանցերում գործում են տարբեր երիտասարդական շարժումներ, խմբեր, որոնք ամեն կերպ պաշտպանում են մեր երկրի տեղեկատվական միջավայրը, բայց քիչ չեն խմբերը, որոնք հակառակն են անում: Բանակում այսօր առկա խնդիրների լուծումները ամբողջ հասարակությունը պետք է փորձի գտնել, որովհետեւ մեր բանակը մեր հասարակության հայելին է: Շարքային զինվորի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար մեղադրելով, դատապարտելով սպայինª երբեւէ մտածո±ւմ ենք, թե ինչպես են ՙծնվում՚ այդպիսի սպաները, մտածո±ւմ ենք, թե ինչ պատրաստվածությամբ ու գիտակցությամբ են բանակ զորակոչվում շարքայինները: Դպրոցում, ընտանիքում հայ մանուկները ստանո±ւմ են արդյոք բավարար ռազմահայրենասիրական դաստիարակություն, անհրաժեշտ գիտելիքներ, ծնողները, հասարակությունը, դպրոցը հոգեբանորեն նախապատրաստո±ւմ են տղա երեխաներին բանակում ծառայելուն£ Գաղտնիք չէ, որ տղաներից շատերը դժկամությամբ են բանակ գնում, պատրաստ չեն դժվարություններ կրելու, պատրաստ չեն զոհողությունների£ Ինչո±ւ£ Արդյոք պատճառը միայն բանակում տիրող անառողջ մթնոլո±րտն է£ Կարծում եմª ոչ միայն£ Արդյոք քանի± պատանի, երիտասարդ է նայում Հայաստանի քարտեզին ու զգաստանում այն մտքից, որ մեր դրացին արեւմուտքից Թուրքիան է, արեւելքիցª Ադրբեջանը£ Քանի±սն են գիտակցում այս պայմաններում հայրենիքին ծառայելու, Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու բարձր պատասխանատվությունը, քանի±սն են սպասում այդ պատասխանատվությունը ստանձնելու իրենց հերթին£ Ի±նչ կարելի է ակնկալել այն պատանուց, որը բանակ է զորակոչվում ու չի ճանաչում ՀՀ ազգային հերոսներին, չգիտի Հայաստանի ու Արցախի քարտեզը, չգիտի մեր երկրի օրհներգը, պատկերացում չունի, թե ինչպես է ծնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ովքեր են այդ հողի համար արյուն թափել, ովքեր էին իրեն պաշտպանում, երբ ինքը դեռ նորածին էր: Բնականաբար, երբ ընտանիքներում այս ամենի մասին չի խոսվում, երբ հեռուստաեթերում քիչ են հայրենասիրական հաղորդաշարերը, երբ հանրակրթական դպրոցի, բուհերի ուսումնական ծրագրում պատշաճ ուշադրություն չի հատկացվում այս հարցին, երբ երիտասարդ սերունդը գիտակցված սեր չի տածում իր երկրի հանդեպ, ավելին սպասել չի կարելի: Ինչպե±ս կարող է Արցախի հողն իրենը համարել հայաստանցի այն երիտասարդը, որը դեռ սեփական հայրենիքը չճանաչածª ծնողների հետ հանգստի է մեկնում օտար երկրներ£ Ինչո±ւ դպրոցական ծրագրերի շրջանակներում չեն կազմակերպվում բանակումներ, արշավներ, որոնք ճանաչողական մեծ նշանակություն ունենալուց զատ նաեւ անհրաժեշտ այլ գիտելիքներ կտան պատանիներին£ Նման բանակումների ժամանակ նրանք ձեռք կբերեն որոշակի հմտություններ, կկոփվեն, կսովորեն հոգ տանել ընկերների մասին£ Բնականաբար, պատշաճ դաստիարակության բացակայության պայմաններում, երբ պատանու մեջ չի ձեւավորվում իր անելիքների ու պարտավորությունների հստակ գիտակցություն, դժվար է ակնկալել, որ բանակային ծառայությունը երիտասարդների համար կլինի սպասված ու ցանկալի, իսկ բանակում կտիրի ընկերասիրության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, կկարգավորվեն զինվոր¬զինվոր, զինվոր¬սպա հարաբերությունները£ Զինված ուժերի սպայակազմը համալրելու համար հիմնականում անհրաժեշտ է զինվորական կրթություն: Ինչո±ւ են դիմել ռազմական ուսումնական հաստատություններ, ինչպե±ս են ընտրել զինվորականի մասնագիտութունը, ինչո±ւ են որոշել նվիրվել այդ գործին: Բոլո±րն են պատկերացնում իրենց մասագիտության նրբություններն ու բարդությունները£ Գուցե այս հարցերի պատասխանները փնտրելո±վ փորձենք գտնել բանակում այսօր դրսեւորվող մի շարք արատավոր երեւույթների արմատները, կարողանանք լուծում տալ առկա խնդիրներին: Եվ չփորձենք դժվարությունների պատճառներն ու դժբախտությունների մեղավորներին միշտ ուրիշների մեջ տեսնել£ Արդեն մեկնարկել է աշնանային զորակոչը. հայ բանակը համալրվում է նոր զինվորներով, հայրենիքի նոր պաշտպաններով, բարի ու գիտակցված ծառայություն ձեզ, տղանե°ր:ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ
vaaaaaaaaaay im photoner@ :)
ОтветитьУдалить