3 февр. 2011 г.

www.eter.am
#5 (871) 03.02.2011

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ. ՏՈՆ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԳԱԼՍՏՅԱՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ՏԱՃԱՐՆ

Փետրվարի 14-ին Հայ առա
քելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը: Սակայն ժողովուրդը դեռ նախօրեին է սկսում ծիսական արարողությունները: Տոնի Տեառնընդառաջ անունը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն ավանդական օրենքիª քառասուն օրական զավակին մայրը պիտի տաներ տաճար, ընծայաբերեր աճարին: Քառասուն օրական Հիսուսին տաճար է տանում Աստվածամայրը: Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչեւ տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին, հրաշքով զգում է մանուկ Հիսուսի ներկայությունն եւ ելնում ընդառաջ (այտեղից էլª «Ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը):
Հայ եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Հնում, ինչպես նկարչուհի Լուսիկ Ագուլեցին է պատկերում իր ծիսական կարգը ներկայացնող գեղանկարում, աղջիկները կալկաչաներով (փայտե ձողեր, որոնք իրար զարկելով աղմուկ էին բարձրացնումª ի նշան տոնի մեկնարկի) փողոց էին դուրս գալիս£ Կենաց ծառեր էին պատրաստում, նորապսակ զույգ ունեցող ընտանիքի տանտիկինը անուշեղենով ու մրգերով զամբյուղներ էր նվիրում խնամիներին:
Դրանցում սովորաբար սկեսուրը նորահարսի
համար զարդեղեն, նվերներ էր դնում, մրգեր, չարազ, անուշեղեն, նաբաթ:
Գրեթե ամենուր ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից աղանձ էին պատրաստում:

Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում էր Անդաստանի արարողություն, որն այսօր էլ կատարվում է եկեղեցումª օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներª իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջը հայոց կենցաղում հայտնի է տարբեր անվանումներովª Տերընդեզ, Տրընդեզ, Տերընտաս, Տանդառեջ, Դառդառանջ, Դռնտառունչ, Դռդոռաջ, Դոռոնջ, Դառանջ, Տոռոնջ-տոռոնջ, Տառինջ-տառինջ, Տնդալեշ, Մելետ, Մելեմետ-Տերընտաս եւ այլն:
Առավել տարածված էր Տրընդեզ անունը: Տոնը ծագմամբ շատ ավելի հին է£

Այն կապվել է կրակի եւ արեւի հեթանոսական Միհր աստծո պաշտամունքի հետ: Դեռեւս հնագույն ժամանակներից տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է եղել£ Այն վառել են տոնի նախորդ օրըª փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո:
Գյուղերում տոնական խարույկի համար նախապատրաստում էին հատկապես ցրտեն, ցիրդ կամ ցրդի կոչված ծառի ճյուղերը (ըստ ավանդության, նորածին Քրիստոսին այդ ծառի ճյուղերով են բարուրել): Խարույկը վառելու իրավունքը հիմնականում վերապահվում էր երիտասարդներին, հատկապեսª նորափեսային: Գեղեցիկ ու բազմազան էին Տրընդեզի խարույկի շուրջ տեղի ունեցող ծեսերը: Տրընդեզը բնության զարթոնքի տոն էր: Արեգակ-կրակի պաշտամունքային տոնը առավելապես կապված էր խարույկի հետª կրակ, ծուխ, մոխիր…Սրբազան խարույկի մոխիրը լցնում էին տան չորս անկյուններում, որպեսզի տարին հաջող լիներ, լցնում էին թուխսի տակ, որ ճտերն անվնաս դուրս գան: Կանայք այն լցնում էին կճուճների վրա, որպեսզի դրանք միշտ առատ լինեն: Չբեր կանայք սրբազան կրակով խանձում էին ներքնազգեստըª ակնկալելով պտղաբերություն: Սկեսուրներն իրենց նորահարսի հագուստից նրանից գաղտնի մի կտոր էին պոկում ու նետում խարույկը, որպեսզի երիտասարդ նորահարսը մաքրագործվեր:
Բարեհաջող ծննդաբերելու համար մոխիրը լուծում էին ջրի մեջ եւ խմեցնում ծննդկանին: Այդ մոխիրը որպես դեղ էին օգտագործումªքսելով մարմնի ցավոտ մասերին: Կրակի ածխացած կտորները քսում էին կոպերին, որ աչքի լույսը պայծառ լինի: Այդ խարույկի ածխով նաեւ մառանի եւ տան երդիկներին գծում էին շրջանակներª չար աչքից խուսափելու համար, իսկ մոխիրը գարնանը շաղ էին տալիս արտերում, որպեսզի մկները ցանքսը չվնասեն: Խարույկից մոմեր էին վառում, մի մասն այրում ու պահում էին, որ հետագայում դրանք վառելու միջոցով առնեն երաշտի դեմն կամ դադարեցնեն կարկուտը: Այդ նպատակով Լոռիում խարույկի մոխիրը խառնում էին Ս.Սարգսի տոնական փոխինձին եւ կարկուտի ժամանակ շաղ տալիս դեպի երկինք կամ այգիների մեջ: Խորհրդավոր ծուխը որ կողմ թեքվեր, այդ ուղղությամբ էլ համայնքի բանիմաց ծերերը ճշտում էին տվյալ տարվա ընթացքում ակնկալվող հաջողության ճանապարհը: Գյուղերում զանազան գուշակություններ էին անում. եթե ծուխը հարավ կամ արեւելք գնար, հասկը կամ բերքը լավ էր լինելու, իսկ եթե հյուսիս կամ արեւմուտք` վատ: Խարույկը վառելու միջոցին շատ հաճախ հրացաններով կրակում էին£ Այդ ձայնից շները վախենում էին եւ որ կողմ փախչեին, այդ տարվա բերք ու բարիքի առատությունն այդտեղից էր սպասվելու: Կրակի ծխի ուղղությամբ նաեւ գուշակում էին, թե որ կողմից է գալու ցանկալի փեսացուն կամ հարսնացուն:
Տոնի նախօրեին հյուրընկալվեցինք նկարչուհի Լուսիկ Ագուլեցուն:

Տիկին Լուսիկը միշտ էլ առանձնակի է նախապատրաստվում տոներին:
Տաղավար տոների նախօրեին նա համապատասխան կենաց ծառեր է պատրաստում: Մի քանի օրից պատրաստ կլինի նաեւ Տեառնընդառաջի ծառը: Սովորաբար նկարչուհին այն ձեւավորում է այսպես: Սկուտեղի մեջ փոխինդ է լցնում, կենտրոնում դնում է կարմիր խնձոր, որը կյանքի խորհուրդն ունի եւ տոնի գլխավոր հերոսներիª արական ու իգական սեռի հարաբերությունն է խորհրդանշում: Խնձորի մեջ անհրաժեշտ է խրել ծառի ճյուղ, այն զարդարել եգիպտացորենի ծաղկած փաթիլներով (ադիբուդիով)ª ի նշան ծաղկած ծառի, ճյուղերին կարելի է կապել կանաչ-կարմիր ժապավեններ, որոնք խորհրդանշում են երիտասարդ զույգերին: Ձեւավորում են նաեւ փոխինդըª դրան տոնի խորհրդիª արեւի տեսք տալով: Այդ նպատակով օգտագործում են սիսեռ, դդմի կուտ, այլ հացահատիկներ: «Սա տոնը գեղեցիկ նշելու իմ առաջարկն է, բայց յուրաքանչյուր տանտիկին ինքն է որոշում, թե ինչպես իր հարկի տակ նշի տոնը: Ամեն դեպքում ցավով պետք է ասեմ, որ ազգային տոները նշելու շատ գեղեցիկ ավանդույթներն օր օրի վերանում են: Նախկինում Տեառնընդառաջի տոնին, կրակի շուրջ ժողովուրդը գեղեցեիկ երգեր էր երգում, օրինակ` «Ճրագ, ճրագ ճշմարիտ, ճշմարտախոսիկ Մարգարիտ…», «Մարիամ, Մարիամ, դու կուս էս, հոգւով,
մարմնով յուս ես, Էթամ դատեմ բարութիւն, Հոգիս տանիս արքայութիւն…», գեղեցիկ խմբակային պարեր էին պարում, կրակի շուրջ խաղեր կազմակերպում»,- պատմում է տիկին Ագուլեցին:
Այսօր պահպանվել է միայն կրակի վրայից թռչելու ավանդույթը£ Նշենք նաեւ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարավ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է մեծ պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները, մատուցվում է բաց պատարագ:
Ն.Հ.

2 февр. 2011 г.

www.eter.am

#5 (871) 03.02.2011
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

2006 թվականից Երեւանի պետական համալսարանում գործում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը: Կենտրոնի գործունեության հիմնական ոլորտներն ենª կրթություն, միջմասնագիտական եւ նեղմասնագիտական հետազոտություններ, փորձագիտական վերլուծություն, ԵՄ տեղեկատվական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ իրենք Եվրոպական
ուսումնասիրությունների միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի երկու դրամաշնորհ են շահել: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ, ՀՀ կրթական համակարգում առաջին անգամ 2008-ին
մշակել եւ ներկայումս արդյունավետ իրականացնում է «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: «Մագիստրոսական ծրագիրը մշակվել է ԵՄ անհատ փորձագետների աջակցությամբ եւ ԵՄ անդամ պետություններում գործող հեղինակավոր գիտական ու կրթական հաստատությունների հետ արգասաբեր համագործակցության արդյունքում եւ լիովին համապատասխանում է ԵՄ կողմից ներկայացվող պահանջներին ու չափանիշներին»,- նշեց պարոն Ղազինյանը: Ծրագրի տեւողությունը 2 տարի է: Բաղկացած է պարտադիր եւ կամընտրովի դասընթացներից, որոնք հավասարապես բաժանված են Եվրոպական ուսումնասիրությունների միջմասնագիտական ծրագրի մաս կազմող իրավագիտական, քաղաքագիտական, կառավարման եւ տնտեսագիտական կրթաբլոկների միջեւ:
Եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար
ուսանողը պետք է հաջողությամբ լրացնի 120 կրեդիտ ուսումնական բեռնվածությունª ներառյալ 12 կրեդիտ ծավալով մագիստրոսական ատենախոսությունը եւ 66 կրեդիտ ծավալով մասնագիտական դասընթացների կրթամասը:
Դասավանդման գործընթացին, բացի ԵՊՀ բարձրորակ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, մասնակցում են նաեւ ինչպես ՀՀ-ում մշտապես գործող դիվանագիտական ներկայացուցչությունների փորձագետներ, այնպես էլ գործընկեր համալսարանների անհատ պրոֆեսորներ: Ծրագրի ավարտին ուսանողները կստանան «Եվրոպագիտություն» մասնագիտությունը, որը ՀՀ Կառավարությունը հաստատել է 2010թ. Նոյեմբերին: Երկրորդը
«Մարդու իրավունքներ եւ
ժողովրդավարացում» տարածաշրջանային
միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրն է: 2011թ.-ից, Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարված գրանտի շրջանակներում, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ծրագրում է իրականացնել Հայաստանում եւ ԵՄ Արեւելյան գործընկերության ողջ տարածաշրջանում նախադեպը չունեցող «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» միջմասնագիտական տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը: Այն իրականացվելու է 4 գործընկեր համալսարանների կողմից (Երեւանի պետական համալսարան, Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան եւ Մոլդովայի քաղաքական եւ տնտեսագիտական եվրոպական ուսումնասիրությունների համալսարան): Ծրագրի շրջանակներում ուսանողները կստանան մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման ոլորտում համապարփակ տեսական գիտելիքներ եւ պրակտիկ ունակություններ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսանողների եւ դասախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստում ծրագրին մասնակից երկրներում: Ծրագրի տեւողությունը 2 տարի է: Հարկ է նշել, որ աշխարհում գործում է նմանատիպ 5 ծրագիր: «Մեզ մոտ չեն գործելու Հայաստանի կրթական ոլորտում արմատացած ավանդույթները: Մեզ ուղղակի եվրոպական դիպլոմի հավակնորդներ պետք չեն, մեզ պետք են հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, եվրոպական արժեքային համակարգին գաղափարական նվիրվածություն ունեցող ուսանողներ, մարդիկ, որոնք հետագայում իրենց գործուն եւ արդյունավետ ներդրումը կունենան մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական գործընթացներում: Ընդունելության կարգը դեռ մշակման փուլում է: Անվճար ուսուցման 10 տեղ նախատեսել ենք տեղացի ուսանողների եւ 5-ական անվճար տեղերª գործընկեր համալսարանների ուսանողների համար: Եվս 5, սակայն վճարովի տեղ ավելացրել ենք մեր կողմից: Ուսանողները երկու կիսամյակ կրթություն կստանան Հայստանում, այնուհետ, իրենց ընտրությամբ, կտեղափոխվեն գործընկեր համալսարաններ: Հայաստանում նրանց կդասախոսեն իրենց մասնագիտական ոլորտում կայացած, բարձրակարգ մասնագետներ: Յուրաքանչյուր երկրում ապրելու դեպքում ուսանողներն իրենց կացության եւ ծախսերի համար կստանան մոտ 250 եվրո ամսական կրթաթոշակ: Ընդունելության քննությունները, հավանաբար, կսկսվեն մայիս ամսին, իսկ դասընթացները կսկսվեն նոր ուսումնական տարում: Կրթական ծրագրի մոդելը տարբերվում է ավանդականից: Յուրաքանչյուր առարկա դասավանդվելու է մեկ շաբաթ, այսինքնª առարկաներն ուսումնասիրվելու են հաջորդականության սկզբունքով»,- ասաց կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Կենտրոնի շրջանակներում ներկայումս աշխատանքներ են տարվում կարիերայի կենտրոնի հիմնադրման ուղղությամբ, որի տվյալների բազայում ընդգրկված կլինեն եվրոպական կրթություն ունեցող, միջազգային կրթական ծրագրերի մասնակցած բարձրակարգ մասնագետները, որոնք իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանք են փնտրում: Կենտրոնում գրանցվելը հնարավորություն կտա ստեղծել անձնական էջը, տեղակայել այնտեղ անհրաժեշտ տեղեկատվություն: Կենտրոնը հնարավորություն է տալիս ուղղակի կապ հաստատել ՀՀ-ում եւ դրա սահմաններից դուրս գործող մեծ թվով գործատուների հետª առավել ցանկալի եւ բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համար: «Մեր կենտրոնում գործում է ԵՄ ռեսուրս կենտրոն, Եվրոպագիտությանը (ԵՄ իրավունք, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, սոցիոլոգիա, պատմություն) վերաբերող հարուստ գրադարան, համակարգչային լսարան եւ էլեկտրոնային գրադարան: Կենտրոնի հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցները կօգնեն ուսանողներին գտնել անհրաժեշտ նյութերը£ Անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտրվի դրանք տպագրել եւ բազմացնել: Ռեսուրս կենտրոնի ծառայություններն անվճար են, դրանցից կարող է օգտվել յուրաքանյուր մարդ, ում հետաքրքրում է Եվրոպական Միությանն առնչվող հիմնահարցերը»,- նշեց Արթուր Ղազինյանը:
Ն.Հ.

ՈՒՀԱ. ՁՄԵՌԱՅԻՆ ԳԱՎԱԹ
Ուրախների ու հնարամիտների ակումբը Հայաստանում եւս բազմաթիվ անդամներ ունի£ Խաղ-
մրցույթի հանդեպ հետաքրքրությունը չի մարում£ Ավելին, այս տարի առաջին
անգամ Ծաղկաձորում կազմակերպվեց «Ձմեռային գավաթի» խաղարկություն£ Առաջին փուլում առավելագույն միավորներ հավաքեց ԵՊՀ-ի թիմը£ «Երկրորդ անգամ ենք ներկայացնում համալսարանը£ Առաջին անգամ սահմանափակվեցինք կիսաեզրափակիչով: Այս անգամ ամեն ինչ արել էինք, որ ներկայանայինք այնպիսի թիմով, այնպես հանդես գայինք, որ բարձր պահեինք համալսարանի անունը»,- ասում է թիմի ավագ Ալիկը: Կազմակերպիչներից Արամ Մելիքյանն ասում է, որ ոչ պաշտոնապեսª «Բազե» հավաքի շրջանակներում մեկ անգամ արդեն անցկացվել էր սեզոնային գավաթի խաղարկություն: «Այս խաղարկության կազմակերպման առաջարկությունն արել էր «Younglife» ակումբը: Մեր նպատակն էր ուսանողներին համախմբել մի գաղափարի շուրջը, որի անունն է ՈՒՀԱ: Ստացվեց: Մենք բախվեցինք խնդիրների, որ հաշվի չէինք առել, որոնք շտկման կարիք ունեն£ Ասենքª բեմը թատրոնի բեմի նման չէր, իսկ խմբերը սովոր էին հենց այդպիսի բեմերի: Բայց դրանք լուծվող հարցեր են, եւ հաջորդ անգամ կիմանանք, թե ինչպես բեմը ռացիոնալ օգտագործենք»,- ասում է Արամը եւ ավելացնում, որ թիմերը լավ էին պատրաստվել, բայց, դե, պաշտոնական լիգան ավելի պրոֆեսիոնալ է: «Այս խաղարկությունը պաշտոնական լիգայի հետ կապ ունի այնքանով, որ նույն անձնակազմն է զբաղվել կազմակերպչական հարցերով, թիմերով: Որպես առաջին փորձ, կարելի է հաջողված համարել: Այսօր բոլորի արդյունքները համարյա նույնն էին: Կարծում եմª հաջորդ խաղին թիմերն ավելի լուրջ կպատրաստվեն»,- թիմերի աշխատանքի մասին իր կարծիքը հայտնեց ժյուրիի նախագահ, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Հայաստանի ՈՒՀԱ-ի ուսանողական լիգայի հիմնադիր Աբրահամ Բաղչագուլյանը:
Համալսարանականները եզրափակիչ անցան 11 միավորով: «Այսօր ավելի շատ տարածված է եւ ընդունվում է գռեհիկ հումորը: Ինտելեկտուալ հումորը հնարավոր է` դահլիճում քչերը հասկանան, բայց ժյուրին` գնահատի»,- իրենց հաջողության գաղտնիքն են բացահայտում ԵՊՀ-ի թիմի տղաները:
Առաջին խաղում վաստակած միավորները թիմերը կաշխատեն ավելացնել եզրափակիչ խաղի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 25-27-ին դարձյալ Ծաղկաձորում: Իսկ հաղթող թիմը կդառնա առաջին գավաթակիրը եւ կստանա հանգստյան ուղեգիր:
Համալսարանականներին սատարելու էին գնացել ոչ միայն տարբեր ֆակուլտետների ուսանողները, այլեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Նշենք նաեւ, որ ԵՊՀ Ուրախների եւ հնարամիտների ակումբը գործում է դեռեւս 1997-ից: Սկզբում թիմն անվանում էին «Современные экономисты», որի կազմում տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն էին: Այժմ ակումբը գործում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի կազմում: 2007-ի մայիսին թիմն ՈՒՀԱ ուսանողական լիգայում գրավել է առաջին տեղը:


ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՐԳª «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ»
Օրերս Երեւանի պետական դրամատիկական թատրոնում ամփոփվեցին «Նա/Նե-2010»ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները, կայացա
վ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն: Արդեն երրորդ անգամ անցկացվող «Նա/Նե»-ն այս տարի անակնկալ ուներ. ավանդական վեց անվանակարգերինª հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական եւ առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը, ավելացել էր եւս մեկըª ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայտարարված «Ուսանողական աշխատանք» անվանակարգը: «Ուսանողական աշխատանք» անվանակարգի առաջին մրցանակին եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված HTC բջջային հեռախոսին ու «Նա/Նե» արձանիկին արժանացավ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը£ Երկրորդ մրցանակը հանձնվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Տարոն Կոխլիկյանին£ Երրորդ մրցանակը շնորհվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Արփինե Այվազյանին£ Բոլոր անվանակարգերում սահմանված էին երեքական մրցանակ: Հաղթողն արժանանում է «Նա/Նե» արծաթե արձանիկի (գավաթի տեսք ունեցող մրցանակը պատրաստված է արծաթից եւ խորհրդանշում է նա-նե-ին՝ կնոջն ու տղամարդուն եւ կենաց ծառը, որը խոսափողի տեսք ունի) եւ 300.000 դրամ գումարային պարգեւի, երկրորդ մրցանակի համար սահմանված է հավաստագիր եւ 150.000 դրամ պարգեւ, երրորդ մրցանակի համարª հավաստագիր ու 75.000 դրամ պարգեւ: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին 7 անվանակարգում ներկայացվել էր ավելի քան 100 լրագրողական աշխատանք: Մրցույթի աջակիցներն են Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Հեռուստատեսային ռեպորտաժ» անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրեց Լուսինե Ղարիբյանը, երկրորդ մրցանակի արժանացան երկու լրագրողª Սոնա Աբրահամյանը եւ Անի Ստեփանյանը: «Ռադիոնյութ» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրագրող Արմինե Գեւորգյանը£ Երկրորդ մրցանակը հանձնվեց «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթի» ծրագրի լրագրող Նանե Սահակյանին, իսկ երրորդ մրցանակըª Հանրային ռադիոյի «Լյուն-Սե» ծրագրի լրագրող Զարուհի Քոչարյանին£ «Տպագիր հոդված» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանին, երկրորդ մրցանակըª Վանաձորի տպագիր պարբերականի թղթակից Տիգրան Մանուչարյանին, երրորդ մրցանակըª ՙԱռավոտ՚ օրաթերթի լրագրող Մարիաննա Հակոբյանին:
«Առցանց եւ բլոգում տեղադրված հոդված» անվանակարգում մրցանակակիրներ դարձան`
1. www.ankakh.com - Աննա Մուրադյան
2. www.hetq.am - Ադրինե Թորոսյան
3. www.eurasianet.org/- Գայանե Աբրահամյան
«Լուսանկարչական աշխատանք» անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց լուսանկարիչ Իննա Մխիթարյանին:
«Սոցիալական եւ առեւտրային գովազդ» անվանակարգում`
1. «Ստատուս Հոլդինգ»
2. «Փրայմ քոմերշլ»
3. «Դիմ քոմյունիքեյշն»
Սպասենք «Նա/Նե»-2011-ին: