www.eter.am
ՍՊՈՐՏ
ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏ Է ՆԱԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Հուլիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանը սովորականից մարդաշատ էր: Ամենուր իշխում էր տոնական տրամադրություն: Մարդիկ սրտի թրթիռով սպասում էին մեր մեդալակիր զինվոր-մարզիկներին: Գեներալից մինչև շարքային զինվոր ու քաղաքացի հուզված էին ու հպարտ: Հուլիսի 3-11-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց ԱՊՀ երկրների IX-րդ Սպարտակիադան: Այն նվիրված էր Ղազախստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակին: Սպարտակիադային մասնակցում էին ԱՊՀ անդամ ինը պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսիայի, Կիրգիզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի զինված ուժերի լավագույն ռազմական մարզիկները: Առաջին անգամ Սպարտակիադային մասնակցում էր Հնդկաստանը: Հաղթանակի համար ընդհանուր հաշվով մրցում էին 320 մարզիկներ, ութ սպորտաձևերից` ծանրաքարային մարզաձև, մարզական կողմնորոշում, լող, ձյուդո, տրիաթլետ, ազատ ոճի ըմբշամարտ, վոլեյբոլ և զինվորական ձեռնամարտ:
ՀՀ զինված ուժերի թիմը հաղթանակի համար պայքարում էր երկու մարզաձեւերում` ձյուդո եւ ազատ ոճի ըմբշամարտ: Այս մարզաձևերում մենք ներկայացանք բոլոր քաշային կարգերում` յուրաքանչյուրից 7 մարզիկ:
Մեր թիմը ձյուդոից թիմային հաշվարկով գրավեց 3-րդ մրցանակային տեղը` նվաճելով 2 ոսկե եւ 5 բրոնզե մեդալ, իսկ ազատ ըմբշամարտից` 1-ին տեղը` 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով:
Ն.Հ.