
#2(868) 13.01.11
ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
2011 թվականի առաջին աշխատանքային օրերին մեկնարկեց նաեւ ուսանողական քննաշրջանը: Բուհերի միջանցքները նորից լցվեցին քննասենյակի առաջ դողացող սրտով ու ստուգման գրքույկները ձեռքներին, քննությանը նախորդող գիշերը չքնած ուսանողներով: Ի դեպ, քնատ ու հոգնատանջ տեսք ստանալու համար պարտադիր չէ ողջ գիշեր չքնել: Բավական է

պարզապես չշպարվել ու չհարդարվել, մի քիչ էլ անհանգստություն «խաղալ», մեկ էլ տեսար դասախոսը փոքր-ինչ ավելի բարյացակամ լինի: Պետք չէ զարմանալ. որոշ ֆակուլտետներում դերասանություն անելով, արցունքներով էլ են գնահատական ստանում: Բայց կան ուսանողներ էլ, որոնց համար միեւնույն է, թե ինչպես կհանձնեն քննությունը`գնահատականով հո ամեն բան չի՞ որոշվում: Նոր կրեդիտային համակարգը, թվում էր, թե պետք է ավելի լրջացներ ուսանողին, ստիպեր առավել պատասխանատվությամբ վերաբերվել իր գործին: Բայց դա, այո, միայն թվում էր: Քանի որ շատերը նորից, ամբողջ տարին դասի չգալով, կարողանում են քննություններից բարձր միավորներ ստանալ: Քննաշրջանի ընթացքում սովորականից ավելի մարդաշատ են նաեւ գրադարաններն ու ընթերցասրահները. ամիսներ շարունակ ուսանողական կյանք վայելելուց հետո ուսանողները գոնե մի քանի օր որոշում են պարապել, գիրք կարդալ: Հերթեր են գոյանում նաեւ պատճենահանման կետերում եւ պատվերով ռեֆերատներ վաճառող գրասենյակներում: Զարմանալ պետք չէ. կուրսում, սովորաբար, միայն մեկն է դասախոսություն գրում, իսկ տարեվերջին նրա տետրը պատճենահանվում է տասնյակ անգամ: Տարածված է նաեւ 2000-5000 դրամով պատրաստի ռեֆերատներ ձեռք բերելը եւ որպես սեփական ստեղծագործություն դասախոսին ներկայացնել: Քիչ չեն նաեւ դասախոսները, որոնք ուսանողին կամ հենց իրենք իրենց «խնայելով»` աչք են փակում այս երեւույթի վրա: Կան դասախոսներ էլ, որոնք նախընտրում են ընդհանրապես քննություն չանցկացնել, մեխանիկորեն նշանակում են` հիմնվելով միջանկյալ քննությունների գնահատականների եւ հաճախումների տվյալների վրա` հաճախ իրենց կողմից եւս մի քանի միավոր «նվիրելով»: Ուսանողներն էլ մեծահոգաբար ընդունում են նվերը` չմտածելով` դրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Գնահատական ստանում են, իսկ գիտելի՞ք: Չէ՞ որ կրթություն ստանալու համար մենք եւ մեր ծնողները վճարում ենք: Եվ ամենակարեւորը` պատրաստվում ենք մասնագետ դառնալ ու աշխատել: Ա՞յս գիտելիքներով:
Ն.Հ.
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Երբ դեռ բուհ չէի ընդունվել, ծնողներիցս հաճախ էի լսում` Երեւանի պետական համալսարանի ուսանող լինելը հպարտություն է: Այդպես են մտածում ԵՊՀ-ի ուսանողներից շատերը եւս: Ուր էր թե մայր բուհում սովորելու հպարտությունը պայմանավորված լիներ որակյալ կրթությամբ, հետաքրքիր, մյուս բուհերի առօրյայից տարբերվող ուսանողական կյանքով, լավ մասնագետ դառնալու ցանկությամբ: Շատերին գուցե հենց սա է բերում մայր բուհ: Ոմանք էլ բոլորովին այլ նպատակներով են այստեղ գալիս. թող հարեւաններն իմանան, որ իրենք ԵՊՀ-ի ուսանող են: Գալիս են իրենց եւ իրենց զգեստապահարանի պարունակությունը ցուցադրելու, շարքերի վերջին նստարաններին նստելու, զրուցելու, զվարճանալու, շպարվելու, մեկ-մեկ էլ փոքր-ինչ ննջելու համար: Ուսանողներից ոմանք էլ կարծես գալիս են դասախոսներին եւ սովորել ցանկացող ուսանողներին խանգարելու հատուկ նպատակով: Ի դեպ, նրանք իրենց համարում են համալսարանի ամենակարեւոր ուսանողները, եւ չեն մոռանում իրենց անուններն անմահացնել`սեղաններին, նստարաններին, պատերին փորագրելով: Ցավալին այն է, որ նման ուսանողները, որոնք գերակշիռ մաս չեն կազմում, բայց իրենց վատ պահվածքով ավելի են աչքի ընկնում, քան օրինակելի ուսանողները, փոխում են մարդկանց կարծիքը ե'ւ ԵՊՀ ուսանողների, ե'ւ ընդհանրապես համալսարանի մասին:
Ա. Տ.
«ԱԼՈ, ՍԵՐՈԺ», «ԲԱՅՑ ԵՍ ՁԵԶՆԻՑ ՈՆՑ ԵՄ ԶԶՎՈՒՄ» ԵՎ ԱՅԼՆ

Պատկերացնելն իսկ դժվար է, թե ինչպես կանցնի մեր օրն առանց
հեռուստացույցի: Կապույտ էկրանը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, մեր լավագույն ընկերը: Իսկ հեռուստաեթերն էլ այսօր անհնար է պատերացնել առանց սերիալների: Ու հենց այդ սերիալների «շնորհիվ» է, որ շատ շատերը, հատկապես դպրոցականներն, տեղին-անտեղի երանգավորում են իրենց խոսքը սերիալային հերոսների բառապաշարի «գոհարներով»` սկսում են «զզվել» միմյանցից, տարօրինակ ձեւերով բոլոր «ալո»-ները Սերոժներին վերագրել, փեսաներին «տնփիսո», հարսներին` Վարսիկ անվանել եւ իրենց առօրյան «խզարել» նմանատիպ արտահայտություններով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջերս կայացած մամուլի մի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հեռուստասերիալներին եւ արձանագրեց, որ հեռուստադիտողների մի ստվար հատված ոչ միայն դիտում, այլեւ ապրում է այդ սերիալներով: Ակամա հիշեցի, թե ինչպես տատիկս անեծքների մի
ամբողջ պարկ դատարկեց Խուլիոյի գլխին, որը դավաճանել էր Դոլորեսին:

Այնքան ոգեւորվեց, որ մոռացավ անջատել գազօջախն ու վառեց ծիրանի
ջեմը: Պարոն Ադիբեկյանի համոզմամբ, սերիալները հրապուրում են մարդկանց, քանի որ դրանք նայելիս մտածել պետք չէ, մարդիկ իրենց նմանեցնում են սերիալների հերոսներին եւ սկսում ապրել վիրտուալ աշխարհում: Նրանք սրտատրոփ սպասում են հաջորդ օրվա սերիային, եւ սա դառնում է թմրադեղի նման մի բան: Երեխաներն էլ տեսնելով, թե ինչպես է իր մայրը «քարացած» դիտում այս կամ այն սերիալը, զվարճալի շոուն, ակամա մտածում է, թե դա արժեքավոր բան է: Դրան էլ հաջորդում է սերիալային հերոսների խոսելաձեւի, վարվելակերպի նմանակմանը: Հետաքրքիր է` հայ ռեժիսորներն ու սցենարիստները մտածե՞լ են, որ սերիալներն ու նմանատիպ հաղորդումները կամա թե ակամա երեխաներն էլ են դիտում: Այսպե՞ս ենք պատկերացնում հեռուստատեսության կրթական, դաստիարակչական գործառույթը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս
Ի±ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԱՐՁԱՆՆԵՐԸ

Սիրում եմ քայլել Երեւանի կենտրոնական փողոցներով, որտեղ ամեն քայլափոխի արձաններ կան£ Քայլում եմ ու մտովի զրուցում նրանց հետ, լսում, թե ինչ են նրանք ասում£ Երբեմն նրանք խոսում են ուրախ բաների մասին, երբեմն էլ նրանց պատմությունները տխուր են£ Փորձենք լսել նրանց£ Կասկադի տարածքում անգլերեն այբուբենից կազմված երիտասարդի արձանն այսօր սովորականից ավելի մտահոգ է թվում£ Երեւի մտածում է, թե երբեւէ չի գտնվի մեկը, որ այդ տառերով փորձի կազմել նվիրական բառը£ Նրանից քիչ հեռու Ալեքսանդր Թամանյանի արձանն էª «Նա տեսել է արեւելյան մի քաղաք…» չարենցյան մակագրությամբ£ Ճարտարապետը հաճախ նայում է բազմահարկ նորակառույցներին ու մտածում, որ դրանք ամենեւին չեն ներդաշնակում իր պատկերացրած քաղաքի համայնապատկերին£
Մտահոգ է նաեւ Մարտիրոս Սարյանը: Հանգստյան օրերին արձանի հարեւանությամբ նկարում են, նկարներ վաճառում£ Այդ ամենը լավ է, բայց նկարչուհին նկարելիս դատարկում է համարյա մեկ տուփ ծխախոտª մնացորդներն այս ու այն կողմ նետելով: Դա դուր չի գալիս նաեւ Սարյանի արձանից քիչ այն կողմ գտնվող Տղամարդկանց. Մհեր Մկրտչյանի արձանը ձեռքի շարժումով հենց այդ է ասումª «Այս ո±ւր եմ ընկել» : Հասնում եմ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Վալերի Բրյուսովի կիսանդրու վրա ժամանակ առ ժամանակ սուրճի մեկանգամյա գործածության բաժակներ եմ տեսնում: Դիմացի մայթին գտնվող Հովհաննես Թումանյանի կիսանդրին` մտամոլոր դեմքով, ասես զգուշացնում էª այդքան սուրճը վնասակար է առողջությանը: Հավանաբար, ուսանողները մի օր կհասկանան, թե իրականում ինչ է ակնարկում մեծ բանաստեղծը£ Առնո Բաբաջանյանի արձանը շրջակա միջավայրի աղտոտությունից դժգոհելու առիթ չունի, բայց, կարծում եմ, որ նա էլ մեծ ցավ է ապրումª տեսնելով իր արձանի անվանատառերի փորագրությունների մեջ MUKIK եւ HOVO JAN մակագրությունները: Հաճախ էլ վշտանում էª լսելով հարեւան սրճարաններից հնչող ժամանակակից «հայկական» երաժշտությունը: ԱՐՄԻՆԵ ՏՈՆՈՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս