www.eter.am
ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈ ՞ Ղ, ԹԵ ՞ ԺՅՈՒՐԻ
Այսօր տարբեր հեռուստաալիքներով կարելի է դիտել նախագծեր, որոնք շնորհալի` երգող, պարող, նվագող, դերասանական ձիրք ունեցող երիտասարդներին դրսեւորվելու հնարավորություն են ընձեռում. «Հայաստանի ձայն», «Հայ սուպերսթար», «Իքս ֆակտոր», «Պարիր, թե կարող ես», «Դեպի կինո» եւ այլ հեռուստանախագծեր մեծ ժողովրդականություն են վայելում: Մասնակից երիտասարդների ճակատագիրը որոշում է ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողի sms քվեարկությունը: Եվ ամեն անգամ որեւէ նախագծի ավարտից հետո կրքեր են փոթորկվում. արդյոք անաչա ՞ ռ էր ժյուրին, ճի՞ շտ էին հաշվարկել ուղարկված ձայները...
Ժյուրիի ընտրությո՞ ւնն է օբյեկտիվ, թե՞ հեռուստադիտողի: Այս հարցին են փորձել պատասխանել մեր զրուցակիցները:
Լավ է, երբ եւ ժյուրին է իր կարծիքը հայտնում, եւ հեռուստադիտողը, այսպես, կարծում եմ, ավելի օբյեկտիվ է, որովհետեւ շարքային քաղաքացին երբեք չի կարող կողմնորոշվել, մասնագիտական գնահատական տալ, թե, ասենք, որ երգչի կատարումն էր ավելի պրոֆեսիոնալ: Միեւնույն ժամանակ արտիստը հանդիսականի համար է ելույթ ունենում, բնականաբար, պետք է առաջին հերթին հանդիսատեսին դուր գա: Եթե հաշվի առնենք, որ նման նախագծերը նպատակ ունեն նաեւ մաքրելու այսօրվա շուկայի աղբը, ուրեմն պետք է անպայման մասնագետները միջամտեն, որպեսզի հետո նորից ստիպված չլինենք ունկնդրել գեղեցիկ ոտքեր կամ գեղեցիկ ժպիտ ունեցող տղաների ու աղջիկների, որոնք Աստված գիտե, թե ինչ կապ ունեն երաժշտության հետ:
ՍԵՐԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կարծում եմ` կամ ժյուրին պիտի գնահատի, կամ հեռուստադիտողը: Որովհետեւ երբ ժյուրին կարծիք է հայտնում, ակամա կողմնորոշում է հեռուստադիտողին, իսկ հեռուստադիտողի քվեարկելու պարագայում էլ, կարծում եմ, մի քանի անգամ համոզվեցինք, որ մեծ ազդեցություն է ունենում, ասենք, կատարողի արտաքինը: Եթե հաշվի առնենք, որ քվեարկություններին եւ նմանատիպ նախագծերին հիմնականում հետեւում են երիտասարդները, բնականաբար, մեծ մասամբ նրանք էլ քվեարկում են: Եվ հիմնականում քվեարկում են անձնական համակրանքից ելնելով, երբեմն առանց հաշվի առնելու երաժշտական տվյալները, բեմական վարպետությունը եւ այլն:
ՍՈՒՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ
Պարզ է, որ սրանք հիմնականում դրսից ներմուծված հեռուստանախագծեր են, որոնց պայմանները տեղում չեն որոշվում, վաղուց արդեն հաստատված են: Այնուամենայնիվ կարծում եմ` լավ կլինի, որ միայն հանդիսատեսը որոշի, ի վերջո հանդիսատեսն է հետո ունկնդրում նրանց: Նաեւ բազմության կարծիքն ավելի օբյեկտիվ կարող է լինել: Իսկ ժյուրին երբեմն, անձնական համակրանքից ու հակակրանքից ելնելով, կարող է նախագծից հեռացնել արժանավորին կամ, որ ավելի վատ է, նախագծի հաղթող ճանաչել մի մարդու, ում դա այնքան էլ պետք չէ, ում վաղը ամուսինը, եղբայրը, հայրիկը թույլ չեն տալու աշխատել տվյալ ոլորտում: Իսկ, իմ կարծիքով, պակաս կարեւոր չէ, որ այս հեռուստանախագծերը կարողանան ի հայտ բերել շնորհալիներին, որոնք իրենց տեղը կգտնեն մեր շոու բիզնեսում:
ԼԻԼԻԹ ՍԵՐՈԲՅԱՆ