ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթական ոլորտում կատարվող բարեփոխումները, նոր մեխանիզմների մշակումը, օտարերկրյա փորձի ներդրումը, այնուամենայնիվ, չեն նպաստում Հայաստանում գիտական ոլորտի զարգացմանը: Բացթողումներն ու թերացումները ոլորտում շատ են: Երիտասարդ գիտնականները չեն խրախուսվում, հանրությունը նրանց, գրեթե, չի ճանաչում, նրանց աշխատանքն ու գործունեությունը շարունակում է ստվերում մնալ: Շատերը ստիպված հաջողություններ են փնտրում ու գտնում օտար երկրներում: Մեր հանրապետությունում գիտակրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանում կրթության պրոպագանդայի եւ այս ոլորտի PR-ի մասին զրուցում ենք «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, հանրային կապերի մասնագետ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի հետ:
-Կրթական համակարգի մասին խոսելիս, ընդհանրապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ամենակարեւորին` հասարակության մեջ այդ հարցի մասին ձեւավորված կարծիքին: Ի՞նչ է կրթությունը, գիտական աշխարհը: Դպրոցի շրջանավարտների մեծ մասն ուզում է անպայման սովորել բուհում, բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև այդպես ուզում են իրենց ծնողները` հաշվի չառնելով երեխայի ընդունակություններն ու գիտելիքները: Միջին մասնագիտական կրթությունն անտեսվում է, հաճախ նմանատիպ կրթօջախները բավարար թվով դիմորդներ չեն ունենում: Պետությունն ինքը պետք է իր առաջ խնդիր դնի. եթե այդ հաստատությունները շարունակում են գործել, ուրեմն դրանք պետք է մասնագետներ ապահովեն աշխատաշուկային: Ցավոք, վերջին տարիներին դրական միավորներ հավաքած գրեթե բոլոր դիմորդները դառնում են ուսանողներ: Հետեւանքները բացասական են այն առումով, որ նախ միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններ կորցնում են իրենց դերն ու նշանակությունը, երկրորդ` դիմորդը, որը գուցե բուհ ընդունվելու փոխարեն շատ լավ արհեստավոր կարող էր դառնալ եւ ավելի մեծ պահանջարկ ունենալ շուկայում, հարվածի տակ է դնում տվյալ բուհի հեղինակությունը: Այսօր էլ շուկայում մենք ունենում ենք այնպիսի մասնագետների կարիք, որոնք պարզապես չկան: Մեծ հեղինակություն են վայելում իրավագիտության, օտար լեզուների, միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, վերջին տարիներին պահանջարկված են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ծրագրավորողները: Դիմորդների պակաս է նկատվում քիմիայի, ֆիզիկայի, առհասարակ, բնական գիտությունների ֆակուլտետներում: Պետական մակարդակով պետք է հստակ որոշվի, թե քանի աշխատատեղ կա, ըստ այդմ` յուրաքանչյուր տարի սահմանվի տվյալ ֆակուլտետի համար դիմորդների որոշակի քանակ:
Նույնը կարելի է ասել գիտական աշխատանքների առումով: Ինչո՞ւ պետությունը հստակ չի որոշում ատենախոսությունների, գիտական ուսումնասիրությունների առաջնահերթությունները, չի հստակեցվում` արդյոք տվյալ ոլորտի ուսումնասիրության կարիքը կա՞, այդ աշխատությունները պե՞տք են մեր հասարակությանը, ի՞նչ օգուտ են բերելու, ինչո՞վ են նպաստելու գիտական առաջընթացին: Սա եւս չափազանց կարեւոր, մեծ ուշադրություն պահանջող հարց է:
-Պետությունը չի մտածում, չի պլանավորում, բայց երբեմն դիմորդներն իրենք էլ հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե արդյոք ապագայում աշխատանք կունենա՞ն, թե ոչ: Ընտրում են մասնագիտություն, որը շուկայում պահանջարկ չունի: Բոլորը համատարած դառնում են իրավաբան, ատամնաբույժ, տնտեսագետ…
-Այս առումով շատ կարեւոր է, որ բուհը մինչեւ ընդունելության քննությունները աշխատի իր ապագա ուսանողների, շրջանավարտների այն խմբի հետ, որոնց նա տեսնում է որպես իր ապագա ուսանող: Օրինակ, ԵՊՀ-ն կազմակերպում է նման շրջայցեր դպրոցներում եւ բարձր դասարանցիներին ներկայացնում նորաբաց ֆակուլտետները, ընդունելության կարգը, շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այդ ամենն օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում: Մարդը մասնագիտություն ընտրելուց առաջ պետք է մտածի` արդյոք իր ստացած գիտելիքներով եւ համապատասխան ավարտական վկայականով կարողանալո՞ւ է աշխատանք գտնել, կարողանալո՞ւ է հետագայում դրսեւորվել, ապահովել իր կյանքը: Մեր հասարակության մեջ, ցավոք, մասնագիտության ընտրության հարցում լուրջ վերաբերմունք չկա: Բուհերը պետք է ճիշտ կազմակերպեն աշխատանքը նաեւ լրագրողների հետ: Ինչո՞ւ են Հայաստանում քիչ տպագրվում գիտահանրամատչելի ամսագրեր, ինչո՞ւ չկան հեռուստահաղորդումներ գիտական ոլորտի նոր նվաճումների մասին: Եթե կան մարզական թողարկումներ, որոնք պատմում են մարզիկների ամենօրյա նվաճումների մասին, ուրեմն թող լինեն նաեւ գիտահանրամատչելի հաղորդումներ այն երիտասարդ գիտնականների մասին, ովքեր, օրինակ, գիտական լուրջ ձեռքբերումներ ունեն: Կամ հանրությանը ներկայացվեն, թե տարվա ընթացքում ասպիրանտական ինչ թեզեր են պաշտպանվել ակադեմիայում, բուհերում, միջազգային ի՞նչ մրցույթների, գիտաժողովների են մասնակցել մեր երիտասարդ գիտնականները: Մի՞թե սրանք պակաս կարեւոր իրադարձություններ են: Հայաստանում բազմաթիվ միջազգային գիտաժողովներ են կազմակերպվում, ինչո՞ւ լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հետաքրքրվում դրանցով , ինչո՞ւ չեն լուսաբանում:
Պետք է նշեմ, որ շատ լավ հասկանալով այս իրավիճակը` Հայկական գիտական համագործակցություն եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հկ-ների համատեղ աշխատանքի արդյունքում որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Հասարակությանը հայտնի եւ անհայտ հայ գիտնականներ հեռուստատաղավարում ներկայացնելու են գիտական հետաքրքիր եւ հանրամատչելի դասախոսություն, այն առաջարկելու ենք շահագրգիռ բոլոր հեռուստաընկերությունների, եթե որեւէ հեռուստաընկերության վարած ծրագրային քաղաքականության արդյունքում նախաձեռնությունը չիրականացվի, ապա պատրաստվում ենք մեր միջոցներով նկարահանել եւ տեղադրել համացանցում, գոնե նախնական փուլում: Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդությունը հետաքրքրվում է նման ծրագրերով: Սոցիալական ցանցերում գիտական տարբեր խմբեր կան, որոնց անդամակցում են հազարավոր երիտասարդ ուսանողներ, գիտնականներ: Ընդհանրապես, փորձում ենք ամեն կերպ շահագրգռել երիտասարդ գիտնականներին: Մեկ տարի առաջ Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը ստեղծեց Հայաստանի գիտական լրագրողների խումբ, որի նպատակն էր խրախուսել լրագրողներին լուսաբանել գիտական նախաձեռնություններն ու առկա տեղեկատվությունը: Մեկ տարվա ընթացքում, արդեն պատրաստվել եւ տարածվել է 112 հաղորդագրություն, որոնց արդյունքում հրապարակվել են ավելի քան 1000 տեղեկատվական նյութեր տպագիր եւ համացանցային մամուլում, ռադիոյով եւ
հեռուստատեսությամբ: Սա արդեն ցուցանիշ է, ասինքն` ճիշտ կազմակերպելու եւ հստակ քայլերի արդյունքում կարող ենք արձանագրել հաջողություն: Ցավոք, հեռուստաեթերն այսօր ողողված է սերիալներով, որոնք հասկանալի է, որ շահութաբեր են, իսկ ու՞ր մնաց հեռուստաընկերության սոցիալական պատասխանատվությունը կամ հեռուստատեսության
ամենակարեւոր գործառույթը, այն է` դաստիարակչական, ի՞նչ ենք քարոզում` նեղ, կաղապարված մտածողությու՞ն, դեպի ու՞ր:
Ն.Հ.
«ԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ PR-Ի ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

![]() |