21 мая 2012 г.
20 мая 2012 г.
www.eter.am
Ի ՞ նչն է ինձ անհանգստացնում
ՈՐՊԵՍԶԻ ՈՉ ՄԻ ԾՆՈՂ ՉՀԱՅՏՆՎԻ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ
Օրերս Հայ օգնության ֆոնդի տարբեր կրթական բարեգործական ծրագրերի ուսանողներ այցելել էին ՀՕՖ-ի «Գարամանուկ» հիմնադրամի Վանաձորի ծերերի տուն: Ուսանողները նախ մաքրեցին տարածքը, ապա ճաշեցին տատիկ-պապիկների հետ: Ճաշից հետո ծանոթացան նրանց կյանքի պատմությանը, լսեցին տատիկներին մտահոգող խնդիրների մասին, պապիկների հետ զրուցեցին դրսի աշխարհում կատարվող իրադարձությունների մասին, խոսեցին քաղաքական անցուդարձից: Վարսահարդարի շնորհք ունեցող ուսանողները հարդարեցին տատիկների ու պապիկների մազերը, ՀՕՖ-ի ծրագրերով մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկները ստուգեցին նրանց առողջական վիճակը, այնուհետ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ փոքրիկ ժողովրդական համերգ-ցերեկույթ կազմակերպվեց: «Ես հայ չեմ, աշխատանքի բերումով տեղափոխվել էի Հայաստան, հետո իմացա, որ կինս կապվել է ուրիշ տղամարդու հետ, երեխաներս` Անգելինան եւ Սերյոժկան, այլեւս ինձ նամակ չգրեցին, ես կորցրի նրանց, չուզեցի վերադառնալ, տեսնել կնոջս: Երեխաներիս երկար եմ փնտրել, բայց բոլոր հետքերը կորել են, կամ էլ նրանք չեն ուզում, որ իրենց գտնեմ: Չգիտեմ` որտեղ սխալվեցի, միանգամից դժբախտացա, ծերացա ու քանի որ ոչ մի հարազատ չունեի, հիմա այստեղ եմ ապրում` այն հույսով, որ օրերից մի օր Անգելինան ու Սերյոժկան ինձ այստեղ հյուր կգան: Շատ շնորհակալ եմ իմ հայ ընկերներին, ես նրանց հետ եմ այսօր ապրում, նրանց ջերմությունն ու հոգատարությունն օգնում է, թեկուզ ժամանակավորապես, մոռանալ հոգուս խորքում ծվարած ցավը»,- սկսում է պատմել Նիկոլայ Դմիտրիեւիչը, եւ երեխաներին հիշելիս ծովագույն աչքերի մեջ ցավն արցունք է դառնում: Ճաշի սեղանի մոտ հուզիչ բարեմաղթանք է ասում Հասմիկ տատիկը. «Ինչ լավ է, որ դուք այստեղ եք, մենք ձեզ հետ երիտասարդանում ենք, հիշում ենք այն գեղեցիկ օրերը, երբ մենք երիտասարդ էինք, առույգ, ապրում էինք մեր սրտի ուզածի պես ու վայելում էինք կյանքը: Չնկատեցի, թե ինչպես անցան տարիները: Մի կարեւոր բան չարեցի. չամուսնացա ու երեխաներ չունեմ, որ իմ մասին հոգ տանեն: Ամուսնացեք ու երեխաներ ունեցեք, առաջին հերթին նրանց դաստիարակեք որպես լավ մարդ, որ ոչ մի ծնող ծերանոցում չհայտնվի»:
Ն.Հ.
www.eter.am
Կարիերա
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ
Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:
Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը:
Աղբյուրը` http://www.mil.am/1337408681
Подписаться на:
Сообщения (Atom)