24 февр. 2011 г.


www.eter.am

#8 (874) 09.02.2011

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԱԼԱՎԵՐԴՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Լավ կրթություն ստանալ շատերն են ցանկանում, եսª եւս:
Սովորում եմ Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտության
բաժնում: Ես սիրով եմ ընտրել այդ մասնագիտությունը եւ սիրով էլ հաճախում Էի դասերին մինչեւ այն օրը, երբ հասկացա, որ դա իմ պատկերացրած ուսանողական կյանքը չէ. ամեն օրվա հետª մի նոր հիասթափություն: Առավոտյանª դաս, կեսօրինª դասից տուն, եւ ազատ, ազատ, ազատ ժամանակª ինչքան ուզես: Ասում են, չէª ժամանակը ոսկի է: Ես եւ մեր քաղաքում ապրող շատ երիտասարդներ այդ «ոսկին» ունենք, սակայն չունենք դա օգտագործելու եւ ոչ մի հնարավորություն: Չկան ժամանցի վայրեր, այգիներ, առավել եւս ակումբներ, սրճարաններ, որտեղ հնարավոր կլինի շաբաթը մեկ-երկու օր ընկերներով հավաքվել, կտրվել առօրյայից: Եթե անգամ աղջիկներով ենք որոշում մեր քաղաքի փոքրիկ սրճարանում մի քիչ ժամանակ անցկացնել, սրճել, ապա հաջորդ օրը բոլորը մեր մասին են խոսումª տեսեք, տեսեք, սրճարան էին գնացել: Երբ առիթ եղավ ու եկա Երեւան, զգացի, որ անընդհատ համեմատություններ եմ անում, եւ ցավով հասկացա, որ չեմ ուզում Ալավերդի վերադառնալ: Շատ էի լսել, որ Հայաստան ասելով հասկանում են միայն Երեւանը: Հիմա զգացի, որ, իրոք, իշխանություններն ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են Երեւանի բարգավաճման վրա£ Բայց չէ± որ բացի Երեւանից Հայաստանում էլի բնակավայրեր կան, որոնք եւս ուշադրության կարիք ունեն: Ես շատ կցանկանայի, որ ժամանցի վայրեր լինեին նաեւ իմ քաղաքումª Ալավերդիում, որպեսզի իմ հասկակիցներն էլ ազատ ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն ունենան, եւ Երեւան եկողները չմտածեն հայրենի քաղաքից հեռանալու մասին: Միակ կազմակերպությունը, որը քիչ թե շատ հետաքրքիր է դարձնում մեր առօրյան, «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունն է: Հայրիկս երկրապահ է, Արցախյան ազատամարտի մասնակից£ Նրա խորհրդով էլ որոշեցի անդամագրվել այս կազմակերպության երիտասարդական կառույցին£ Շատերն էին զարմացել, թե ինչու եմ անդամագրվում, բայց «Երիտասարդ երկրապահը» նպատակ ունի կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ եւ փոքր-ինչ աշխուժացնել մեր քաղաքի եիտասարդների առօրյան:
Հատկապես անտեսված են կանայք ու աղջիկները: Շատ կուզենայի, որ մեր քաղաքում կանանց համար աշխատատեղեր լինեին, որ կանայք միայն ճաշ եփող ու լվացք անող չլինեին: Կենցաղային հոգսերից զատ նաեւ այլ հետաքրքրություններ ունենային, այլ զբաղմունք, ինչը, գուցե, վերաիմաստավորեր նրանց կյանքը, ավելի հետաքրքիր դարձներ առօրյան:

ԵՎԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Ալավերդի

Комментариев нет:

Отправить комментарий