www.eter.am
Օրեր առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ մեկնեցինք Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարան: Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ երգչախումբը համերգային ծրագիր էր կազմակերպել վարժարանի սաների համար: Ամբողջ ճանապարհին ավտոբուսի մեջ երախաների ուրախ երգն էր հնչում: Երբ փոքրիկները որոշեցին, մի քիչ հանգստանալ, ես էլ որոշեցի ծանոթանալ նրանց երիտասարդ խմբավարի հետ: Մենք այսօր արդեն ընկերներ ենք. Լունարան դարձավ ինձ իմ սիրելի Արցախին կապող եւս մի հրաշալի մարդ` իսկական արցախցի: Արցախում հիմա խաղաղություն է, բայց այստեղ ամեն բնակիչ իրեն զինվոր է զգում ամեն օր ու ամեն ժամ: Լունարան եւս զինվոր է, որովհետեւ ծառայում է մեր ծնողների արյամբ ազատագրված հայրենի Արցախի շենացման գործին: Պարբերաբար անդրադարձել ենք այն ցավալի խնդրին, որ գյուղերից, սահմանամերձ գոտիներից երիտասարդները գալիս են Երեւան` բարձրագույն կրթություն ստանալու եւ այլեւս չեն վերադառնում իրենց հայրենի օրրանը, այնինչ հատկապես մեր հյարենիքի սահմանամերձ հատվածներում այսօր երիտասարդ մասնագետների կարիք կա: Երիտասարդությունը գյուղում ապրել, աշխատել չի ուզում, բայց Լունարա Համբարձումյանն իր գործով ապացուցում է, որ ոչ բոլորն են այդպես վարվում:
-Մանկության տարիներին նկատելի՞ էին երաժշտական հակումները: Մանկությունը պատերազմի թոհուբոհի մեջ անցկացրած աղջնակին ի՞ նչն էր կապում երաժշտության հետ:
-Մայրս պատմում է, 1988-ին, երբ ես երկու տարեկան էի, եւ արցախյան շարժումը նոր էր սկսվել, ինքն աշխատում էր Ասկերանի երաժշտական դպրոցում որպես խմբավար: Ինձ իր հետ տանում էր համերգների, թեպետ շատ վտանգավոր էր` անցնում էինք թուրքական գյուղերի միջով: Երեւի դա ճակատագիր էր. մեր 4 քույր-եղբայրներից միայն ես բախտ ունեցա ունկնդրելու մայրիկիս երգչախմբի համերգները, հետո էլ ինքս դարձա խմբավար: Նա պատմում է, որ ռմբակոծությունների ժամանակ մեր ուշադրությունը շեղելու համար բարձր երգում էր, որպեսզի չվախենայինք:
-Ինչո՞ ւ որոշեցիր ընդունվել Կոնսերվատորիա:
- Սովորում էի Ստեփանակերտի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում: Ութերորդ դասարանում էի, արդեն խոսում էինք իմ ապագա մասնագիտության մասին: Մայրս երազում էր, որ ես նույնպես խմբավար դառնամ: Ընդունվեցի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, սովորում էի Կարինա Մինալյանի դասարանում: Այդ տարիներին անընդհատ մասնակցում էի մանկական երգչախմբային մրցույթների, արժանանում առաջին մրցանակների: Սովորում էի գերազանց, ուստի Երեւանի պետական կոնսերվատորիայում պետպատվերով սովորելու հնարավորություն ստացա: Վախվորած մեկնեցի Երեւան, որովհետեւ այնտեղ ինձ կյանքի մի նոր փուլ էր սպասում: Կոնսերվատորիայում ինքներս պիտի ընտրեինք մեր մասնագիտության դասախոսին: Մաեստրո Տիգրան Հեքեքյանի անունը ծանոթ էր ինձ, ես ընտրեցի հենց նրան, դա իմ կյանքի կարեւոր եւ պատասխանատու որոշումներից մեկը: Հպարտ եմ, որ ուսանել եմ իմ սիրելի մաեստրոի մոտ: Շատ բան եմ սովորել նրանից` ոչ միայն մասնագիտական, այլեւ մանկավարժական հմտություններ: Սովորելու ընթացքում մաեստրոն առաջարկեց միաժամանակ աշխատել երկու երգչախմբերում` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների երգչախմբի եւ Հայաստանի Ամենափոքրիկ երգիչների հետ: Դժվար էր ուսումն ու աշխատանքը համատեղել, այն էլ` տնից, ծնողներից հեռու ապրելով: Այդ տարիներին ես նաեւ երգում էի «Արեգա» նորաստեղծ երգչախմբում, եւ շատ բան սովորեցի մեր խմբավար Գայանե Բաղդասարյանից:

-Դու ընտրել ես խմբավարի մասնագիտություն: Այսօր հայ իրականության մեջ երգչախմբային մշակույթն այնքան էլ զարգացած չէ. մտավախություն չունեի՞ ր, որ աշխատանք չես գտնի:
-Ուսումնարան ընդունվելու ժամանակ գիտեի, որ խմբավարության բաժինն ավարտողներն իրավունք ունեն նաեւ դասավանդելու դաշնամուր, սելֆեջիո, երաժշտական գրականություն: Այսինքն` գիտեի, որ աշխատանք կգտնեմ: Բայց երբ աշխատեցի իմ մասնագիտությամբ, երգչախմբային արվեստն ինձ լիովին կլանեց:
-Հետո մաեստրոն քեզ հորդորեց վերադառնալ Ստեփանակերտ: Հետպատերազմյան Արցախում, որտեղ սահմանամերձ գյուղերում կրակոցները դեռ չեն դադարել, բարդ չէ՞ ր երիտասարդ խմբավարի համար երգչախումբ հավաքելը եւ առաջ քայլելը:
-Անկեղծ ասած, ես այնքան էի կապվել իմ աշակերտների, իմ երգիչների հետ, որ մեծ ցավ էի զգում: Չէի պատկերացնում ինձ առանց այդ փոքրիկ, համով «ճտերի»: Բայց այդ շրջանում թե մաեստրոն, թե մայրս անընդհատ հորդորում էին ինձ վերադառնալ Արցախ, եւ իմ ստացած ողջ գիտելիքները ու մանկավարժական փորձը փոխանցել Արցախի երեխաներին եւ սկսնակ խմբավարներին: Ես տուն վերադարձա: Սկզբում շատ ու շատ խոչնդոտների հանդիպեցի: Ուխտ էր արել ` Մարտակերտի Վանք գյուղում երգչախումբ ստեղծել եւ սովորեցնել Մակար Եկմալյանի «Պատարագը», որը նրանք պիտի կատարեյին ամեն կիրակի Գանձասարում: Ուզում էի, որ ամեն ուխտավոր լսեր, հիանար ու մտապահեր մեր արվեստի թանկարժեք գոհարները: Իմ կարեւոր նպատակն էր նաեւ` ուսումնարանում դասավանդելը, ուսանողներ ունենալը, որոնց կփոխանցեի իմ գիտելիքները, կհորդորեի նրանց, որ գնան ու երգչախմբեր ստեղծեն Արցախի տարբեր գյուղերում ու շրջաններում: Շնորհիվ մաեստրոյի, Պարգեւ Սրբազանի եւ դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանի` Վանքի երգչախումբը ստեղծվեց: Սակայն ուսումնարանում ուսանողների սակավության պատճառով խմբավար ուսանող չունեցա, բայց ինձ հատկացրին գործնական պարապմունքների ժամեր, որի համար շնորհակալ եմ ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին: Հույս ունեմ, որ առաջիկա սեպտեմբերին վերջապես ուսանող կունենամ, եւ նրան կհաղորդեմ իմ գիտելիքները: Ստեփանակերտում ինձ հրավիրեցին աշխատելու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Այստեղ հավաքեցի 40 հոգանոց երգչախումբ, որը 6 ամսում հասցրեց ճանաչվել ու սիրո արժանանալ: Երգչախմբում երգելու ցանկություն ունեցող երեխաների թիվն օրեցօր ավելանում է:
-Չես մտածո՞ ւմ Երեւան վերադառնալու մասին:
- Երբ եկա Արցախ եւ սկսեցի Վանքում երեխաներին հավաքել, հենց այդ պահից կապվեցի նրանց: Չեմ մոռանում նրանց պարզ աչքերը, դեմքի միամիտ, մաքուր արտահայտությունը: Երբ առաջին անգամ բարձրացրի ձեռքերս նրանք ապշաճ ինձ նայեցին. առաջին անգամ էին խմբավարի ժեստերին ծանոթանում: Այժմ նրանք երգում են ամբողջ «Պատարագը», հինգ ամսվա ընթացքում ունեցան չորս ելույթ: Արցախում ինձ պահում են դեռ չիրագործված նպատակներս: Ես իմ պարտքն եմ համարում` Արցախի երեխաների համար բացել անսահման հրաշքներով լի երաժշտության դարպասները:
-Ի՞ նչ մասնագիտական հեռանկարներ կան, ի՞ նչ երազանքներ:
-Օ, երազանքները շատ են: Կարծում եմ` դրանք բոլորն իրագործելի են: Երազում եմ, որ իմ ստեղծած խմբերը դառնան որակյալ երգչախմբեր, ունենան բազում համերգներ թե Հայաստանում, թե հատկապես եվրոպական տարբեր երկրներում:
Իսկ ամենամեծ երազանքս այն է, որ Արցախն ու հայ ժողովուրդն այլեւս պատերազմ չտեսնեն: Թող լինի միշտ արեւը, կապույտ երկինքը եւ իրար բարին կամեցող մարդիկ:
Կարիերա
ԱՐՑԱԽԸ ՀՈԳԱՏԱՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի երգչախումբը

Ն.ԹՈԽՍԱՆՑ
Комментариев нет:
Отправить комментарий