www.eter.am
ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆ. «ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԴ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է»
Այսօր կան մասնագիտություններ, որոնք այնքան էլ հարգի չեն մեր հասարկությունում, բայց մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում: Այս անգամ խոսքը խոհարարի մասնագիտության մասին է: Գաղտնիք չէ, որ խոհարարական արվեստը տվյալ ազգի մշակութային նկարագրի անբաժանելի մասն է: Համի արվեստի, խոհարարի մասնագիտության մասին զրուցում ենք երիտասարդ խոհարար, «Փոքր Փարիզ» (նախկին
«Փարիզյան սուրճ») սրճարանի ավագ խոհարար Լեւոն Ավագյանի հետ:
-Լեւոն, ինչո՞ ւ որոշեցիր ընտրել խոհարարի մասնագիտությունը:
-Մեծացել եմ խոհարարների ընտանիքում: Մոսկվայում մորեղբայրս ռեստորան ուներ, ես հաճախ էի նրան օգնում խոհանոցում: Բանակում ծառայելու տարիներին էլ ճաշարանում օգնում էի խոհարարներին: Այդպես էլ որոշեցի մասնագիտանալ, ստացա համապատասխան կրթություն եւ տեղափոխվեցի Երեւան: Մոսկվայում աշխատածս տարիների ամենահիշարժան դեպքը մերձմոսկովյան քաղաքների ռեստորանների մրցույթն էր, ես ներկայացրել էի Կիլիկյան Հայաստանի խոհանոցային ավանդույթներով եփված ձկնային ուտեստ: Այն հավանության արժանացավ, շատերի ուշադրությունը գրավեց: Մեզ մոտ շատերն անգամ չգիտեն, որ ձկնային ճաշատեսակները հայկական խոհանոցում շատ հին պատմություն ունեն. չէ՞ որ Կիլիկիան ծովային երկիր է, Կիլիկյան թագավորության շրջանում մեզ մոտ ծովային խոհանոցը, ձկնային ճաշատեսակները շատ տարածված էին: Մերը մոռացել ենք եւ զարմանում, հիանում ենք` համտեսելով մյուս ժողովուրդների ձկնային ուտեստները: Խոհանոցի առումով անգամ մի քիչ օտարամոլ ենք: Հայկական խոհանոցը միայն քաբաբ-խորովածով, դոլմայով չի սահմանափակվում, մենք ազգային ուտեստներ, ճաշատեսակներ ունենք, որ ամբողջ աշխարհին են զարմացնում ու հաճույք պատճառում:
-Այդպե՞ ս է, թե՞ ինձ է թվում, որ Հայաստանում խոհարարությունը կնոջ մասնագիտություն է:
-Ամբողջ աշխարհում հակառակ կարծիքն է իշխում: Լավագույն խորհարարները տղամարդիկ են: Ես կարծում եմ, որ եթե սիրում ես մասնագիտությունդ, նվիրումով ես անում գործդ, կարող ես հաջողության հասնել: Ես սիրում եմ այս աշխատանքը: Երկրորդ մասնագիտությամբ նկարիչ եմ, ավարտել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը: Խոհանոցը եւս ստեղծագործական միջավայր է, եւ մասնագիտություններս միմյանց լրացնում են, ես հաճույք եմ ստանում մարդկանց գեղեցիկ, հաճելի կերակուր մատուցելուց, դրանք նրբաճաշակ, հետաքրքիր ձեւավորելուց: Շատ կարեւոր է, որ մարդն ուտի ոչ միայն քաղցը հագեցնելու, այլեւ հաճույք ստանալու համար:
-Իսկ ապագա կողակիցդ նույնպե՞ ս պետք է հմուտ խոհարար լինի:
-Շատ կուզենայի, որ ապագա կինս համեղ եփել-թխել իմանար, յուրօրինակ լիներ նաեւ խոհանոցում: Ես ինքս տանը հիմա չեմ պատրաստում: Պատկերացրեք, ամբողջ օրն աշխատում եմ, օրս գրեթե խոհանոցում է անցնում, դա իմ մասնագիտությունն է, բայց ես կուզեի, որ տանն արդեն կինս եփեր ինձ համար: Ինչ խոսք, տղամարդուն գրավելու կնոջ զինանոցում նաեւ համեղ պատրաստելու արվեստի «զենքեր» պետք է լինեն:
-Լեւոն, ապագա ի՞ նչ ծրագրեր ունես:
-Երազում եմ սովորել աշխարհահռչակ խոհարար Պոլ Բոլքյուզի դպրոցում: Ինչպես նաեւ հրատարակել իմ գիրքը: Հայ ազգագրագետների, Ազգային գրադարանի եւ Մատենադարանի աջակցությամբ հիմա մի գիրք եմ պատրաստում, որտեղ կլինեն նյութեր հայկական էթնիկ խոհանոցի պատմության մասին: Շատ զայրացա, երբ վերջերս Թուրքիան հարիսան ներկայացրեց որպես թուրքական խոհանոցի ուտեստ: Հարիսան մուսալեռցիների ավանդական ուտեստն է եղել եւ այսօր լայն տարածում ունի հայկական խոհանոցում: Մենք նախաձեռնեցինք եւ «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին տնօրեն Աշխեն Գործունյանի հետ այստեղ հրավիրեցինք ֆրանսիական հայտնի «Վոյաժ» հեռուստահաղորդման նկարահանող խմբին եւ նրանց հետ հայկական խոհանոցի մասին մի մեծ հաղորդում պատրաստեցինք, որը ցուցադրվեց Ֆրանսիայում: Ես ուզում եմ, որ պատմական ճշմարտությունն այլեւս չոտնահարվի, եւ որ ինքներս էլ հասկանանք, որ մեր խոհանոցը մեր մշակույթի մի մասն է, մեր ազգային նկարագրի բաղադրիչը, եթե կուզեք` մի կոդը, եւ մենք պետք է կարողանանք պահել այն: Երազանք ունեմ` տիկին Աշխենի աջակցությամբ Փարիզում բացել Հայկական սրճարան, որտեղ կմատուցվեն հայկական էթնիկ խոհանոցի ուտեստներ: Վերջում կանանց միամսյակի առթիվ սիրով մի բաղադրատոմս եմ ուզում նվիրել մեր կանանց:
Կարիերա

Զրուցեց Ն.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий