www.eter.am
«ԻՍԿ ԴՈՒՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԳՆԱ՞ Ք…»
Հերթական աշխատանքային այցով Դիլիջանում էի: Քաղաքն օր օրի գեղեցկանում, ճոխանում է: Համաշխարհային բանկի գլխամասն են կառուցում, աշխատակիցների համար` ձեղնահարկերով ծառայողական շենքեր (պահպանվում է Դիլիջանի ճարտարապետական դիմագիծը), մայթեզրի քարերն են փոխում, քաղաքը ծաղկապատվում է: Երբ վերջերս Սիսիանում էի, բնակիչներից բողոքներ լսեցի, թե հանրապետության բոլոր խոշոր քաղաքները բարեկարգում են, իսկ Սիսիանը ուշադրության չի արժանանում: «Ծաղկաձորը դարձրին զբոսաշրջության գոտի, Գորիսը Տաթեւի վանքի շնորհիվ միշտ ուշադրության կենտրոնում է, Ջերմուկը դեռ խորհրդային տարիներից առողջարանային կենտրոն էր, բա մենք ի ՞ նչ ասենք, միշտ անտեսված ենք»,- դժգոհում էին սիսիանցիները: Իսկ դիլիջանցիները գո՞ հ են, որ իրենց քաղաքը բարեկարգվում է: Ցավալի, բայց անհերքելի իրողություն է. դիլիջանցուն սեփական քաղաքի տեսքն ամենաքիչն է հետաքրքրում: «Բալիկ ջան, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, մեկ է` կքանդե՞ ն, թե՞ կսարքեն»,- ասաց դիլիջանցի Սամվել պապը: Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, բայց մտածեցի նաեւ, թե կատարվող գեղեցիկ փոփոխությունները տեսնելուն մի քիչ խանգարում է Սամվել պապի տարիքը: Շարունակեցի զրուցել մայրաքաղաքից հեռու ապրող մարդկանց հետ, լսել նրանց խոսք ու զրույցը: Հետո ընկերներով սկսեցինք քննարկել, ու որքան մեր զրույցը ծավալվում էր, այնքան դժվար էր դառնում հասկանալ` ո՞ վ է սխալը, ո՞ վ է մեղավորը: Երբ հեռու այդ ամենից` քո տաքուկ բնակարանում մուրաբայով թեյ ես վայելում ու դրսից նայում կարկուտի փոքրիկ հատիկներին, նրանք լոկ չարաճճի էակներ են թվում, որ նետվում են պատուհանիդ ու քեզ խաղի հրավիրում: Այդ փոքրիկ հատիկները զվարճացնում են քեզ, բայց դրանք աղետ են գյուղացու համար, այն գյուղացու, որի մշակած բերքն ես վայելում ամռանը, որի տնկած ծառերի ստվերում արձակուրդին հանգիստդ ես անցկացնում: Միշտ էլ հեշտ է հեռվից դատելը, քննադատելը, մեղավորներ գտնելը, բայց տեղում պատկերը լիովին փոխվում է: Դիլիջանի կենտրոնում մռայլ ու դժնադեմ մի լիճ կա: Դիլիջանում լինելու դեպքում, սովորույթի համաձայն, երեկոյան այս լճի մոտ ենք հավաքվում ու զրուցում: Դիլիջանցիներն էլ այս տեղը սիրում են, հատկապես ամռան ամիսներին այստեղ բավական աշխույժ է: Հիմա էլ լճի մոտ ենք ու աղմկելով խոսում ենք, քննադատում ղեկավարներին ու ժողովրդին, դժգոհում ենք թանկությունից, անարդարությունից, արտագաղթից… Ու հարեւան նստարանից մի տարեց մարդ, հայացքը լճի` քամուց տատանվող մակերեւույթից չշեղելով, ասես ինքն իր հետ խոսելով, արձագանքում է. «Ամեն առավոտ եկեք տեսեք քանի ավտոբուս է անցնում այստեղով, մարդիկ գնում են, գլխապատառ փախչում են, իրենք էլ չգիտեն` ուր, բայց գնում են, փախչում են իրենք իրենցից: Պապս Իգդիրում մեծ տուն է ունեցել, պարտեզներ, խաղողի այգիներ, շներ, ձիեր, ամեն ինչ վաճառել է, տան դուռը կողպել ու գաղթել է Հայաստան, ջարդից է փախել: Հիմա էլ հարեւանս, բարեկամս, եղբայրս են դուռը կողպում ու բռնում գաղթի ճամփան, փախչում են… Ես չեմ գնալու, ես մնալու եմ, մնալու եմ, որ վերջում տեսնեմ` ի՞ նչ է լինում, ներսից տեսնեմ»: Տարեց զրուցակիցս մինչեւ վերջ էլ չներկայացավ. «Աշոտ, Պողոս, Արամ… ի՞ նչ նշանակություն ունի, քույրիկ, հայ եմ ու վերջ: Գիտես` հենց քո տարիքին կլիներ քույրս քսան տարի առաջ: Թողեցի մենակ ու անտեր, մի գիշեր թաքուն ճամփա ընկա դեպի Երեւան: Կյանքի զարկերակը Երեւանում էր, բայց ոչ նրա համար, որ մայրաքաղաքն էր, այլ` որ այնտեղ էր որոշվում ազգի ճակատագիրը: Էլ չէի դիմանում. ազգիս ճակատագիրն էր որոշվում: Հայրս ու մայրս երկրաշարժի փլատակների տակ մնացին: Լենինականից եկանք Դիլիջան, բայց կյանքը շատ էր ցավացրել, հանգիստ ապրել չկարողացանք: Վերջը գնացի Երեւան: Ազատության հրապարակում կարգին տղերքի հանդիպեցի, ընկերացանք: Մեծ մասը պոլիտեխնիկի, համալսարանի ուսանողներ էին, համոզեցին, փաստաթղթերս դասավորեցինք, համալսարան ընդունվեցի: Է¯, բալիկս, էն տարիներին էսօրվա պես չէր, էսօր շատացել են իրենք իրենց համար կեղծ արժեքներ հորինած ջահելները: Գալիս են ընտրություններից առաջ, մեր աչքերին նայելով առանց ամաչելու ի¯նչ ճառեր են ասում, մեզ հայրենիք սիրել, ապրել են սովորեցնում… Հետո՞ …»
Ազդված լսում եմ զրուցակցիս, տղաները մոտակա խանութ են շտապում ու վերադառնում են գարեջրի շշերով: Առանց ավելորդ խոսքերի առաջին շիշը մեկնում են նրան: Գուցե հուզմունքը մեղմվի, բայց զսպված զայրույթից աչքերը կարմրում են, դողացող մատները հպում է քրտնած ճակատին: «Թաթուլին գիտես` Կրպեյան Թաթուլին, մորուքով, սեւ-սեւ պսպղացող աչքերով…»,- ասում է ու գլխիս շարժումով դրական պատասխան ստանալուց հետո շարունակում է,- Թաթուլն ախպերս էր, մի կուրսից էինք: Ի¯նչ երազանքներ ուներ, ինչ հույսեր: Երես չունեմ, որ եղբորս գերեզմանին գնամ: Երբեմն մտածում եմ` երանի ես էլ Գետաշենում մնայի… Քույրիկ ջան, մենք կուսակցություն չունեինք, մեր կուսակցությունները մեր ջոկատներն էին, պատերազմը իմաստավորեց մեր ուսանողական տարիները: Մենք ջահել էինք, բայց ապացուցեցինք, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք ոգի ունեինք, պայքարել գիտեինք, թասիբ ունեինք, տղամարդ էինք, գլուխներս ջուր չէր, հասկանում էինք` ինչ է կատարվում: Իսկ էսօր, էսօր էս ինչ է կատարվում: Էսօր, քույրիկ, ո՞ վ պատերազմ կգնա: Բանակ չեն ուզում գնալ, էլ ուր մնաց պատերազմ: Լավ տղերք կան, բան չեմ ասում, բայց դուք, տղերք, շատերը չեն գնա, չեն կռվի, չեն դիմանա, որովհետեւ ձեզ սխալ են դաստիարակել: Առաջին պատահած ավտոբուսով կփախչեք. պայքարել չեք ուզում, փոխել չեք ուզում, դիմանալ չգիտեք: Գարեջրի համար շնորհակալ եմ, տղերք, պատերազմի տարիներին սա մեծ հաճույք էր… Անիծվի պատերազմը»: Տղամարդը արդեն դատարկ շշի մեջ ինչ-որ անհասկանալի մեղեդի փչելով դանդաղ հեռացավ` չուզենալով լսել մեր առարկությունը: Իսկ մենք դեռ երկար խոսում ու վիճում էինք: Լռելուց հետո էլ ամեն մեկիս ներսում վեճն ու կռիվը շարունակվում էր: Ինչպե՞ ս անենք, որ այս կռվում տանուլ չտանք…
Շ.Հ.
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

Комментариев нет:
Отправить комментарий