www.eter.am
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Վերջերս մայիսյան հաղթանակների կապակցությամբ մի միջոցառման էի մասնակցում: Երբ հնչեց ազգային բանակի հիմնը` հանդիսականներից ոչ մեկը ոտքի չկանգնեց: Մենք դժգոհությամբ ենք մի քանի րոպե հոտնկայս դիմանում նույնիսկ այն ժամանակ, երբ հնչում է մեր պետական օրհներգը: Նկատել եմ` ոչ բոլոր քաղաքական գործիչներն են երգում մեր օրհներգը, այնինչ դա, անկասկած, վերաբերմունք է ձեւավորում: Երբ հեռուստատեսությամբ ֆուտբոլային խաղեր եմ նայում, զարմանում եմ, թե ինչպես ազգային հավաքականների բոլոր անդամները ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մեր տղանե՞ րը... Մի՞ թե դժվար է երկու քառատող սովորելը: Տատս մի լավ խոսք ունի, ասում է. «Խաչին տերն է զորավոր դարձնում» : Ոմանք գուցե իմ կարծիքը ծայրահեղ համարեն, բայց ես համոզված եմ. արժեքները, որոնք մենք այսօր հրաժարվում ենք ընդունել, աստիճանաբար օտարանալու են: Հարեւան Թուրքիայում, անկախ ազգային պատկանելությունից, յուրաքանչյուր երեխա ամեն առավոտ դպրոցում, մանկապարտեզում, երիտասարդները` բուհերում, կրկնում են. «Երջանիկ է նա, ով թուրք է»: Իսկ մենք երջանի՞ կ ենք, որ մենք հայ ենք: Գուցե մեկն ասի. «Ի՞ նչ մի երջանկություն է հայ լինելը»: Մեկն էլ գուցե կրկնի «Երկիրը երկիր չի» արդեն սովորական դարձած արտահայտությունը... Բայց չէ՞ որ վատից վատն էլ է լինում, իսկ մեր երկիրը սա է: Այդպես չե՞ նք դատում նաեւ այն դեպքում, երբ մեր ազգի պատմությունը չենք ուսումնասիրում ու չենք ուզում ճանաչել ինքներս մեզ: Հարեւան Ադրբեջանում հսկայածավալ ֆոնդեր են հատկացվում պատմությունը կեղծելու, հորինված ադրբեջանամետ պատմություն ստեղծելու համար: Եվ այս ամենը միայն Ադրբեջանի մատաղ սերնդին պետականամետ հայացքներով դաստիարակելու, ալիեւյան պաշտամունք սերմանելու համար: Իսկ մենք, մենք անգամ իրական պատմությունն ենք զլանում հավուր պատշաճի ներկայացնել մեր սերունդներին: Մենք մեր պատմությունը նոր սերնդին ներկայացնելը ոչ թե պետք է սոսկ դպրոցական ծրագրի մաս համարենք, այլեւ նպատակ, կարեւորագույն խնդիր: Մենք հաղթանակած բանակի զինվորներն ենք, մենք հաղթանակի ու անկախության սերունդն ենք, բայց չենք գիտակցում դրա արժեքը, մեզ պարտավորված ու պատասխանատու չենք զգում: Մենք հաղթական ոգով չենք ապրում, մեր հպարտությունն ինչ-որ տեղ թերի է: Ցավոք, այսօրվա աշակերտը դպրոցն ավարտում է` առանց իմանալու, թե որտեղ է գտնվում Արցախը, ինչ պատմամշակութային վայրեր ու կոթողներ կան այնտեղ, ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական հակամարտությունը, չեն ճանաչում մեր հերոսներին: Իսկ Ադրբեջանում այսօր մեծանում է մի սերունդ, որը դեռ օրորոցից հստակ ճանաչում է իր թշնամուն եւ գիտի հանուն ինչ նպատակի ու գաղափարի է ապրում: Գուցե, իրոք, ադրբեջանական բանակը պարտվեց, որովհետեւ չէր հավատում իր հաղթանակին, որովհետեւ հոգու խորքում նրանք գիտեին, որ արդար չէ իրենց պահանջը, բայց այսօրվա սերունդը վաղվա պատերազմում այդպես չի մտածելու, նա այսօր այլ կերպ, այլ գաղափարներով է դաստիարակվում: Մենք ծաղրով ու քննադատությամբ ենք վերաբերվում այն երեւույթին, որ Թուրքիայում յուրաքանչյուր շինության, այդ թվում հայկական հուշարձանների վրա թուրքական դրոշն է ծածանվում: Մենք ամերիկյան դրոշով հագուստ ենք կրում ու չենք հասկանում, թե իրականում ինչ ենք անում: Ամերիկան իր դրոշի գույները, աստղերը նորաձեւության մեջ կիրառելով` կարողացավ հասնել նրան, որ տարածեց իր մշակույթն ամբողջ աշխարհով մեկ: Վերջերս շատ է խոսվում ազգային գաղափարախոսության հայեցակարգի մասին, տարբեր գիտաժողովներ են կազմակերպվում: Ծիծաղելի է, մի ժողովուրդ, որ աշխարհի հնագույն ժողովուրդների շարքին է դասվում, չունի անգամ ազգային գաղափարախոսություն: Իսկ այդ մասին խոսելն էլ վերածվել է ժամանակակից երեւալու պես մի բանի: Մենք պետք է ճանաչենք մեր ազգը, սիրենք մեր հայրենիքը, սրտացավ պիտի լինենք միմյանց նկատմամբ, ապրենք մեկս մյուսի հոգս ու ցավով եւ, որ ամենակարեւորն է, պետք է սովորենք ազգի մասին խոսելիս օտարի նման, կողմնակի դիտորդի պես սառնասրտորեն չքննադատել, այլ մտածենք ինչ-որ բան շտկելու, արատավոր երեւույթները կանխելու ու վերացնելու մասին:
ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

Комментариев нет:
Отправить комментарий