www.eter.am
ԲԱՆԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է
Փեսացուս ազգային բանակի սպա է, հորեղբայրս ծառայել է հայոց բանակում դեռ Արցախյան պատերազմի տարիներին: Երկուսի հետ էլ առիթի դեպքում զրուցում եմ բանակային տարբեր թեմաների շուրջ: Երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երկու տարբեր հայացքներ բանակի մասին: Տա Աստված, որ Հայոց աշխարհը մշտապես խաղաղ լինի, եւ բոլոր զինվորականները` ժամկետային զինվորից մինչեւ գեներալ, խաղաղ պայմաններում կատարեն իրենց պարտավորություններն ու մասնագիտական պարտքը: Սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեծ ցավ են պատճառում եւ խորհելու տեղիք տալիս: Աններելի է խաղաղ պայմաններում այսքան զոհ տալը, բայց չի կարելի պնդել, որ դա միայն բանակի մեղքն է: Մենք չենք ուզում հասկանալ, որ յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքի համար մենք ազգովի ենք պատասխանատու: Ի՞ նչ արժեքներով ու ի՞ նչ ոգով ենք մենք դաստիարակում մեր երեխաներին: Ի՞ նչ է տեսնում ապագա զինակոչիկը հեռուստաէկրանին` էժանագին հայկական սերիալներ, որտեղ այնքան հեշտ է սպանելը: Այսօր դպրոցում ուսուցիչը աշակերտի վրա ձայն բարձրացնելու, նրան նախատելու կամ դիտողություն անելու իրավունք չունի. դա համարվում է երեխայի իրավունքների ոտնահարում: Այդ երեխան, որը եւ դպրոցում, եւ տանը անում է այն, ինչ ուզում է, բնական է համարում, որ պիտի ստանա սրտի ուզածը, բնական է, որ բանակի խիստ կանոնակարգին չի դիմանալու եւ անընդհատ տարաձայնություններ է ունենալու թե ծառայակիցների, թե սպայակազմի հետ: Շատ ընտանիքներում ընդունված է տղա երեխային մանուկ հասակից հայհոյանքներ սովորեցնելը եւ, որ զարմանալի է, դրանով հպարտանալը: Մարդիկ չեն գիտակցում, որ ընդամենը մի հայհոյանքը հետո մի քանի կյանք է արժենալու: Մենք չենք հասկանում, որ երբ դեռ մանուկ հասակից մենք ինքներս մեզ համար ինքնահաստատվելու ոլորտներ չենք փնտրում, երբ մենք մեզ չենք բացահայտում, երբ մեզ համար աշխարհը մինչեւ պատանեկություն միագույն է, այս ամենը զանազան բարդույթներ է առաջացնելու, որոնք հետո խանգարելու են որոշակի միջավայրին հարմարվել, խանգարելու են բանակում եւ առհասարակ ամբողջ կյանքում մարդկային շփումներ հաստատելիս: Ես այնքան կուզենայի, որ մենք հոգատար լինեինք մեկս մյուսի հանդեպ, սովորեինք ժպտալ միմյանց, սիրել, օգնել, սովորեինք միասին կառուցել մեր հասարակությունն ու մեր երկիրը, որն այնքան ժամանակ մերը չի լինի, որքան մենք նրան օտարի պես կվերաբերվենք, քանի դեռ չենք հասկանա, որ մեր բանակը մեր ազգային հպարտությունն է, քանի դեռ անտարբեր կլինենք միմյանց, ի վերջո` մեր երկրի նկատմամբ: Մենք երբեմն չափազանց հանդուրժող ենք մանր թվացող կարեւոր խնդիրների հանդեպ, որոնք հետո մեծագույն պատուհաս են դառնում ու թունավորում մեր կյանքը: Մենք երբեմն միայն պահանջում ենք ու ոչինչ չենք տալիս: Հիշո՞ ւմ եք Փոքրիկ իշխանին. նա ամեն օր մաքրում էր իր մոլորակը բաոբաբի ծիլերից, մաքրում էր բոլոր հրաբուխները եւ անգամ չգործող հրաբուխը…
ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Комментариев нет:
Отправить комментарий