#9 (875) 03.03.2011
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ…
ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ. «ԱՐԾԻՎ-1» ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԴԱՍԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԵԿՆԵՑԻ ԱՐՑԱԽ»
«Ծնվել եմ տոհմիկ էրզրումցու ընտանիքում:
Պապս` Գեւորգ Գինոսյանը, հրաշալի պարող էր, պատմում են, որ նաեւ դ
ափ էր նվագում, երգում էր եւ, չնայած դպրոցական քառամյա կրթությանը, հիանալի մաթեմատիկա գիտեր: 1828-30թթ. Կարապետ սրբազանի առաջնորդությամբ մերոնք գաղթել են իրենց ծննդավայրից եւ հիմնել են Նոր Ախալցխան: Ի դեպ, միշտ երազել եմ, որ այն վերանվանվի Նոր Կարին: «Խանչալ քաշող», «աղա փաշա». հաճախ էին այդպես որակում պատվախնդիր էրզրումցիներին: Ու ես վաղ տարիքից սկսեցի հետաքրքվել, թե որտեղ են իմ արմատները, ուր են հասնում: Երբեմն մտորումներս կիսում էի իմ սիրելի ուսուցչի` Հայրիկ Մուրադյանի հետ: Հիշում եմ, երբ մի օր հարցրի, թե ինչով են իրարից տարբերվում վանեցին,
Էրզրումցին, սասունցին, պատասխանեց. «Վանեցին գաղափարի մարդ է, սասունցին` ոգու եւ պոռթկման, էրզրումցին այդ երկուսի սինթեզն է…»: Հայրս վաղ հասակում զրկվել էր հորից եւ չէր կարողացել հիմնավոր կրթություն ստանալ: Նա միշտ երազում էր, որ իր զավակները կրթվեն, արժանավոր մարդ դառնան: Ես ընդունվեցի Երեւանի ճարտարագիտական ինստիտուտի մեխանիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետը: Զուգահեռ հաճախում էի Հայրիկ Մուրադյանի ղեկավարած «Վան համույթը»,- պատմում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանը:
-Պարոն Գինոսյան, փաստորեն Ձեր ուսանողական տարիները համընկան Արցախյան շարժման տարիներին:
-Այո, նստացույցերն ու բողոքի ցույցերը մեծամասամբ հենց ուսանողության նախաձեռնությամբ էին կազմակերպվում: Բայց շուտով հասկացա, որ դրանով հարց չի լուծվի: 1991 թվականն էր, նոր էի ավարտել բուհն ու աշխատում էի Ֆիզիկայի ինստիտուտում. զենք էինք պատրաստում: Գիտեի, որ Անդրանիկն էլ սկզբնական շրջանում զբաղվել է զինագործությամբ, շատ էի ոգեւորվել: Ալեքսանդր Թամանյանի թոռը` կրտսեր Ալեքսանդրը, հայտարարություն էր փակցրել, որ Արցախ մեկնելու համար կամավորներ են պահանջվում: Առանց երկմտելու զինվորագրվեցի: Ինձ հետ նույն ջոկատում էին դասախոս Վալերի Պախալովը, Շվեյցարիայում այժմ ֆիզիկայի մեծահամբավ տեսաբան Արամ Կոծինյանը, ջոկատի բժիշկն էր Անտոն Քոչինյանի որդին` Գագիկը: Մեզ հետ ինստիտուտում աշխատում էր Մարատ անունով պահեստի գնդապետ, նա էլ հակատանկային զ
ենք գործածել սովորեցրեց, մեր կուրսընկեր Նորիկն էլ Արցախ գնաց շինարարական գործերին օգնելու: Եվ այսպես օգոստոսի 31-ին «Արծիվ-1» գումարտակի դասակի կազմում մեկնեցի Արցախ:
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր որոշմանը ընտանիքի անդամները:
-Հայրս ըմբոստացավ, բայց լավ փաստարկ ունեի, ինքն էր ինձ այդպիսին դաստիարակել եւ չէր կարող խանգարել: Արդեն ամուսնացել էի: Թաքուն էի գնում զինավարժանքների: Եվ մի օր համազգեստս հետս տուն բերեցի, կնոջս ասացի` արդուկիր, ես առավոտյան Արցախ եմ գնում: Արցունքն աչքերին արդուկում էր…

-Ո՞վ էր Ձեզ ոգեշնչում մարտի դաշտում, ի՞նչն էր ուժ տալիս, չէ՞ որ դեռ բավական երիտասարդ էիք:
-Առաջինը Նժդեհը, հետո` Լեոնիդ Ազգալդյանը: Նա իմ եզակի կուռքերից է: Ցավոք, իր ողջության ժամանակ հետը շփվել չկարողացա: 88-ին շատ շատերի համար Ղարաբաղի պայքարը Թատերական հրապարակ միտինգի գալն էր, ոմանց համար` ճառեր արտասանելը: Դեռ այն ժամանակ Լեոնիդն ընկերներին ասում էր. «Այս պայքարը զինված պայքար է դառնալու, պետք է պատրաստվել դրան»: Ու պատրաստվում էր, համախոհների հետ պատրաստվում էր: Լեոնիդի բնակարանը փորձասենյակ էր դարձել, որտեղ զենք էին պատրաստում: Հետո հավաքեց համախոհներին, ավելի ճիշտ` ընտրյալների ու սկսեց զինվոր դաստիարակել` կանոնավոր բանակի զինվոր: Նրա դասն էր. ՙՀրամայողաբար պիտի հոգեփոխվեն կուսակցությունները: Մեր ներքին հակամարտությունները զինակցում են արտաքին թշնամուն` ընդդեմ մեր ժողովրդի եւ երկրի»:
-Պարոն Գինոսյան, ինչպիսի՞ն է այսօրվա` խաղաղ ժամանակների երիտասարդությունը: Դուք մեզ համար էիք նաեւ կռվում, մեզ համար հայրենիք էիք ազատագրում, կարողանո՞ւմ ենք արդյոք հաղթել խաղաղ օրերի պատերազմը:
-Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադ եկեք ու տեսեք` ինչ է կատարվում: Այս ու այն կողմ բողոքում են, թե մեր երիտասարդությունը մշակույթը չի պահպանում, չի սիրում, չի հետաքրքրվում ազգային արժեքներով: Կարծում եմ` երիտասարդներին ազգայինը ճիշտ մատուցելու խնդիր կա: Եկեք, տեսեք` ինչ հրաշալի տոն է ամեն ամսվա վերջին ուրբաթը, պարի մեծ տոն, անգամ իրենց բնակարանների պատշգամբներում մարդիկ պարում են` հայկական ազգային պար են պարում: Սա խաղաղ օրերի հաղթանակն է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ
[Armenian Life]: Gagik Ginosyan -“We Will Dance on the Top of Ararat.”
By Naira Hambardzumyan
On my way to meet with Gagik Ginosyan, the founder of the Armenian folk dance ensemble “Karin,” I was thinking about Armenian dance, its spiritual strength and mystery and recalled one of Armenian writer George Emin’s lines: “Sassoun* danced and the whole world realized that this was not only dance, but the history of one brave nation.”.>>>
Комментариев нет:
Отправить комментарий