21 нояб. 2010 г.


ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՆՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Տարիներ առաջ գործընկերներիցս մեկը լրագրողական հետաքննություն վարելիս մեծ դժվարությամբ կարողացել էր մտերմանալ Սյուզի անունով տղամարդ մարմնավաճառի հետ: Արմենը (նույնինքը Սյուզին) պատմել էր, որ առաջին անգամ տղամարդու

հետ սեռական հարաբերություն ունեցել է 17 տարեկանում, այնուհետեւ ծննդավայր Գյումրիից տեղափոխվել է Երեւան եւ այստեղ սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Իր ծառայությունների դիմաց Սյուզին հաճախորդից սովորաբար պահանջում է 5000-15000 դրամ, մեծահարուստներից` ավելի մեծ գումար: Պատմել էր նաեւ, որ հաճախորդի անվան տակ երբեմն տանում ու ծեծի են ենթարկում իրեն ու իր «ընկերուհիներին»: Երեւանում այս գործով զբաղվողները մի քանի հավաքատեղի ունեն: Վերջերս հիմնավորվել են Մանկական այգու տարածքոմ:

Հենց այդտեղ էլ` քաղաքապետարանի դիմաց, ամառային մի երեկո հանդիպեցի նրանց: Եղբորս հետ քայլում էինք զբոսայգու տարածքով: Դա մեր մանկության այգին է: Հուշերով տարված` քայլում էինք ու կատակում, երբ մեզ մոտեցան շիկահեր, բավական գեղեցիկ կազմվածքով, նրբագեղ շարժուձեւով , աչք ծակող շպարով երկու կին «Ապե, ժամը կասե՞ս»: Բավական էր մի ուշադիր հայացք, որ պարզ դառնար. կանացի շպարի, սանրվածքի ու հագուստի տակ «տղամարդիկ» էին քողարկված: Մեր հեգնախառը պատասխանից ոգեւորված նրանք հետապնդեցին մեզ հռհռոցով, ռեպլիկներով, անպարկեշտ առաջարկություններով: Մեկի անունը Էլեոնորա էր, մյուսինը` Քիսո-Քրիստինե: Սկզբում այս ամենն ինձ ծիծաղելի էր թվում, բայց զգացի, որ նրանց համառ հետապնդումից եղբորս համբերության բաժակը լցվում է: Արագացրինք մեր քայլերը, որ փողոցում վեճ չծագի: Դիմացի մայթով գիշերային Երեւանով հիացող օտարերկրացիներ էին անցնում, հատուկենտ տեղացիներ: Երբ այգուց դուրս եկանք, խաչմերուկում ոստիկանության մեքենա նկատեցի: Ինձ ավելի ապահով զգացի, բայց` զուր. ոստիկանության աշխատակիցը չէր լսում կամ չէր ուզում լսել արվամոլների հռհռոցն ու բարձրացրած աղմուկը: Քաղաքապետարանի մոտ տաքսի նստեցինք ու տուն հասանք: Հաջորդ օրն առավոտյան շտապեցի Մանկական այգի` համոզվելու` արդյոք երեկվանը մղձավա՞նջ էր: Այգու ղեկավարությունից տեղեկացա, որ անցանկալի հյուրերին կարելի է հանդիպել նաեւ ցերեկը: «Մենք որեւէ մեկին չենք կարող արգելել այգի գալ, բայց պետք է հասկանալ` սա մանկական այգի է, այստեղ երեխաներ են խաղում: Նրանց նայելով ի՞նչ կսովորեն: Բոլոր հաստաբուն ծառերին ցուցանակներ ենք ամրացրել, որ այգում սիրաբանելը խստիվ արգելվում է, բայց ո՞վ է բանի տեղ դնում: Ոչ ոք ոչ մեկից չի ամաչում: Եթե այս նստարանները լեզու ունենային... Ամեն առավոտ այգու տարածքից հսկայական քանակությամբ պահպանակներ ու ներարկիչներ ենք հավաքում: Քանի անգամ ենք պատկան մարմիններին նամակ ուղարկել, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Ոստիկաններն այստեղ երեւում են այնքան հաճախ, որքան դուք` լրագրողներդ»: Այգու տարածքում գործող սրճարաններից մեկի սեփականատերն էլ ասաց. «Քանի-քանի անգամ տղաներս նրանց վռնդել են այստեղից, բայց նորից գալիս են: Հիմա արդեն գլուխ չենք դնում դրանց հետ: Աստված գիտի` ովքեր են կանգնած դրանց թիկունքում, որ էդպես ռիսկ ունեն: Մի բան էլ իրենք են մեզ սպառնում»:

Մանկական այգու հարեւանությամբ բնակելի շենքեր են: Որոշեցի զրուցել բնակիչների հետ: Առաջին բնակարանի դուռը բացեցին երկու տղամարդ: Շփոթմունքս մի կերպ հաղթահարելով` ձեւակերպեցի ասելիքս: Եղբայրներ էին: Նրանցից մեկը գիշերն էր ԱՄՆ-ից Հայաստան եկել եղբորն այցելելու եւ արդեն հասցրել էր տհաճություն ապրել պատուհանի տակ զուգված-զարդարված տղամարդկանց տեսնելով. «Մեր ազգին չի սազում, եթե Նահանգներում որեւէ մեկը բնակելի շենքի հարեւանությամբ կամ, առավել եւս, մանկական այգու տարածքում այլասերությամբ զբաղվի, չգիտեմ, թե ոստիկանությունը նրան ինչ կանի: Բայց այստեղ այս վիճակը ոչ մեկին չի անհանգստացնում: Ցավում եմ, շատ տգեղ է»: Բնակչուհիներից մեկն էլ ասաց. «Երեկոյան նրանց հետեւից մեքենաներ են գալիս` բավական թանկարժեք: Անցնող-դարձողը մի բան է ասում, սրանք էլ պատասխանում են, հաճախ ահավոր կռիվներ են սարքում հենց մեր պատուհանների տակ, աղմկում են, հայհոյում միմյանց»:

Որոշ բնակիչներ հարցիս կեսից արդեն վրդովվում էին եւ դուռը շրխկոցով փակում երեսիս: Դռան հետեւից լսում էի. «Քեզ նման քանիսն են եկել-գրել-գնացել: Ի՞նչն է փոխվել, ամենուր վխտում են»:

Մանկական այգու, մեղմ ասած, արտառոց այցելուները, բնականաբար, չեն կարող վրիպել քաղաքապետարանի աշխատակիցների ուշադրությունից: Դիմեցի քաղաքապետարան: Լրատվության վարչության աշխատակցուհին ասաց. «Նմանատիպ հարցերով դիմեք ոստիկանություն»: Զանգահարեցի ՀՀ ոստիկանության լրատվության բաժին: Իմ այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Մանկական այգու տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող արվամոլների դեմ, բաժանմունքի աշխատակից Մուշեղ Կրոյանը պատասխանեց. «Մեր օրենսգրքում համապատասխան օրենք չկա, որը մեզ իրավունք կտա ինչ-ինչ քայլեր ձեռնարկել նրանց դեմ»: «Մարմնավաճառությունը քրեորեն դատապարտելի արարք չէ՞»,- զարմացած հետաքրքրվեցի ես: Պարոն Կրոյանը պատասխանեց. «Արվամոլ մարմնավաճառների մասին օրենքում ոչինչ ասված չէ: Ձեր հարցերն ուղղեք Ազգային ժողովին»: Նախքան ոստիկանի խորհրդին հետեւելը որոշեցի խոսել փաստաբան Արա Ղազարյանի հետ: Վերջինս էլ հաստատեց, որ ՀՀ քրեական օրենսգրքով մարմնավաճառությունը դատապարտելի է համարվում, եթե դա հարկադիր է, մարմնավաճառության համար օրենքով տուգանք է սահմանվում միջին աշխատավարձի չափով: Հաջորդ հարցման կետը Ազգային ժողովն էր: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Այգու տարածքից նրանց վերացնելու խնդիրը ոստիկանությանն է»: Իմ այն հարցին, թե ինչ կպատասխանի իր բալիկին, եթե մի օր նրա հետ Մանկական այգում զբոսնելիս հանդիպի արվամոլների, ասաց. «Այլեւս այդ այգի նրան չեմ տանի»: Պարոն Հարությունյանին առաջարկեցի Մանկական այգին վերանվանել արվամոլների այգի: Նա հանգիստ պատասխանեց. Գիտեք ինչ, դա ինձ համար առաջին մտահոգության խնդիր չէ»: Այսքանով մեր հեռախոսազրույցն ընդհատվեց: Այ քեզ բան: Ո՞վ է պատասխանատու մեր քաղաքում կատարվող նման երեւույթների համար:

Այլեւայլ կառույցներ ու կազմակերպություններ պատրաստ են աղմուկ բարձրացնել ի պաշտպանություն աղանդավորների, սեռական փոքրամասնությունների, մարմնավաճառների... Իսկ ի՞նչ իրավունք ունեմ ես, ի՞նչ իրավունքներ ունեն Մանկական այգու հարակից շենքերի բնակիչները, այգի եկող երեխաները: Ես իրավունք ունե՞մ պահանջելու, որ այդ երեխաների մանկությունն անցնի անխռով, նրանց հոգեբանությունը չխեղաթյուրվի նման երեւույթների պատճառով: Այս մտահոգությամբ զանգահարեցի մարդու իրավունքների պաշտպանի` Արմեն Հարությունյանի գրասենյակ: Վերջինիս լրատվության բաժնի պատասխանատուն ասաց. «Քաղաքացիների միջեւ ծագած վեճերի լուծմամբ մենք, ցավոք, չենք զբաղվում»: Իմ այս փոքրիկ հետաքննության ընթացքում ցավով պարզեցի, որ վիճակը բավական տխուր է նաեւ Հաղթանակի զբոսայգում, Անգլիական այգում, մանկական երկաթուղում, որտեղ ցերեկային ժամերին ամենատարբեր ձեւերով սիրաբանում են երիտասարդները, իսկ գիշերային ժամերին վխտում են սատանայապաշտներն ու էմոները: Դե եթե պանթեոնի հարեւանությամբ դելֆիններով ատրակցիոն է գործելու, Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրն էլ շուտով կարող են վերածվել ուրախ ժամանցի վայրերի: Նոր ժամանակներ են, նոր բարքեր:

ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

4 комментария:

  1. Dzuk@ glxic e ptac...ete karavarum en henc ajdpisiq,bnakanabar orenqov chi argelvi...

    ОтветитьУдалить
  2. HARKAVORE VAREL NMANERIN,INJEN SOVORELU MER EREXANERE,EV URENK GNUM MENK AYSPES ARAG KAYLEROV.

    ОтветитьУдалить
  3. kapitalizm e... azat haraberutynner... spasek aveliin... Mer zhoghovurd@ ivichaki chi iren pashtpanelu, sutov arvamolutyun@ srialneri mijotzov kmtni boloris bnakaranner@. Hayer, yete dur chi galis petk e katarel ishxanapoxutyun...

    ОтветитьУдалить
  4. Գիտեք ինչ, այս ամեն այլանդակություններն ունեն միայն մեկ բացատրություն: Մեր երկրի ողջ կառավարման համակարգը, սկսած ամենաստորին օղակներից մինչև գերագույն հրամանատարը, պարզապես թքած ունի իր իսկ ժողովրդի վրա: Պետք է փոխել ազգային մտածողությունը, վերականգնել հավատքն առ Աստված և արդյուքում ոչ միայն կազատագրվենք նման այլանդակություններից, այլև կունենանք բարեկեցիկ կյանք ու հզոր երկիր...

    ОтветитьУдалить