24 февр. 2011 г.

#8 (874) 09.02.2011

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

«ԿԱՅՖԵՐ ԱՐԵՔ, ԿՅԱՆՔ ՎԱՅԵԼԵՔ, ԼՍԵՔ ԷԴՈՅԻ ԵՐԳԸ»
Ամեն առավոտ խմբագրություն եմ հասնում երթուղային տաքսիով եւ ստիպված եմ լինում
ռաբիսի «թունդ դոզա» ստանալ: Բնական է, հայավարի քեֆ-ուրախություն անելիս Մոցարտ կամ Բախ չեմ առաջարկում լսել, բայց չէի էլ պատկերացնում, որ ռաբիսի առաջ այսքան հյուրընկալորեն կբացվեին մեծ համերգասրահների, տարբեր հեռուստաընկերությունների դռները: Եվ սրանից ոգեւորված` այս «արվեստի» սիրահար վարորդները պարտադրում են երթուղայինի բոլոր ուղեւորներին լսել իրենց սիրած «գլուխգործոցները»: «Կայֆեր արեք, կյանք վայելեք, լսեք Էդոյի երգը, մի մոռացեք, որ բերդերում նեղն են ապրում տղերքը» ամբողջ ճանապարհին խորհուրդ էր տալիս երգիչը եւ մխիթարում մորը. «Մայր իմ անուշ, սիրելի, մի արտասվիր կարոտից, իմ սռոկը լրացել է, տուն եմ դառնում ես բերդից»:
Երթուղային տաքսին դեռ ոչինչ: Տխրելու, մտահոգվելու ավելի լուրջ պատճառներ էլ ունենք: Տառապած սիրո մասին տառապած ձայներով երգող մեր երգիչ- երգչուհիները չեն էլ մտահոգվում, որ իրենց երգերի ասելիքը գրեթե միշտ նույնն է. «Չեմ սիրում, քանի որ հեռացել ես», «Հեռացիր, որ էլ չսիրեմ», «Սիրում եմ, թեկուզ հեռացել ես», «Ուր էլ որ լինես` կսիրեմ»: Այս կարգի մեկ-երկու հանգ հարմարեցնողները գրողներն իրենց հորջորջում են բանաստեղծ: Սրան երաժշտություն հարմարեցնողները` երգահան, կոմպոզիտոր: Կարեւոր չեն ճիշտ շեշտադրությունը, հանգը, տողում վանկերի քանակը: Կարեւոր չէ` մեղեդին հայկակա±ն է, արեւելյա±ն, թե± անհասկանալի մի խառնուրդ: Ոգեւորված նման բանաստեղծների ու կոմպոզիտորների գոյությունից` երգիչ-երգչուհիներն իրենք են սկսում ստեղծագործել` միաժամանակ գրելով թե բառերը, թե երաժշտությունը, «բանաստեղծները» սկսում են երգել, «կոմպոզիտորները»` տեսահոլովակներ նկարահանել: Երբ մի առիթով Էդվարդ Միրզոյանին խնդրեցի կարծիք հայտնել ժամանակակից երգարվեստի մասին, մաեստրոն ասաց. «Խնդրում եմ` չշարունակեք, ոչինչ չեմ ուզում ասել»: Բայց ահա Վահրամ Պետրոսյանը հայկական երգի մասին ասելիք ունի: Այս «կոմպոզիտորը» համոզված է, որ հայ աղջիկները պորտապարի սիրահար են, իսկ ադրբեջանական ու թուրքական երաժշտությունը միշտ էլ մեզ` հայերիս գրավել է: Քեզ, սիրելի ընթերցող, չգիտեմ որքանով են դուր գալիս թուրքական մեղեդիները, մուղամները, բայց այ Սպիտակցի Հայկոն… դրանց սիրահար է, ավելին` հմուտ կատարող: Վերջերս «YouTube» կայքում նկատեցի http://www.youtube.com/watch?v=9v2_plvTuO0 հետեւյալ հասցեով տեսագրությունը, որի կադրերում Սպիտակցի Հայկոն հավանաբար ազգությամբ թուրք երգչի հետ թուրքերեն զուգերգ է կատարում, ավելին, ուժ ու ջանք չի խնայում իր կլկլոցներով գերազանցելու թուրք գործընկերոջը եւ արժանանում է նրա գովեստին: Հետաքրքիր է` ի±նչ է մտածում այս ամենի մասին ՀՀ մշակույթի նախարարությունը: Մեկ-մեկ զարմանում եմ` մեր երկրում մարդիկ հանդուրժողականություն ասվածն էլ ծայրահեղորեն են հասկանում: Իսկ գուցե ե±ս եմ անհանդուրժող: Համոզված եմ, շատերն այս հոդվածը կարդալուց հետո էլ կշարունակեն «ուտել, խմել կյանք վայելել, լսել Էդոյի երգը», բայց ոմանք էլ կիմանան, որ պորտապար պարող իրենց ծանոթ աղջիկներից ու թուրքական մուղամներ լսողներից բացի կան այլ կերպ մտածողներ եւս:

Ն.Հ.

18 февр. 2011 г.

#6 (872) 09.02.2011

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշում է փետրվարի 19-ին: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայր
ապետի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս.Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբե
րից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս.Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում
եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ
Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս.Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով` հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծ
ն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորանդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս.Սարգիսը կործանում է բագինը:
Զայրացած ամբոխը հարձակվում է Ս.Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս.Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ`գլխատվում: Նահատակվելուց հետո Ս.Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս.Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Ս.Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս.Սարգիսը սիրո երազանքն իրականացնող է:
Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աշուղ Ղարիբն ու մեծահարուստի աղջիկ Շահ-Սանամը սիրում են իրար, բայց աշուղն աղքատ է, եւ աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ: Նա մտադիր է դստերը կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը մեծ կարողություն կուտակելու համար գնում է օտար երկիր` աշխատելու եւ սիրած էակից խոստում է առնում, որ յոթ տարի սպասի իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Յոթ տարի գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը, կարողություն կուտակած, տունդարձի ճամփան է բռնում: Ճանապարհը լի էր փորձանքներով: Թվում էր, թե սիրող սրտերն այդպես էլ չեն հանդիպի միմյանց: Աշուղն աղոթում է Ս.Սարգսին` հայցելով արագահաս սրբի օգնությունը: Նա հայտնվում է իր ճերմակ նժույգով, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում աղջկա մոտ: Աղջկա հայրը, գնահատելով Աշուղ Ղարիբի կամքը, դստեր հանդեպ տածած սերը, օրհնում է նրանց միությունը: Ս.Սարգսի տոնին նախորդում է Գրիգոր Լուսավորչի հաստատած Առաջավորաց պահքը, որ տեւում է հինգ օր: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբում դնելը: Ըստ ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր ձիու պայտի հետքը` այդ տարի կիրականանա նրա երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս.Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ըստ ավանդության` Ս.Սարգիսը քաջ եւ ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չար մարդկանց: Նրա ձիու ոտքերի դրոփյունից դղրդում էր ողջ աշխարհը, իսկ նիզակը խաղացնելիս բուք ու բորան էր բարձրանում: Ս.Սարգսի մասին ամենից շատ տարածված ավանդազրույցների հիմնական սյուժեն նրա կողմից պասը պահողների գովաբանությունն էր եւ պատիժը այն չպահողներին: Սրբի հետ կապված եւ կենցաղում բավական տարածված ավանդություններից է նաեւ թշնամիների դեմ նրա մղած կռիվների գովերգումը, որի հաղթանակները պայմանավորված են Տիրոջ նկատմամբ Սուրբ Սարգսի մեծ հավատքով եւ նվիրվածությամբ:

19-րդ վերջին եւ 20-րդ սկզբին, մասնակի առանձնահատկություններով հանդերձ, այս տոնն ուներ ընդհանրական կառուցվածք: Ծիսական ուտեստների ցանկում գերակշռում էին տարբեր փլավները, ձկնեղենն ու ապուրները, նաեւ բանջարեղենը, սպանախը, ձուն, պասուց տոլման£ Հիմնական խմիչքը գինին էր: Տարածված էր «Մայրամաճաշ», «Մայրամաբանջար» կամ «Մայրամի ծամեր» ուտեստը: Տանտիրուհիները հատուկ բաղարջ հաց էին թխում, որի մեջ սովորաբար դրամ էին դնում: Ճրագալույցին ծիսական այդ հացը հավասարաչափ կտրում էին` ըստ ընտանիքի անդամների քանակի: Բաժին էին հանում նաեւ հյուրերին եւ ընտանի կենդանիներին: Այնուհետեւ լարված հետաքրքրությամբ յուրաքանչյուրը ճաշակում էր իրեն հասած բաղարջի կտորը, մինչեւ որ մեկն ուրախությամբ հայտնում էր իր բաժնից դրամի դուրս գալու մասին լուրը: Հավատում էին, որ այդ տարվա ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցելու է նրան: Երեխաները բարձրանում էին տան տանիքը եւ երգելով՝ գուլպաներ կամ քսակներ կախում երդիկներից ներս` նվերներ ստանալու ակնկալիքով: Եվ երբեք քսակները դատարկ չէին բարձրացնում. տանտիկինները սովորաբար դրանց մեջ դնում էին քաղցրավենիք, ծիսական կերակուրներ, մի քանի մանրադրամ: Ս.Սարգսի տոնական ավանդույթներից է նաեւ Սարգիս անունը կրողների նկատմամբ այդ օրը մտերիմների ցուցաբերած ուշադրությունը` անվանակոչության առիթով նվերներ մատուցելը, հատուկ հյուրասիրություն կազմակերպելը: Այդ օրը ծնվածներին ընդունված էր Սարգիս կոչելը: Ս.Սարգսի տոնից մինչեւ Բուն բարեկենդանն ընկած ժամանակահատվածը համարվում էր հարսանյաց արարողությունների մեծ շրջան:
Տոնի շեմին առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նաեւ բնակարանի ծիսական ձեւավորմանը: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին տոնի նախօրեին պատրաստում է ծիսական ծառ` օգտագործելով ցորեն, եգիպտացորեն, փոխինձ, դդում, փուշ, պայտ: Ձեւավոր դդումը խորհրդանշում է վերին եւ ստորին աշխարհները: Երբեմն ծառը պատրաստվում էր նռով, որը խորհրդանշում է սեր, ամուսնություն եւ պտղաբերություն: Ծառը զարդարում են նաեւ կանաչ եւ կարմիր ժապավեններով: Այս գույները խորհրդանշում են արական եւ իգական սկիզբը, սիրո հավերժությունը:

Ն.Հ.

www.eter.am
#7 (873) 17.02.2011

ԻՆՉՆ Է ՒՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


«ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՃԻՇՏՆ ՈՒ ՍՈՒՏԸ

«Կարգին սերիալ», «Yere1», ռաբիսի երեկոներ հեռուստատեսային տաղավարներում, առօրյա դիսկուսիաներ ուղիղ եթերում, ոչինչ
չասող ու ոչինչ չտվող հաղորդումներ, մայրենի լեզվին չտիրապետող, անճաշակ հաղորդավարուհիներ ու հաղորդավարներ… Ահա հայկական հեռուստատեսությունը: Վերջին «նվաճումն» էլ «Արմենիա» հեռուստատեսության «Ճիշտ, թե սուտն» է: Հաղորդումը հեռուստաեթերում հայտնվելու առաջին իսկ օրվանից մեծ աղմուկ բարձրացրեց: Թեման քննարկվում էր անգամ սոցիալական ցանցերում, բլոգներում: Խմբագրությունում չեն դադարում հեռախոսազանգերը, հեռուստադիտողը դժգոհ է, զայրացած ու մտահոգված: Օրերս էլ էլեկտրոնային փոստ
ով ստացանք հետեւյալ բովանդակությամբ նամակ-հայտարարությունը, որի ներքո ստորագրել էին մի խումբ անկախ լրագրողներ: Մեջբերում ենք. «Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սեւ ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլեւ իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչն այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպª բարոյական, հոգեբանական եւ մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչու Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգեւատրում հայ հեռուստագործիչներին: Հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը կարելի համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող եւ անճաշակ կրկնօրինակն է: Հայկական հեռուստատեսության ավելի մեծ ան
կում, ինչպես նաեւ անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսեւորում բարդ է պատկերացնել: Ընկնելով ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու մոլուցքի հետեւիցª «Արմենիա» հեռուստաընկերությունն, ըստ ամենայնի, մոռացել է, որ սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, հակառակըª այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի: Զարմանք է առաջացնում այս խայտառակ նախագծին հայկական հեռուստատեսության ամենատաղանադավոր դեմքերից մեկիª Ավետ Բարսեղյանիª հանուն շահի մասնակցելը: Կարծում ենք, որ «Արմենիա» հեռուստատեսության ղեկավարությունը կանի համապատասխան հետեւություններ»: Հայտարարության տակ ստորագրել են ազատ լրագրողներ Արամ Հովհաննիսյանը, Ծովինար Հովսեփյանը, Արաքս Կարապետյանը, Նունե
Ազատյանը Մանե Արմենակյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Սահինե Ասլանյանը£
Փորձեցինք պարզել նաեւ Ավետ Բարսեղյանի դիրքորոշումը: Երբ ասացի, թե ինչ խնդրով եմ դիմում, հաղորդավարն ասաց, որ քնած է եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նրա բջջայինն անհասանելի էր:
Ն.Հ.

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿԳԱ

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է սփյուռքի երիտասարդությանª Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրըª նորացված եւ բարելավված: Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի
դարձ
նել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, զարգացնել ազգային ինքնագիտակցությունը, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի ամրապնդմանը: Ծրագիրը կմեկնարկի 2011թ. հունիսինª 10 փուլով. սփյուռքահայ գաղթօջախներում նախապես ձևավորված 13-20
տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կգան Հայաստան, կհյուրընկալվեն հայ ընտանիքներում եւ իրենց
հայաստանցի հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ամառային ճամբարին: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմիցª տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ:
Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով,
իսկ հայրենիքում մարդիկ նրանց կհյուրընկալեն անշահախնդիր եւ անհատույց: «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը£ Իրականացվելու է միջոցառումների մեծ ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրեր, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, համերգների, թատերական ներկայացումների, փառատոների, ցուցահանդեսների դիտումներ: Ճամբարում կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրերª հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն առարկաներից, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների եւ տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ: Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար: Սփյուռքի նախարարությունը համոզված է, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների մ
իջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը: «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը: Նշենք, որ «Արի տուն 2011» ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարիներին արդեն մասնակցած երիտասարդները:


ՆՐԱՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼ

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կազմակերպած հերթական հանդիպումն այս անգամ նրանց համար էր, ովքեր ունեն ստեղծագործական միտք ու լրագրող դառնալու մեծ ցանկություն: Երեւանի մեկ տասնյակից ավելի ավագ դպրոցների շուրջ 200 աշակերտներին հնարավորություն տրվեց իրենց հուզող հարցերն ուղղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին ու երկու ամբիոնների ղեկավարներին: Վերջիններս պայմանավորվեցին կազմակերպել ամենշաբաթյա հանդիպումներ, որոնց ընթացքում ֆակուլտետի դասախոսներն անվճար պարապմունքներ կանցկացնեն աշակերտների հետª երկու ներբուհական քննություններին պատրաստվելու համար: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները հանձնում են երեք քննություն. մեկ միասնականª հայոց լեզու եւ գրականություն առարկայից եւ երկու ներբուհականª ստեղծագործական աշխատանք (գրավոր) ու բանավոր հաղորդակցման մշակույթ: Ի տարբերություն նախորդ տարիների, հանվել է օտար լեզվի քննությունը: Այս փոփոխությունը, ըստ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի, մեծ օգնություն կարող է լինել հատկապես մարզերի դպրոցների շրջանավարտների համար, որտեղ օտար լեզվի ուսուցման մակարդակն այնքան էլ բարձր չէ: Այդ բացը, ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, դասաժամերի առատության շնորհիվ կլրացվի բուհում ուսումնառության տարիներին: Ապագա լրագրողների համար մասնագիտական կողմնորոշման յուրահատուկ կենտրոն է նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության պատանի լրագրողների դպրոցը: Դպրոցում այժմ ուսանում է 15 աշակերտ, գրեթե բոլորը որոշել են ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը եւս այս ֆակուլտետի շրջանավարտ է եւ հպարտությամբ է խոսում այդ մասին£
Ապա լրագրողների հետ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն£ Առաջին գործնական հանդիպում-պարապմունքը տեղի կունենա մարտի 7-ին` ժամը 16:00-ին:

ԵՊՀ Լրատվության վարչություն



9 февр. 2011 г.

www.eter.am
#6 (872) 09.02.2011


«ԱՆՁՐԵՎԻ ՀԱՐՍ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական եւ խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների եւ գործառույթների մեջ առավել խոսուն ձեւով են խտացվել եւ մարմնավորվել մեր հավատալիքները: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու դժբախտությունից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան եւ անձնական հաջողությունները: Թերափը, Նուրին, Խուճկուլուլուն, Չիչի մաման, Պուռմատիկինը, Ծաղկամերը, Ակլատիզը եւ այլ տիկնիկներ, որ հայի
կենցաղի անբաժան մասն են կազմել, հիմա մոռացվել ու անտեսվել են: Այսօր մեզանում քիչ թե շատ հայտնի տիկնիկը Նուրի տիկնիկն է եւ նրան ուղեկցող ծեսը: Նուրին պատրաստում էին անձրեւի եւ երաշտի օրերին: Տարբեր գավառներում նրանք տարբեր անվանումներ ունեին, բայց ամենատարածված տարբերակը
Նուրին էր կամ Անձրեւի հարսը (Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի մամա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ եւ այլն): Նուրին երաշտի ժամանակ հայ գյուղացու միակ փրկությունն էր: Նա հայտնվում էր Ծաղկազարդի տոնին եւ երաշտ եղած ժամանակ: Ժողովրդական պատկերացումների համաձայնª Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ: Ժողովուրդը հավատում էր, որ Նուրիի աչքերից էին ծնվում շաղն ու ցողը, անձրեւի կաթիլները: Նա բարեսիրտ է ու գթառատ: Երբ մարդ ու անասուն տառապում են ջրի սակավությունից, Նուրին արտասվում է, եւ նրա արցունքներով թրջված հողն ու արտերը կենդանանում են, ծիլ ու ծաղիկ տալիս: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ նրա մեջքի գոտին ծիածանն էր: Նուրիին ուղեկցող ծեսը կարեւոր էր հայ գյուղացու համար:
Նույնիսկ մեր օրերում այն չի մոռացվել եւ պահպանվել է որոշ գյուղերում: Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկներըª Ասիլիկ-Վասիլիկները (այլ անվանումներըª Ասիլ-Վասիլ, Ասիլ-Բասիլ, Վասիլիկ, Տիկին, Խրձիկ եւ այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրեինª գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու եւ բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանումªկախված նրանից, թե ում կամ ինչի համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական Տարեհացի (Կրկենի, Դովլաթ Կրկենի, Կլոճ, Փուռնիկ եւ այլն) խմորից մի կտոր էին պոկում, համապատասխան տեսք էին տալիսª զարդարելով չամիչով, ընկույզով, վրան ձու էին քսում, որ գեղեցիկ լինի: Արական սեռի տիկնիկները պիտի պարտադիր գոտի եւ արական խորհրդանիշ ունենային:
Գուշակություն անում էին ըստ թխվող տիկնիկի փքվելու
աստիճանի. եթե փքվեր, հաջողության նշան էր, եթե սմքերª հակառակը: Օրինակ, եթե թխվելու ընթացքում կանացիակերպ տիկնիկի փորը ուռչեր, ապա գալիք տարում տանը երեխա էր ծնվելու:Կային նաեւ Վասիլիկների հետ կապված այլ հավատալիքները: Հայտնի ծիսական տիկնիկներ էին Ուտիս տատը եւ Պաս պապը£ Նրանք ներքին խորհրդանշական եւ իմաստային կապ ունեն միմյանց հետ: Նրանց ծիսական իմաստն ու դերը ամբողջանում է այն տոների եւ ծեսերի համալիրում, որտեղ հայտնվում են այս տիկնիկները. Ուտիս տատըª Բարեկենդանին, Պաս պապըª Մեծ պահքին:
Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն տիկնիկները, որոնք հարսանիքից մի քանի օր առաջ թաքուն պատրաստում էր հարսնացուի տատիկը կամ մայրը: Տիկնիկը օժիտի բաղկացուցիչ մասն էր կազմում: Այն հաճախ ունենում էր հղի կնոջ տեսք: Փոխանցվում էր մորից ավագաղջկան: Տիկնիկը հարսնացուի համար խորհրդատու եւ զրուցակից էր հանդիսանում: Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկը` Վիճակի Արուսը: Տարածված էին նաեւ ավելից պատրաստված տիկնիկները: Տան աչքի ընկնող մասում կախված զարդարուն ավելը կոչվում էր Պուրպիկ: Պատրաստել են նաեւ զարդարուն Ջնջան ավելներ, որոնցով մաքրել են հացի փշրանքները սեղանից: Ցավոք, մեր մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից մեկըª հայկական ծիսական տիկնիկը, այսօր գտնվում են մոռացման եզրին: Նկարագրված ծեսերից ու տոներից շատերն արդեն չեն նշվում, բնականաբար, մոռացվել են նաեւ դրանց ուղեկցող բազմաթիվ երեւույթներª երգեր, պարեր, ուտեստներ: Եթե չի իրականացվում ծեսը, չեն ստեղծվում նաեւ տիկնիկներ: Մեր մոռացվող տիկնիկների էությունն ու ծիսական խորհուրդը բացահայտելու նպատակով «Արատտա» երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրեւի հարս» խորագրով ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր կներկայացնեն հայկական ծիսական տիկնիկներն իրենց երեւակայության լույսի տակª հավատարիմ մնալով տիկնիկի բուն էությանն ու ծիսական խորհրդին:
Աշխատանքները կարող են ներկայացվել առանց ժանրային սահմանափակմանª նկարչություն, քանդակագործություն, ուլունքագործություն, տիկնիկագործություն, ասեղնագործություն, գոբելեն, նշված եւ այլ ժանրերի համատեղում եւ այլն: Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, որոնց աշխատանքները հավանության կարժանանան գնահատող հանձնախմբի կողմից: Մասնակիցների աշխատանքները գնահատող հանձնախմբի կազմում ներգրավված են ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Մասնակիցների համար կկազմակերպվեն հատուկ սեմինար-քննարկումներª հայոց ծիսական տիկնիկների բուն էությանն ու գիտական վերլուծություններին տեղեկացնելու նպատակով: Մրցութային աշխատանքների ամփոփիչ ցուցահանդեսի անցկացման օրն ու ժամը, ինչպես նաեւ այլ մանրամասներ կհայտարարվեն լրացուցիչ:
Ն. ԹՈԽՍԱՆՑ
Լուսանկարներում ներկայացված են նկարչուհի Լուսիկ Ագուլեցու պատրաստած ծիսական տիկնիկները:







www.eter.am
#6 (872) 09.02.2011

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՍ ՏԱՆՋՎԵՑԻ ԿԻՍԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆՍ ՀԱՄԱՐ»

«Հայերեն գեղեցիկ գրություն մը կարդալե ավելի հաճե
լի բան չկար ինծի համար: Իսկ վատ հայերենով գրվածք մը կարծես փչացած ճաշ ըլլար, որ քեզ հրամցնում էին: Ճիշտ է, որ ուսումս թերի մնաց, եւ ես ամբողջ կյանքս տանջվեցի կիսագրագիտությանս համար: Ինչո±ւ եմ հիշում այս տխուր փաստը: Օրինակի համար մեր հայերեն գրականության ուսուցիչըª աննշան «բանաստեղծ» Վահե Վահյանը, որ մեզ
շարադրություններ էր գրել տալիս եւ ինքը իրեն իրավունք էր տվել դաժանորեն պատժելու իր պատանի ուսանողները, ոչ մի անգամ մի դասաժամ չէր հատկացուցած մի քանի պարզ գիտելիքներ սորվեցնել գրելու մասին, չէ± որ ինք գրող էր… Ի±նչ ասեմ, այս ուղղագրություն չիմանալս ամբողջ կյանքս ինձ կաշկանդել է, եւ երեւի «ֆենոմեն» մըն եմ: Չեմ իմանում առանց ուղղագրության սխալներու գրել: Ինչ անեմ. մեկ է, շատ չմնաց, շուտով գնալու եմ այս աշխարհից…»,- խորհում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը:

-Ես Եգիպտոսում եմ ծնվելª Ալեքսանդրիայում: Հայրս լուսանկարիչ էր, երբեմն նաեւ թղթի վրա էր
նկարում: Հիշում եմª մի օր մի նապաստակ գծեց, հետո ինքս նույն պատկերն արտանկարեցի: Այդ օրվանից էլ սկսվեց սերն առ նկարչություն: Սկզբում հաճախում էի Կիպրոսի Մելգոնյ
ան վարժարանը, այնուհետ տեղափոխվեցինք Կահիրե, այստեղ ես ուսանում էի տեղի գեղարվեստական ակադեմիայի ազատ դասընթացներում: 1952-ին, երբ արդեն տեղափոխվել էինք Փարիզ, ընդունվեցի Ա. Լոտի արվեստանոց, ապա Գրան-Շոմիեր ակադեմիաª Էդուար Գեորգի արվեստանոց: Ցավոք, այդպես էլ չհաջողվեց հիմնավոր կրթություն ստանալ, քանի որ վաղ հասակում կորցրի հորս: Ընտանիքի հոգսը մայրս երկար հոգալ չէր կարող, եւ ես ստիպված էի աշխատել նրան օգնելու համար:

-Վարպետ, Ձեր երիտասարդության տարիների մեծ մասն անցել է Եգիպտոսում, այնուհետ Փարիզում, ինչպիսի±ն էր այնտեղի երիտասարդությունը, եւ ինչպիսի±ն էր այդ միջավայրում ապրող հայ երիտասարդը:

-Դրանք ուրիշ քաղաքակրթության տեր հասարակություններ են: Այնտեղ 18-19 տարեկան մարդն արդեն ազատ ընտրությունների տեր անհատ է: Արտասահմանում մարդը որքան վաղ հասակից կարողանա հոգալ իր հարցերը, այնքան ավելի լավ իր համար: Բայց մեզ մոտ ուրիշ է: Մենք նահապետական ավանդույթով ապրած ժողովուրդ ենք, մեր պապերը չորս պատի մեջ գերդաստանով էին ապրում, մեզ մոտ ծնողն իր հասակ առած զավակին դեռ երեխա է համարում, ամուր պահում կողքին, բայց այնտեղ այլ է: Սա, իհարկե, առավելությունների հետ մեկտեղ թերություններ էլ ունի: Ինչ վերաբերում է սփյուռքահայ երիտասարդներին, մենք միմյանց հանդիպում էինք հիմնականում հայկական ակումբներում: Եթե նկատի ունեք հայապահպանության խնդիրըª համարում եմ, որ սփյուռքում հայտնվելովª հայ մարդն այլեւս հայ չէ…

-Բայց այսօր արդեն մեր կառավարությունը բավական ծրագրեր ունի, որոնք գործում են
ի շահ սփյուռքում հայապահպանության գործի:

-Գնահատում եմ նրանց աշխատանքը, սակայն սփյուռք ասվածը շատ հարաբերական բան է: Չի կարելի սփյուռքահայ անվանել եւ այն մարդուն, ով լքել է, հեռացել է հայրենիքից ինչ-ինչ պատճառներից ելնելով, եւ նույն կերպ կոչել այն մարդուն, ում վռնդել են իր սեփական տնից, հայրենիքից, եւ նա այդ պատճառով
է ապրում օտար երկրումª ամբողջ կյանքում իր տուն դառնալու հույսով: Մեր մայր հայրենիքը դատարկվեց, որովհետեւ 1,5 միլիոն հայ կոտորվեց, փրկվածներին էլ գաղթի ալիքը նետեց աշխարհի տարբեր երկրներ, իսկ այսօ±ր ինչ է կատարվում, այսօր էլ հարյուր հազարավոր հայեր հեռացան հայրենիքից£ Սա ինքնացեղասպանություն չէ±… Երիտասարդը, որ գնում է իր երկրից, այլեւս հայ չէ, նա կորած, մի վերացական մարդ էª առանց ազգության: Հարցնում եք հայկական համայնքի մասի±ն… Սարսափելի բան էր կատարվում հայկական համայնքում, եւ գիտեմª առայսօր այդպես է. զանազան հայկական ակումբներ են գործում, կուսակցություններ, որոնք թշնամի են միմյանց, միաբան չէ սփյուռքն ինքն իր մեջ, անգամ եկեղեցին է պառակտվածª Անթիլիաս, Էջմիածին, այնինչ եկեղեցին մեկը պետք է լինիª Հայ առաքելական եկեղեցի…

-1962-ինª Ձեր ընտանիքի հետ Հայաստան ներգաղթելու առաջին օրերին հանդիպեցիք
հետագայում Ձեր ընկեր Մինաս Ավետիսյանի հետ, կպատմե±ք այդ հանդիպման մասին:

-Նկարիչների միությունումª հանրապետական ցուցահանդեսում հանդիպեցի Մինասին: Երբ մոտեցանք իրար, արդեն նրա նկարը տեսել էի եւ գովասանքի մի քանի խոսք ասացի անկեղծորեն, բայց ինքը, ինձ թվաց, կարծես չուզեց, որ շարունակեմ եւ անմիջապես ինձ հրավիրեց իր արվեստանոց: Շատ ուրախացա եւ մի քանի ժամ հետո, եթե չեմ սխալվում, Ռաֆայել Արամյանի եւ Մելգոնյան վարժարանի սիրելի ընկերոջսª Գրիգոր Քեշիշյանի հետ գնացինք Մինասիª Կոմիտասի փողոցում գտնվող արվեստանոցը: Ինչ մեղքս թաքցնեմ, չգիտեի, թե ինչ ցնցիչ անակնկալ էր ինձ սպասում այնտեղ: Եվ երբ մտա արվեստանոց
եւ հանկարծ պատին տեսա «Իմ ծնողները» եւ «Ջաջուռ» նկարները, չեմ կարող նկարագրել հուզումս եւ ուրախությունս: Միայն կարող եմ ասել, որ դա կյանքիս անմոռանալի պահերից մեկը եղավ: Ես տարիներով Սարյանին էի փնտրել եւ հանկարծ գտնում եմ Մինասին: Չէի կարող պատկերացնել, որ Մինասի պես մի նոր հանճար կա Հայաստանում: Երկար ժամանակ էր, որ այդ տեսակ բացառիկ մի նկարչի չէի հանդիպել, չնայած երկու տարի Փարիզում էի ապրել եւ տեսել շատ նկարիչների գործեր: Այդ պահից վերջնականապես իմ մեջ մի զգացում հաստատվեց Մինասի հանդեպ. ես հասկացա, որ Մինասը ընկերս է, իմ ավագն է, իմ վարպետը: Ամեն անգամ, երբ հիշում եմ Մինասին, երբ տեսնում եմ Մինասի լուսանկարը կամ դիտում նրա որեւէ գործը, հակառակ պատճառած մեծ վայելքին եւ ուրախությանը, կսկիծը սեղմում է սիրտս: Ինչո±ւ այդ հրաշալի էակը, մեր տառապած ժողովրդի անմեղ զավակը այդպես տարաժամ խփվեց: Չէ± որ ամեն տարի Մինասներ չեն ծնվում: Չէ± որ Մինասի պես առաքյալների շնորհիվ է, որ մեր ժողովուրդը վերածնվում է: Այդ է, որ մենք պետք է հասկանանք: Այդ է, որ չհասկացանք Սարյանի կենդանության ժամանակ, Կալենցի, Մինասի ժամանակ: Այսօր կարոտով ենք սպասում մի նոր, 30 տարեկան Մինասի…

-Ինչպիսի±ն է այսօրվա հայաստանաբնակ երիտասարդը Ձեր աչքերով: Երիտասարդների մեջ Ձեր գործի շարունակողներ կամ ապագայի Մինասներ նկատո±ւմ եք:

-Այսօր արդեն հնարավորություններն այլ են, բայց կրկին մտահոգիչ հարցեր կան: Շատ կուզեի, որ մեր երկրում երիտասարդները լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենային, չհեռանային երկրից, իրենց գիտելիքներն օգտագործեին մեր երկրի համար: Ցավոք, երիտասարդությունը գաղափարապես ազատ չէ: Տեսեք, 18-20 տարեկան երիտասարդն աշխատանք չունի, գործազրկությունը կախում է ծնում. շարունակ սպասում ես ինչ-որ օժանդակության, շարունակ կախման մեջ ես: Սարսափելի է, որ երիտասարդ մարդը կարիքից դրդված 5000 դրամով քվե է վաճառում: Գիտեք, յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ գործ է անում, ցանկանում է, որ գնահատեն: Բայց նկարիչը պարզապես մասնագիտություն չէ, հոգեվիճակ է: Գրքեր կարդալով չէ, որ նկարել են սովորում, եւ հետո, պարտադիր չէ ինչ-որ մեկի համար նկարել, նկարեք ձեզ համար: Մարդու մեջ շատ թաքնված գաղտնիքներ կան եւ գուցե ուշ, բայց կբացահայտվեն: Մոնեն ասում էրª մի վախեցեք վատ նկարելուց, եթե ժամանակի ընթացքում հղկվեցª լավ, իսկ եթե ոչ… Արվեստագետն իրավունք չունի նկարել ու սպասել, որ անպայման գնեն իր գործը: Օրինակ, երբ հերթական նկարի վրա կատարած տքնալից աշխատանքից հետո ինձ պաշարում է այն կասկածը, թե արդյո±ք իմ կտավները, իմ արածը պետք են կյանքին, մարդկանց, եւ երբ հետո տեսնում եմ կերպարվեստի հրաշալի գործերը, որոնցից լույս եւ ջերմություն է բխում, ես համոզվում եմ, որ իզուր չեմ իմ կյանքի լավագույն ժամերը նվիրում նկարչությանը, իմ սիրած աշխատանքին: Ուզում եմ, որ երիտասարդները այսպես ոգշնչվեն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ