9 февр. 2011 г.

www.eter.am
#6 (872) 09.02.2011

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՍ ՏԱՆՋՎԵՑԻ ԿԻՍԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆՍ ՀԱՄԱՐ»

«Հայերեն գեղեցիկ գրություն մը կարդալե ավելի հաճե
լի բան չկար ինծի համար: Իսկ վատ հայերենով գրվածք մը կարծես փչացած ճաշ ըլլար, որ քեզ հրամցնում էին: Ճիշտ է, որ ուսումս թերի մնաց, եւ ես ամբողջ կյանքս տանջվեցի կիսագրագիտությանս համար: Ինչո±ւ եմ հիշում այս տխուր փաստը: Օրինակի համար մեր հայերեն գրականության ուսուցիչըª աննշան «բանաստեղծ» Վահե Վահյանը, որ մեզ
շարադրություններ էր գրել տալիս եւ ինքը իրեն իրավունք էր տվել դաժանորեն պատժելու իր պատանի ուսանողները, ոչ մի անգամ մի դասաժամ չէր հատկացուցած մի քանի պարզ գիտելիքներ սորվեցնել գրելու մասին, չէ± որ ինք գրող էր… Ի±նչ ասեմ, այս ուղղագրություն չիմանալս ամբողջ կյանքս ինձ կաշկանդել է, եւ երեւի «ֆենոմեն» մըն եմ: Չեմ իմանում առանց ուղղագրության սխալներու գրել: Ինչ անեմ. մեկ է, շատ չմնաց, շուտով գնալու եմ այս աշխարհից…»,- խորհում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը:

-Ես Եգիպտոսում եմ ծնվելª Ալեքսանդրիայում: Հայրս լուսանկարիչ էր, երբեմն նաեւ թղթի վրա էր
նկարում: Հիշում եմª մի օր մի նապաստակ գծեց, հետո ինքս նույն պատկերն արտանկարեցի: Այդ օրվանից էլ սկսվեց սերն առ նկարչություն: Սկզբում հաճախում էի Կիպրոսի Մելգոնյ
ան վարժարանը, այնուհետ տեղափոխվեցինք Կահիրե, այստեղ ես ուսանում էի տեղի գեղարվեստական ակադեմիայի ազատ դասընթացներում: 1952-ին, երբ արդեն տեղափոխվել էինք Փարիզ, ընդունվեցի Ա. Լոտի արվեստանոց, ապա Գրան-Շոմիեր ակադեմիաª Էդուար Գեորգի արվեստանոց: Ցավոք, այդպես էլ չհաջողվեց հիմնավոր կրթություն ստանալ, քանի որ վաղ հասակում կորցրի հորս: Ընտանիքի հոգսը մայրս երկար հոգալ չէր կարող, եւ ես ստիպված էի աշխատել նրան օգնելու համար:

-Վարպետ, Ձեր երիտասարդության տարիների մեծ մասն անցել է Եգիպտոսում, այնուհետ Փարիզում, ինչպիսի±ն էր այնտեղի երիտասարդությունը, եւ ինչպիսի±ն էր այդ միջավայրում ապրող հայ երիտասարդը:

-Դրանք ուրիշ քաղաքակրթության տեր հասարակություններ են: Այնտեղ 18-19 տարեկան մարդն արդեն ազատ ընտրությունների տեր անհատ է: Արտասահմանում մարդը որքան վաղ հասակից կարողանա հոգալ իր հարցերը, այնքան ավելի լավ իր համար: Բայց մեզ մոտ ուրիշ է: Մենք նահապետական ավանդույթով ապրած ժողովուրդ ենք, մեր պապերը չորս պատի մեջ գերդաստանով էին ապրում, մեզ մոտ ծնողն իր հասակ առած զավակին դեռ երեխա է համարում, ամուր պահում կողքին, բայց այնտեղ այլ է: Սա, իհարկե, առավելությունների հետ մեկտեղ թերություններ էլ ունի: Ինչ վերաբերում է սփյուռքահայ երիտասարդներին, մենք միմյանց հանդիպում էինք հիմնականում հայկական ակումբներում: Եթե նկատի ունեք հայապահպանության խնդիրըª համարում եմ, որ սփյուռքում հայտնվելովª հայ մարդն այլեւս հայ չէ…

-Բայց այսօր արդեն մեր կառավարությունը բավական ծրագրեր ունի, որոնք գործում են
ի շահ սփյուռքում հայապահպանության գործի:

-Գնահատում եմ նրանց աշխատանքը, սակայն սփյուռք ասվածը շատ հարաբերական բան է: Չի կարելի սփյուռքահայ անվանել եւ այն մարդուն, ով լքել է, հեռացել է հայրենիքից ինչ-ինչ պատճառներից ելնելով, եւ նույն կերպ կոչել այն մարդուն, ում վռնդել են իր սեփական տնից, հայրենիքից, եւ նա այդ պատճառով
է ապրում օտար երկրումª ամբողջ կյանքում իր տուն դառնալու հույսով: Մեր մայր հայրենիքը դատարկվեց, որովհետեւ 1,5 միլիոն հայ կոտորվեց, փրկվածներին էլ գաղթի ալիքը նետեց աշխարհի տարբեր երկրներ, իսկ այսօ±ր ինչ է կատարվում, այսօր էլ հարյուր հազարավոր հայեր հեռացան հայրենիքից£ Սա ինքնացեղասպանություն չէ±… Երիտասարդը, որ գնում է իր երկրից, այլեւս հայ չէ, նա կորած, մի վերացական մարդ էª առանց ազգության: Հարցնում եք հայկական համայնքի մասի±ն… Սարսափելի բան էր կատարվում հայկական համայնքում, եւ գիտեմª առայսօր այդպես է. զանազան հայկական ակումբներ են գործում, կուսակցություններ, որոնք թշնամի են միմյանց, միաբան չէ սփյուռքն ինքն իր մեջ, անգամ եկեղեցին է պառակտվածª Անթիլիաս, Էջմիածին, այնինչ եկեղեցին մեկը պետք է լինիª Հայ առաքելական եկեղեցի…

-1962-ինª Ձեր ընտանիքի հետ Հայաստան ներգաղթելու առաջին օրերին հանդիպեցիք
հետագայում Ձեր ընկեր Մինաս Ավետիսյանի հետ, կպատմե±ք այդ հանդիպման մասին:

-Նկարիչների միությունումª հանրապետական ցուցահանդեսում հանդիպեցի Մինասին: Երբ մոտեցանք իրար, արդեն նրա նկարը տեսել էի եւ գովասանքի մի քանի խոսք ասացի անկեղծորեն, բայց ինքը, ինձ թվաց, կարծես չուզեց, որ շարունակեմ եւ անմիջապես ինձ հրավիրեց իր արվեստանոց: Շատ ուրախացա եւ մի քանի ժամ հետո, եթե չեմ սխալվում, Ռաֆայել Արամյանի եւ Մելգոնյան վարժարանի սիրելի ընկերոջսª Գրիգոր Քեշիշյանի հետ գնացինք Մինասիª Կոմիտասի փողոցում գտնվող արվեստանոցը: Ինչ մեղքս թաքցնեմ, չգիտեի, թե ինչ ցնցիչ անակնկալ էր ինձ սպասում այնտեղ: Եվ երբ մտա արվեստանոց
եւ հանկարծ պատին տեսա «Իմ ծնողները» եւ «Ջաջուռ» նկարները, չեմ կարող նկարագրել հուզումս եւ ուրախությունս: Միայն կարող եմ ասել, որ դա կյանքիս անմոռանալի պահերից մեկը եղավ: Ես տարիներով Սարյանին էի փնտրել եւ հանկարծ գտնում եմ Մինասին: Չէի կարող պատկերացնել, որ Մինասի պես մի նոր հանճար կա Հայաստանում: Երկար ժամանակ էր, որ այդ տեսակ բացառիկ մի նկարչի չէի հանդիպել, չնայած երկու տարի Փարիզում էի ապրել եւ տեսել շատ նկարիչների գործեր: Այդ պահից վերջնականապես իմ մեջ մի զգացում հաստատվեց Մինասի հանդեպ. ես հասկացա, որ Մինասը ընկերս է, իմ ավագն է, իմ վարպետը: Ամեն անգամ, երբ հիշում եմ Մինասին, երբ տեսնում եմ Մինասի լուսանկարը կամ դիտում նրա որեւէ գործը, հակառակ պատճառած մեծ վայելքին եւ ուրախությանը, կսկիծը սեղմում է սիրտս: Ինչո±ւ այդ հրաշալի էակը, մեր տառապած ժողովրդի անմեղ զավակը այդպես տարաժամ խփվեց: Չէ± որ ամեն տարի Մինասներ չեն ծնվում: Չէ± որ Մինասի պես առաքյալների շնորհիվ է, որ մեր ժողովուրդը վերածնվում է: Այդ է, որ մենք պետք է հասկանանք: Այդ է, որ չհասկացանք Սարյանի կենդանության ժամանակ, Կալենցի, Մինասի ժամանակ: Այսօր կարոտով ենք սպասում մի նոր, 30 տարեկան Մինասի…

-Ինչպիսի±ն է այսօրվա հայաստանաբնակ երիտասարդը Ձեր աչքերով: Երիտասարդների մեջ Ձեր գործի շարունակողներ կամ ապագայի Մինասներ նկատո±ւմ եք:

-Այսօր արդեն հնարավորություններն այլ են, բայց կրկին մտահոգիչ հարցեր կան: Շատ կուզեի, որ մեր երկրում երիտասարդները լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենային, չհեռանային երկրից, իրենց գիտելիքներն օգտագործեին մեր երկրի համար: Ցավոք, երիտասարդությունը գաղափարապես ազատ չէ: Տեսեք, 18-20 տարեկան երիտասարդն աշխատանք չունի, գործազրկությունը կախում է ծնում. շարունակ սպասում ես ինչ-որ օժանդակության, շարունակ կախման մեջ ես: Սարսափելի է, որ երիտասարդ մարդը կարիքից դրդված 5000 դրամով քվե է վաճառում: Գիտեք, յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ գործ է անում, ցանկանում է, որ գնահատեն: Բայց նկարիչը պարզապես մասնագիտություն չէ, հոգեվիճակ է: Գրքեր կարդալով չէ, որ նկարել են սովորում, եւ հետո, պարտադիր չէ ինչ-որ մեկի համար նկարել, նկարեք ձեզ համար: Մարդու մեջ շատ թաքնված գաղտնիքներ կան եւ գուցե ուշ, բայց կբացահայտվեն: Մոնեն ասում էրª մի վախեցեք վատ նկարելուց, եթե ժամանակի ընթացքում հղկվեցª լավ, իսկ եթե ոչ… Արվեստագետն իրավունք չունի նկարել ու սպասել, որ անպայման գնեն իր գործը: Օրինակ, երբ հերթական նկարի վրա կատարած տքնալից աշխատանքից հետո ինձ պաշարում է այն կասկածը, թե արդյո±ք իմ կտավները, իմ արածը պետք են կյանքին, մարդկանց, եւ երբ հետո տեսնում եմ կերպարվեստի հրաշալի գործերը, որոնցից լույս եւ ջերմություն է բխում, ես համոզվում եմ, որ իզուր չեմ իմ կյանքի լավագույն ժամերը նվիրում նկարչությանը, իմ սիրած աշխատանքին: Ուզում եմ, որ երիտասարդները այսպես ոգշնչվեն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑԸ








Комментариев нет:

Отправить комментарий