www.eter.am
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Սիրելի բարեկամ, շուտով կլրանա հինգ տարին, ինչ մեր շաբաթաթերթի «Երիտասարդական» էջը ապրում եւ գործում է միայն քեզ համար: Այս տարիների ընթացքում մենք ծանոթացել ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անցած ուղուն, նրանց ապրած կյանքին, դասեր ենք քաղել նրանց կենսագրություններից «Երբ ես ուսանող էի» խորագրի ներքո տպագրված զրույցների միջոցով, միասին բարձրացրել ենք մեր շրջապատում առկա խնդրահարույց հարցեր «Ինչն է ինձ անհանգստացնում» խորագրի ներքո, դրվատել ենք մեր կյանքում առկա լավն ու դրականը «Ինչ լավ է, որ…» վերնագրով հրապարակումներում, ճանաչել ու վերհիշել ենք մեր հերոսներին Արցախյան ազատամարտի, Հայաստանի Հանրապետության անկախության եւ հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված հրապարակումների միջոցով: Անդրադարձել ենք հայոց բանակում առկա խնդիրներին, փորձել ենք գտնել դրանց պատճառները, դրանք կանխելու, վերացնելու միջոցները, անդրադարձել ենք կրթական ոլորտի խնդիրներին, հետեւել ենք ուսանողական կյանքի անցուդարձին, մշակութային կյանքին, երիտասարդական ժամանցին, հասարակական-սոցիալական կյանքի ուշագրավ իրադարձություններին, խոսել ենք մեր երկրում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի մասին եւ այլն: Մեր էջը միշտ հագեցած է եղել քննադատական հոդվածներով, բայց մենք գիտենք գնահատել նաեւ այն ամեն լավը, որ արվում է մեզ` երիտասարդներիս համար, ուստի տարեվերջյան համարում որոշեցինք անդրադառնալ մի շարք կարեւոր իրադարձությունների, որոնք 2011-ի ընթացքում կատարվել են մեր կյանքում` ակնկալիքով, որ մեր ապագան մեր ձեռքերով մենք կներկենք վառ գույներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում օրերս հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ: Հանրապետության ղեկավարի հետ նրանք քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների եւ արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի 100մլն դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով: Նախագահը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղություններն ու ընթացակարգերը:
ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ` ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ
Ամփոփելով տարին` չենք կարող անտեսել նաեւ 2011-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած երիտասարդ ստեղծագործողներին: Տեղեկացնենք, որ ՙՊողոսյան հիմնադրամի՚ կողմից հովանավորվող ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին այս տարի կերպարվեստի եւ կինոյի բնագավառում արժանացել է Վահե Հակոբյանը` ինքնադիմանկարների շարքի համար, Սարգիս Բաբայանը` «Շարք Աստվածաշնչից» քանդակաշարի համար: Գրականության բնագավառում նախագահի մրցանակի է արժանացել երիտասարդ ստեղծագործող Լիլիթ Կարապետյանը «Նորից երկուշաբթի», «Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար: Հարություն Հովակիմյանը նախագահի մրցանակի է արժանացել «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար: Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում մրցանակի է արժանացել նաեւ Արմեն Մանասյանը (դաշնամուր) լավագույն կատարման համար:
2011-ի կարեւոր իրադարձություններից էր մարտ ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մեծ դահլիճում տեղի ունեցած «1% գիտելիք, սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում բուհի 3-րդ կուրսի 15 ուսանողներ wikipedia ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրեն բնապահպանության ոլորտին վերաբերող 140 հոդվածներով: Ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների դաշտում հզորացնել հայկական ռեսուրսները, երիտասարդներին ներգրավել գիտական աշխատանքներում: Ծրագիրը շարունակական է լինելու, որի շրջանակներում wikipedia ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրվեն նաեւ այլ ուսանողական աշխատանքային խմբերի կողմից:
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ. ՉԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1988-90թթ. Բաքվից 20կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ծրագրված կերպով իրականացրին հայկական կոտորածներ: Ջարդերն իրականացվեցին ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ, ինչին նախորդել էին հակահայկական քարոզչությունն ու ամբոխի անկարգությունները: Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկումը, միջազգային հանրության կողմից կատարվածն արժանի կերպով չդատապարտելը նպաստեցին Ադրբեջանում իրավիճակի հետագա վատթարացմանը, հանգեցրին 1990թ. հունվարին Բաքվի կոտորածներին: Ուստի Հայաստանում գործող շուրջ 40 երիտասարդական կառույցների, այդ թվում ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՙՄիասին՚ շարժման, ինչպես նաեւ մի շարք այլ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչ մի քանի հազար երիտասարդներ, անկախ քաղաքական հայացքներից, հետաքրքրությունների շրջանակներից, միավորվելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնության շուրջ, փետրվարի 28-ին կայացած երթի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ կատարվածի եւ հանուն դրա դատապարտման: Դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, չի դատապարտվել սումգայիթյան հանցագործությունը, չի ավարտվել Արցախյան պատերազմը: Սա Հայաստանի Հանրապետությունն է, բայց ոչ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը: Մենք դեռ անելիքներ շատ ունենք: Ցեղասպանության ճանաչմանն է ուղղված նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս տարի մեր երկիրը տոնեց իր անկախության 20-ամյակը: Դեռ տարեսկզբից մեկնարկել էին տոնական միջոցառումները: Բայց ամենատպավորիչը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսն էր, որին հետեւում էր համայն հայությունը` Հայաստանում եւ սփյուռքում: Այս տոնակատարություններից անմասն չմնաց անկախության սերունդը, կազմակերպվեցին զանազան միջոցառումներ: Դեկտեմբեր ամսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնադրամի` Աբովյան փողոցի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Անկախությունն անկախ սերնդի աչքերով» երկօրյա լուսանկարչական ցուցահանդես:
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` 2011թ. մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվել է Երիտասարդական խորհրդարան, որը կգործի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից: Երիտասարդական խորհրդարանն իր նիստերը կգումարի ԱԺ նիստերի դահլիճում, խորհրդարանին կտրամադրվեն աշխատասենյակներ, որտեղ հանձնաժողովները կկարողանան իրենց նիստերն անցկացնել: Ինչպես ԱԺ-ում, այստեղ էլ գործում է 12 հանձնաժողով: Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը գլխավորեց տարիքով ամենաավագ անդամը` Կարեն Պետրոսյանը: Խորհրդարանի նախագահը ռոտացիոն հիմունքներով պարբերաբար փոխվելու է: Ի դեպ, ՀՀ Երիտասարդական խորհրդարանն օրերս ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ, կազմակերպել էր «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում:
2012-ին հունվարի 28-ին հայոց բանակը կտոնի իր կազմավորման 20-ամյակը: Մեր բանակը մեր հասակակիցն է: Յուրաքանչյուր երիտասարդ տղայի կյանքում ամենից կարեւորն ու պատասխանատուն հարազատ երկրի հանդեպ պարտքը կատարելն է, հայոց բանակի զինվոր դառնալը: Ուստի չմոռանանք Ամանորի գիշերը տոնական սեղանի շուրջ բարձրացված կենացներից մեկն էլ նվիրել այն բոլոր երիտասարդ զինվորներին ու սպաներին, ովքեր անքուն աչքով հսկում են մեր երկրի խաղաղությունը:

2012-Ի ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

1% ԳԻՏԵԼԻՔ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱԽ ՍԵՐՆԴԻ ԱՉՔԵՐՈՎ

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
2012-ին հունվարի 28-ին հայոց բանակը կտոնի իր կազմավորման 20-ամյակը: Մեր բանակը մեր հասակակիցն է: Յուրաքանչյուր երիտասարդ տղայի կյանքում ամենից կարեւորն ու պատասխանատուն հարազատ երկրի հանդեպ պարտքը կատարելն է, հայոց բանակի զինվոր դառնալը: Ուստի չմոռանանք Ամանորի գիշերը տոնական սեղանի շուրջ բարձրացված կենացներից մեկն էլ նվիրել այն բոլոր երիտասարդ զինվորներին ու սպաներին, ովքեր անքուն աչքով հսկում են մեր երկրի խաղաղությունը:
Комментариев нет:
Отправить комментарий