www.eter.am
Ասում էին` 13 թիվն անհաջողություն է բերում: Չէի հավատում, բայց…
Ով չգիտե, որ ամռան շոգին կանգառում կանգնելը տառապանք է, հատկապես` կենտրոնական ավտոկայանին հարակից կանգառում, որտեղ մարզերից եկած ուսանողներն ու քաղաքի բնակիչները խառնվում են իրար, ու երթուղայինում տեղավորվելու մրցակցությունն ավելի է մեծանում: Կանգառում երթուղային տաքսու հայտնվելուն պես ամբոխը փորձում է հնարավորինս արագ բացել դուռն ու մի կերպ խցկվել, տեղավորվել: Սպասում եմ 13 համարին: Առաջին 13-ը բաց եմ թողնում` չկարողանալով առավել ճարպիկ կամ անդաստիարակ գտնվել, հրմշտել տարեց տատիկներին, շրջանցել մեծահասակ տղամարդկանց ու ներս մտնել: Լարում եմ բոլոր ուժերս ու սպասում հաջորդին: Այս անգամ կարծես թե ստացվում է: Խառնվում եմ ամբոխին ու հայտնվում երթուղայինի սրահում: Երերում եմ, ալիքաձեւ հետ ու առաջ եմ ճոճվում ու հազիվ հասցնում եմ բռնվել դիմացի նստելատեղի թիկնակից: Մի քանի րոպե անց հավասարակշռությունը պահպանելու համար այլեւս ջանք թափելու կարիք չունեմ. մարդիկ այնքան խիտ են տեղավորվել, որ շարժվելն անհնար է: Իսկ վարորդը շարունակում է բղավել` մեջտեղը տեղ կա, առաջացեք, հետ գնացեք, թող մարդիկ նստեն… Նստե ՞ ն: Նայում եմ շուրջս` նստելատեղերը լրիվ զբաղված են, նստածների գոգերին տեղավորվել են կանգնածների երեխաները, պայուսակներն ու իրերը: Զբաղված են նաեւ իմ առջեւ կանգնած երիտասարդի մեջքը, ուսերը, երկու հոգի ինձ են հենված, ես չգիտեմ` ում, ու էլի ճզմվում, ճզմվում ենք, մինչեւ լսվում է դռան շրխկոցը, եւ երթուղայինը ճանապարհ է ընկնում: Կիսակքած դիրքով ապակիներից դուրս նայելով դժվար է կռահել, թե ուր ենք հասել, ու Արմավիրից եկած կանաչավաճառ տատիկն անվերջ հարցուփորձ է անում` հասա ՞ նք արդյոք Կիեւյան: Զանազան «բույրերի» ու ամռան տոթի պատճառած անհանգստությունն ամուր գրկած երթուղայինն անցնում է Բաղրամյան պողոտայով: Երանի կարողանար երկրի ղեկավարությունը մի պահ տեսնել, թե ինչպես է ժողովուրդը միասնաբար` իրար գրկած, ուս ուսի առաջ գնում: Սլանում է մեր երթուղայինը, ու արկածները շարունակվում են: Մեր երթը համեմվում է շախով-շուխով ռաբիսով: Տատիկը հասնում է իր ուզած «Բարեկամություն» կայարան, բայց վերջին նստելատեղից արձակված նրա «կանգառում կանգնեք»-ը վարորդն այդպես էլ չի լսում: Ազգովի մի կերպ պոկում ենք նրան «ազգային» ռաբիսից` իջնո¯ղ կա: Վերջապես մեքենան կանգ է առնում, տատիկը զայրանում է, բայց ինչ օգուտ. համարյա մի կանգառ հետ պիտի գնա. «Մայրիկ ջան, քայլելն օգտակար է»,- լսվում է մեկի ռեպլիկը: Հիմա էլ տատիկը պետք է կտրի-անցնի մինչեւ դուռը ձգվող անվերջանալի թվացող 1,5 մետրը: Բոլորը պետք է իջնեն ու ճանապարհ տան տատիկին, բայց այս ընթացքում ավելանում են մեր խրախճանքին մասնակցել ցանկացողներ նաեւ այս կանգառից: Դե ինչ, մենք սիրում ենք իրար զիջել, իրար օգնել, ինչ կա որ, եւս մի քանի հոգի կտեղավորենք, մանավանդ եթե հետեւենք վարորդի խորհուրդներին. «Մի բուռ ազգ ենք, իրար տեղ տվեք, այ մարդ, ինչ կա որ, հիմա էս ա պայմանները»: Ու մեծահոգաբար մեր ուրախ երթուղայինը նոր ուղեւորներով է լցվում: Այս անգամ լավ պրծանք, լինում են դեպքեր, երբ նոր ուղեւորներին զիջելու դեպքում ու ճանապարհ տալու պարագայում ինքդ կարող ես հայտնվել դրսում, ու էլ չհաջողվի ներս խցկվել, Աստված չանի, որ մեր առավել մեծահոգի քաղաքացիներից մեկն էլ քեզ օգնելու համար այդ ընթացքում պայուսակդ վերցրած լինի, երթուղայինը կքշի-կգնա, ու կմնաս առանց եղած-չեղածիդ: Էլ չենք ասում, որ երթուղայինի մեջ իրար գրկված գնալու պայմաններում ու երեւանյան խցանումների պարագայում չի բացառվում, որ ոմանք հասցնեն սողոսկել պայուսակդ, գրպանդ եւ այլուր: Այդպես դրամապանակս թռցրին ամիսներ առաջ 73 համարի երթուղայինում: Վերջապես հասանք Դավիթաշեն, ու ես մի կերպ դուրս պրծա երթուղային հորջորջվող հակահիգիենիկ, ռաբիս, նվաստացուցիչ այդ խցիկից:
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
13-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸԱսում էին` 13 թիվն անհաջողություն է բերում: Չէի հավատում, բայց…

Ն.ԹՈԽՍԱՆՑ
Комментариев нет:
Отправить комментарий