www.eter.am
ԻԼԼԻՆՈՅՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ
Իլլինոյսի համալսարանն ավելի քան 150 տարվա պատմություն ունի եւ բարի համբավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու նրա սահմաններից դուրս: Այստեղ սովորում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից` Ճապոնիայից, Չինաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պետություններից, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Ավանդույթի համաձայն` տարվա լավագույն ուսանողի եւ ասպիրանտի անունը գրվում է համալսարանի պատին ամրացված պատվո տախտակին: Լավագույնների ցանկում երկու անգամ կարելի է կարդալ Հովհաննես Խանդանյանի անուն-ազգանունը (նա այս պատվին արժանացած միակ հայ ուսանողն է): 2009-ին Հովհաննեսը ճանաչվել է համալսարանի լավագույն եվրոպացի ասպիրանտ ֆիզիկայի բնագավառում, 2011-ին ստացել է մրցանակ` «Ֆիզիկայի, քիմիայի եւ բժշկության ոլորտում լավագույն գիտահետազոտական աշխատանքի համար:
Հովհաննես Խանդանյանի մասին մենք գրել էինք տարիներ առաջ` 1998-ին, երբ նա Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան գիտակրթական համալիրում սովորելիս երկու այլ աշակերտների հետ հաղթող էր ճանաչվել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության անցկացրած կիրառական տնտեսագիտության մրցույթում£ Ճեմարանը ոսկե մեդալով ավարտելուց հետո Հովհաննեսը գերազանցությամբ ավարտում է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը եւ մագիստրատուրան: Ուսման ընթացքում` 2003թ., ճանաչվում է ԵՊՀ լավագույն ուսանող ֆիզիկայի բնագավառում, 2004-ին որպես լավագույն երիտասարդ գիտնական արժանանում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակին: 2005 թվականին Հովհաննեսն ընդունվում է Իլլինոյսի համալսարանի ասպիրանտուրան: Ուսման տարիներին մասնակցում է CERN-ում ATLAS գիտափորձին, հանդես է գալիս զեկուցումներով, տպագրում հոդվածներ գիտական տարբեր պարբերականներում£ 2012-ին ավարտում է ասպիրանտուրան` պաշտպանելով գիտական թեզ` «Թոփ-հակաթոփ քվարկային զույգի ծնման կտրվածքի չափումը» թեմայով: Աշխատանքը կատարված է CERN-ի ATLAS գիտափորձի շրջանակներում եւ նվիրված է ամենածանր տարրական մասնիկային զույգի ծնման գործընթացի ինտենսիվության չափմանը: Ստացված արդյունքները ծառայելու են նյութի զանգվածի առաջացման մեխանիզմը հասկանալուն: Աշխատանքը հրապարակված է «Jornal of High Energy Physics» ամսագրում:
Հայաստանում կարճատեւ արձակուրդից հետո Հովհաննեսը մեկնեց Շվեդիա. հրավեր է ստացել Ստոկհոլմի համալսարանից: Հետազոտական աշխատանքը կշարունակի վերը նշված գիտափորձի շրջանակներում` բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում: Մտածում է Հայաստանում սովորող ուսանողներին օգտակար լինելու մասին` չբացառելով on-line դասախոսությունների, խորհրդատվությունների տարբերակը: «Հայաստանի սահմաններից դուրս կրթությունը շարունակող հայ ուսանողներն ու արտասահմանում աշխատող երիտասարդ հայ գիտնականները պետք է մտածեն իրենց կրթական փորձն ու գիտելիքները մեր երկրին ծառայեցնելու մասին»,- համոզված է Հովհաննես Խանդանյանը:
Հաջողություն մաղթենք երիտասարդ գիտնականին ու նորանոր ձեռքբերումներ:
Կրթություն

Գ.Ե.
Комментариев нет:
Отправить комментарий