18 февр. 2011 г.

www.eter.am
#7 (873) 17.02.2011

ԻՆՉՆ Է ՒՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


«ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՃԻՇՏՆ ՈՒ ՍՈՒՏԸ

«Կարգին սերիալ», «Yere1», ռաբիսի երեկոներ հեռուստատեսային տաղավարներում, առօրյա դիսկուսիաներ ուղիղ եթերում, ոչինչ
չասող ու ոչինչ չտվող հաղորդումներ, մայրենի լեզվին չտիրապետող, անճաշակ հաղորդավարուհիներ ու հաղորդավարներ… Ահա հայկական հեռուստատեսությունը: Վերջին «նվաճումն» էլ «Արմենիա» հեռուստատեսության «Ճիշտ, թե սուտն» է: Հաղորդումը հեռուստաեթերում հայտնվելու առաջին իսկ օրվանից մեծ աղմուկ բարձրացրեց: Թեման քննարկվում էր անգամ սոցիալական ցանցերում, բլոգներում: Խմբագրությունում չեն դադարում հեռախոսազանգերը, հեռուստադիտողը դժգոհ է, զայրացած ու մտահոգված: Օրերս էլ էլեկտրոնային փոստ
ով ստացանք հետեւյալ բովանդակությամբ նամակ-հայտարարությունը, որի ներքո ստորագրել էին մի խումբ անկախ լրագրողներ: Մեջբերում ենք. «Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սեւ ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլեւ իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչն այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպª բարոյական, հոգեբանական եւ մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչու Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգեւատրում հայ հեռուստագործիչներին: Հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը կարելի համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող եւ անճաշակ կրկնօրինակն է: Հայկական հեռուստատեսության ավելի մեծ ան
կում, ինչպես նաեւ անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսեւորում բարդ է պատկերացնել: Ընկնելով ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու մոլուցքի հետեւիցª «Արմենիա» հեռուստաընկերությունն, ըստ ամենայնի, մոռացել է, որ սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, հակառակըª այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի: Զարմանք է առաջացնում այս խայտառակ նախագծին հայկական հեռուստատեսության ամենատաղանադավոր դեմքերից մեկիª Ավետ Բարսեղյանիª հանուն շահի մասնակցելը: Կարծում ենք, որ «Արմենիա» հեռուստատեսության ղեկավարությունը կանի համապատասխան հետեւություններ»: Հայտարարության տակ ստորագրել են ազատ լրագրողներ Արամ Հովհաննիսյանը, Ծովինար Հովսեփյանը, Արաքս Կարապետյանը, Նունե
Ազատյանը Մանե Արմենակյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Սահինե Ասլանյանը£
Փորձեցինք պարզել նաեւ Ավետ Բարսեղյանի դիրքորոշումը: Երբ ասացի, թե ինչ խնդրով եմ դիմում, հաղորդավարն ասաց, որ քնած է եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նրա բջջայինն անհասանելի էր:
Ն.Հ.

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿԳԱ

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է սփյուռքի երիտասարդությանª Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրըª նորացված եւ բարելավված: Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի
դարձ
նել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, զարգացնել ազգային ինքնագիտակցությունը, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի ամրապնդմանը: Ծրագիրը կմեկնարկի 2011թ. հունիսինª 10 փուլով. սփյուռքահայ գաղթօջախներում նախապես ձևավորված 13-20
տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կգան Հայաստան, կհյուրընկալվեն հայ ընտանիքներում եւ իրենց
հայաստանցի հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ամառային ճամբարին: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմիցª տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ:
Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով,
իսկ հայրենիքում մարդիկ նրանց կհյուրընկալեն անշահախնդիր եւ անհատույց: «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը£ Իրականացվելու է միջոցառումների մեծ ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրեր, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, համերգների, թատերական ներկայացումների, փառատոների, ցուցահանդեսների դիտումներ: Ճամբարում կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրերª հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն առարկաներից, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների եւ տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ: Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար: Սփյուռքի նախարարությունը համոզված է, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների մ
իջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը: «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը: Նշենք, որ «Արի տուն 2011» ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարիներին արդեն մասնակցած երիտասարդները:


ՆՐԱՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼ

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կազմակերպած հերթական հանդիպումն այս անգամ նրանց համար էր, ովքեր ունեն ստեղծագործական միտք ու լրագրող դառնալու մեծ ցանկություն: Երեւանի մեկ տասնյակից ավելի ավագ դպրոցների շուրջ 200 աշակերտներին հնարավորություն տրվեց իրենց հուզող հարցերն ուղղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին ու երկու ամբիոնների ղեկավարներին: Վերջիններս պայմանավորվեցին կազմակերպել ամենշաբաթյա հանդիպումներ, որոնց ընթացքում ֆակուլտետի դասախոսներն անվճար պարապմունքներ կանցկացնեն աշակերտների հետª երկու ներբուհական քննություններին պատրաստվելու համար: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները հանձնում են երեք քննություն. մեկ միասնականª հայոց լեզու եւ գրականություն առարկայից եւ երկու ներբուհականª ստեղծագործական աշխատանք (գրավոր) ու բանավոր հաղորդակցման մշակույթ: Ի տարբերություն նախորդ տարիների, հանվել է օտար լեզվի քննությունը: Այս փոփոխությունը, ըստ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի, մեծ օգնություն կարող է լինել հատկապես մարզերի դպրոցների շրջանավարտների համար, որտեղ օտար լեզվի ուսուցման մակարդակն այնքան էլ բարձր չէ: Այդ բացը, ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, դասաժամերի առատության շնորհիվ կլրացվի բուհում ուսումնառության տարիներին: Ապագա լրագրողների համար մասնագիտական կողմնորոշման յուրահատուկ կենտրոն է նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության պատանի լրագրողների դպրոցը: Դպրոցում այժմ ուսանում է 15 աշակերտ, գրեթե բոլորը որոշել են ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը եւս այս ֆակուլտետի շրջանավարտ է եւ հպարտությամբ է խոսում այդ մասին£
Ապա լրագրողների հետ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն£ Առաջին գործնական հանդիպում-պարապմունքը տեղի կունենա մարտի 7-ին` ժամը 16:00-ին:

ԵՊՀ Լրատվության վարչություն



1 комментарий:

  1. Համամիտ եմ, "Ճիշտ, թե սուտ"-ը շատ վատ հաղորդում է: Ռուսական հաղորդման հերթական անհաջող կրկնօրինակում:

    ОтветитьУдалить