19 янв. 2011 г.



#3(869) 20.01.11

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

Օ՜, ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ…

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի
«Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող գետնանցումի մի
հատվածը, որ կոչվում է «Բուկինիստներ». դարձել է յուրատեսակ մի գրախանութ: Մի խումբ մարդիկ այստեղ գրքեր են վաճառում: Ամենուրեք իրար վրա բարձված գրքեր են, որոնց հոտը միախառնվում է խոնավության հոտին: Պատկերն ամբողջացնում են վաճառողների «էստի համեցեք»-ները: Ամեն օր հենց այստեղով եմ անցնում, որ գնամ համալսարան, ու ամեն անգամ ինձ համար մի նոր բացահայտում եմ կատարում: Մի անգամ նկատեցի` ինչպես
գրավաճառներից մեկը փոքրիկ գրատախտակի վրա գրում էր հայտնի
գրողների ասույթներ: Այդ օրվա կարգախոսն էր` «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»: Կարդացի ու ակամա մտածեցի. «Այս դեպքում ոչ թե տիեզերք է, այլ` գետնանցում»: Գետնանցումի գիրք վաճառողներից մեկն ասում է. «Մենք էլ
կուզեինք ավելի բարենպաստ պայմաններում աշխատել, բայց ի՞նչ արած, սա է մեզ բաժին հասել»: Անցած տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հատուկ մի մեծ գրախանութ բացելու մասին, ինչը, գոնե որոշ չափով, կնվազեցներ փողոցային գրավաճառությամբ զբաղվողների թիվը: Գրախանութի բացմանը հիմա էլ մեծ անհամբերությամբ սպասում են թե՛ «Բուկինիստների» գետնանցումի, թե՛ «Վերնիսաժի», թե՛ այլ փողոցներում գրավաճառությանբ զբաղվող մարդիկ: Իսկ մինչ գրախանութի բացվելը շարունակում են իրենց աշխատանքը` «հարմարվելով» գնորդների հետ: Այսպես` «Արկածային գրադարան» մատենաշարի 22-հատորյակը կարելի է գնել ընդամենը 1600 դրամով, Սովետական Հայաստանի 14-հատորանոց հանրագիտարանը` 25000 դրամով… Այստեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ցանկացած գիրք, իսկ եթե չկա, հոգ չէ. բավական է պատվիրել ու մեկ շաբաթվա ընթացքում գիրքը կլինի ձեր ձեռքում: Այնքան շատ են իրար վրա շարված գրքերը, որ եթե, Աստված մի արասցե, որ մի օր այդ աշտարակը փուլ գա: Գետնանցումն ամբողջովին կփակվի: Բայց գուցե այդպես ավելի լավ լինի: Ճարահատյալ մարդիկ մեկական գիրք վերցնելով ու տուն տանելով գուցե վերականգնեն գրքերի հետ իրենց երբեմնի բարեկամությունը, երբ ամեն ընտանիքում փոքրիկ մի գրադարան կար:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱ±ՌՔ, ԹԵ± ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում տարածված վաճառականության մի տեսակ կա: Մարդաշատ վայրերում հայտնված մանրավաճառը ոչ թե առաջարկում, այլ պարտադրում է գնել այս կամ այն ապրանք£ ԵՊՀ-ի տարածքում այս սկզբունքով օրացույցներ է վաճառում մի պապիկ: Օրվա ընթացքում նա կարող է մի քանի անգամ մոտենալ նույն մարդուն ու համոզել, որ իրենից Հիսուսի պատկերով օրացույց գնի. «Օրացույցը կկախես գլխիդ վերեւն ու կգտնես երկրորդ կեսիդ»,- համոզում է նա: Եվ վերջում նա իր մատուցած ծառայության, փոքրիկ, բայց մեծ հնարավորություններով օժտված օրացույցի համար էլ պահանջում է «ընդամենը» 500-1000 դրամª կախված գնորդի սնահավատության աստիճանից: Եթե ԵՊՀ տարածքում գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, պապիկը տեղափոխվում է հարեւան բուհերի տարածք: Շատ հաճախ, փողոցներում, հատկապես եկեղեցիների շրջակայքում, օրացուցային բիզնես են ծավալում երիտասարդները£ Պարզապես մեթոդներն են տարբեր. առանց մի խոսք ասելու նրանք պարզապես ձեռքիդ մեջ են դնում օրացույցը: Երբ սա պատահում է եկեղեցու մոտակայքում, մտածում եսª եկեղեցու աշխատողներ են եւ Հիսուսի պատկերով օրացույցներ են բաժանում: Ու երբ վերցնելովª շնորհակալություն ես հայտնում եւ ուզում ես հեռանալ, լսում է բղավոցը. «Փո°ղս տուր կամ էլ օրացույցը հե°տ տուր»: Հայտնվում ես գողության պահին բռնվածի վիճակում: Օրացույց վաճառողները երբեմն առաջարկում են վճարես այնքան, որքան ուզում ես£ Սակայն հիմնականում վճարածդ գումարը նրանց չի գոհացնում: Ողջունելի է, որ երիտասարդը մուրացկանությամբ չի զբաղվում, սակայն խոստովանենք, որ աշխատելու այս ձեւն էլ մուրացկանությունից քիչ է տարբերվում: Օպերայի շրջակայքում միշտ շրջում է մաստակ վաճառող մի պապիկ: Նա էլ վաճառելու իր մեթոդներն ունի. կտրում է պատահած անցորդի ճանապարհը եւ բոլորին, անկախ տարիքից եւ սեռից, դիմում միեւնույն ձեւով. «Լավ էլի, ախպե°րս, մի հատ ծամոն առ»: Եթե մերժես, նա փողոցի այդ հատվածում քո անբաժան «ընկերը» կդառնաª անվերջ գովելով իր ապրանքը: Եթե նրա խոսքերը քեզ ձանձրացնեն, եւ դու որոշես մի մաստակ գնել, նա մաստակը կդնի ձեռքիդ մեջ եւ կպահանջի ապրանքի գնից հնգապատիկ թանկ գին: Եթե հանկարծ մտքովդ անցնի վերադարձնել ապրանքը, նա շատ լուրջ դեմքով քեզ կսաստի. «Գնված ապրանքը հետ չի ընդունվում»: Պարտադրվող ապրանքների ցանկում են հայտնվել նաեւ թատրոնների տոմսերը£ Այս անգամ գործունեության ոլորտը դպրոցն է£ Գովելի է, երբ աշակերտին հաղորդակից են դարձնում մշակույթին: Բայց որոշ դպրոցներում տոմսերի այսպիսի վաճառքն իսկապես վերածվում է պարտադրանքի£ Երբ աշակերտն ինչ-ինչ պատճառներով մերժում է գնել տոմսը, հետեւում է ուսուցչի պատասխանը. «Տոմսը գնի°ր, հետո կգաս թե չես գաª քո գործն է»: Հաճախ էլ ցածր դասարանցիներին տանում են այնպիսի ներկայացումների, որոնցից երեխան բան չի հասկանում£ Բայց հոգ չէ, կարեւորն այն է, որ տոմսերը սպառվեն: Ցավալի է, որ թատրոնի տոմսերն են այսպիսի միջոցներով փորձում տարածել, այնինչ պետք է հակառակը լիներ. մարդիկ պետք է իրենք իրենց ցանկությամբ տոմսեր գնեին եւ բողոքեին, թե ինչու են դրանք շուտ սպառվում:

ԱՐՄԻՆԵ ՏՈՆՈՅԱՆ


ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՍª ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ»

Քսանմեկամյա ֆրանսահայ ըմբիշ եւ ընդհանուր մենամարտերի մարզիկ

Գոռ Հարությունյանը ծնվել է Վանաձորում£ Այժմ ծնողների եւ եղբոր հետ ապրում է Ֆրանսիայի Բանզեն քաղաքում: Ավարտել է Ֆրանսիայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ըմբշամարտի մարզչական բաժինը: Հիմա մարզական եւ մարզչական բուռն գործունեություն է ծավալում: Սպորտովª բռնցքամարտ, կարատե, լող, ըմբշամարտ, մարմնամարզություն, սկսել է զբաղվել չորս տարեկանից Վանաձորում: Լոռու մարզում անցկացված ըմբշամարտի մրցումներում հաղթելուց հետո մեկնում է Ֆրանսիաª մրցումների: Թեպետ ընդամենը տասնմեկ տարեկան էի, բայց առաջարկում են մնալ ու մարզվել Ֆրանսիայում£

-Հայաստանում անցկացրած անհոգ մանկությունից հետո, երբ ընկերներով բակում ֆուտբոլ էինք խաղում, չարաճճիություններ անում, շատ դժար էր նոր միջավայրում հայտնվելըª անծանոթ երկիր, անծանոթ մարդիկ: Տասներեք տարեկանից գնում էի ուսումնամարզական հավաքների: Դա մեր տնից 200կմ հեռու էր: Տարվա մեջ երեք անգամ էի տնեցիներին տեսնում: Հետո էլ անընդհատ քաղաքից քաղաք էի տեղափոխվում, եւ միայն անցած տարի է հաստատվել եմ ծնողներիս մոտª Բանզենում:

-Մարզական կարիերայիդ Ֆրանսիան որքանո±վ նպաստեց:

-Հայաստանում սպորտին ավելի մեծ տեղ են հատկացնում, քան Ֆրանսիայում: Մեզ մոտ ճանաչում ու գնահատում են մարզիկներին, իսկ այնտեղ այդպիսի ուշադրություն չկա: Բայց համոզված եմ, որ միշտ էլ աշխատանքը գնահատվում է: Կարող եմ վստահաբար ասել, որ աշխատասիրությամբ եմ շատ բան հաղթահարել: Եթե այսօր ճանաչված ու սիրված եմ թե ֆրանսիացի, թե հայ մարզասերների կողմից, ուրեմն աշխատանքս գնահատվել է:

-Վերջերս երկրպագուներիդ հիացրիր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քո վարած հերթական մարտով, երբ միավորների 30£27 հարաբերությամբ առավելության հասար ռուսաստանցի Միխայիլ Մալյուտնի նկատմամբ եւ նվաճեցիր ProFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին£ Իսկ Ֆրանսիայում մարզական ի±նչ հաջողությունների ես հասել:

-Ֆրանսիայի բազմակի չեմպիոն եմ ըմբշամարտից, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տեղն եմ զբաղեցրել, միջազգային մրցումների հաղթող եմ, ընդհանուր մենամարտերից վեց մարտ եմ ունեցել եւ ոչ մի անգամ չեմ պարտվել: Ինչի հասել եմ, հասել եմ Հայաստանի դրոշի տակ:

-Հայաստանյան մենամարտդ շատ լարված անցավ: Մրցակիցդ շարունակ կոտրող, խեղդող հնարքներ էր փորձում, բայց դու չէիր հանձնվում:

-Միխայիլ Մալյուտինն արժանի հակառակորդ էր, ուժեղ ու փորձառու մարզիկ եւ ամեն ինչ անում էր հաղթանակի հասնելու համար: Բայց ես եկել էի հաղթելու հայրենի հողի վրա: Ինձ այդքան ոգեւորող ժողովրդիս չէի կարող հիասթափեցնել:

-Սպորտից բացի ի±նչ հետաքրքրություններ ունես:

-Այլ հետաքրքրությունների համար ժամանակ չի մնում£ Ամբողջ օրը մարզվում եմ, ազատ ժամանակս էլ անցկացնում եմ ընկերներիս« ընտանիքիս հետ:

-Ընտանիք կազմելու մասին առայժմ չե±ս մտածում:

-Ընկերուհի չունեմ: Ամռանը կգամ Հայաստանª հարսնացու ընտրելու: Որոշել եմª կինս անպայման հայ պետք է լինի:

-Հնարավո±ր է մարզուհի լինի£

-Թող զբաղվի սպորտով, ես դեմ չեմ, բայց անկախ ամեն ինչից, նա ինձ համար պետք է լավ կին լինի, երեխաներիս համարª բարի, հոգատար մայր: Կնոջ դերն ընտանիքում շատ կարեւոր է, այնպես որ ընտանիք կազմելու հարցին շատ լուրջ եմ վերաբերվում:

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ԱՆՑՈՒԴԱՐՁ

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ

2011-ի դեկտեմբերն անսովոր տոնական կլինի Երեւանում. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Մանկական Եվրատեսիլը» (եզրափակիչ համերգը`դեկտեմբերի 3-ին): Այս մասին հայտնեցին Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը եւ «Եվրատեսիլ-2011-ի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», «Մանկական Եվրատեսիլը» պարտադիր չէ, որ հաջորդ տարի կազմակերպվի հաղթող պետությունում: Համերգի անցկացման վայրը որոշվում է համերգը հյուրընկալել ցանկացող պետությունների ներկայացրած հայտերի հիման վրա` մրցութային կարգով: Այս տարի մրցույթը շահել է Հայաստանը: Ըստ Ալեքսան Հարությունյանի` մեր երկրի պայմանները եւ մեր ունեցած հնարավորությունները թույլ են տալիս նման միջոցառում կազմակերպել: Նա նշեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որ հայաստանյան համերգը ոչնչով չզիջի նախորդներին: Համերգի պրոդյուսերը լինելու է շվեդ Բո Վան Բերգը, որը մրցույթի կազմակերպման բազմամյա փորձ ունի: Համերգի բյուջեի մի մասը կտրամադրի Եվրոպական հեռարձակողների միությունը, մյուս մասը` Հայաստանը: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին իր աջակցությունը կցուցաբերի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ


Հունվարի 18-ին Երեւանի նկարիչների միությունում կրկին տոն էր, կրկին ցուցահանդեսի բացում: Լոռվա ձորից ու Արցախից հետո «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնած նկարչական փառատոնի հաջորդ հանգրվանը Վայոց ձորն էր: «Ինչո՞ւ, քանի որ, նկարիչների համոզմամբ, Վայոց ձորում գույներն ինքնատիպ են, եւ այստեղ է Հայաստանի պատմաճարտարապետական գոհարներից մեկը` Նորավանքը: Սրան ավելացավ նաեւ Մոմիկի ծննդյան 750-ամյակի իրողությունը: Հենց այդ հոբելյանին էլ նվիրվեց փառատոնը: Այսպիսի մեկնարկն էլ պատճառ դարձավ, որ արվեստագետները նախ եւ առաջ ձգտեցին նկարել բոլոր այն եկեղեցիները, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնք երբեւէ առնչություն են ունեցել մեծ Մոմիկի հետ:

Դա եւ Նորավանքն է, եւ Սպիտակավորը, եւ Զորաց տաճարը, եկեղեցինեը Արաբեսում, Արենիում, Ույգուր սարում եւ անգամ Տաթեւում: Նկարչական այս փառատոնին մասնակցած 19 արվեստագետներից ամեն մեկը ձգտում էր իր յուրօրինակ «հեքիաթը» հյուսել ու կտավներում մեզ ներկայացնել ավելի շատ պատմական իրողությունները, ավանդույթները, անգամ հիշողությունները, նորօրյա աղոթքները, նաեւ հույսն ու հավատը ապագայի նկատմամբ»,- ասաց «Լոռվա ձոր» հայենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: «Նկարչական փառատոների հասցեները կարող են տարբեր լինել, մեր երկրի ցանկացած տարածաշրջանը` Տավուշը կամ Լոռին, Սյունիքը կամ Շիրակը, Գեղարքունիքը կամ Արարատյան դաշտը, Արցախը, Ջավախքը: Մտածում ենք նաեւ այս փառատոներին, մեր արվեստագետների հետ համատեղ, մասնակից դարձնել նաեւ օտարերկրյա նկարիչների: Մենք արդեն համաձայնություն ենք ձեռք բերել Սանկտ Պետերբուրգի նկարիչների հետ, եւ նրանք Հայաստան կգան մայիս-հունիս ամիսներին: Դրանով սկիզբ կդնենք միջազգային փառատոնի: Անշուշտ, հայաստանցի նկարիչների համար այլ երկրների ստեղծագործական հորիզոնները եւս չպետք է փակ լինեն. օրինակ` առաջին քայլը այսպիսին կլինի. ապրիլին հայ նկարիչները կգնան Սիրիա` Դեր-Զոր եւ կփորձեն կտավին հանձնել իրենց զգացումները եւ տեսածը: Չեմ բացառում նաեւ, որ մենք ցուցահանդեսներ կունենանք ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- առաջիկա ծրագրերը ներկայացնելով` ասաց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը: «Առաջին հայացքից թվում է, թե դյուրին ու պարզ զբաղմումք է պլեներային` բացօթյա գեղանկարչությունը: Սակայն դա ամենեւին այդպես չէ, քանի որ արվեստագետը պետք է գերազանց տիրապետի վրձնի ճկուն եւ արագ հարվածներին, ցուցաբերի հմտություն եւ վարպետություն, ունենա սուր աչք ու նուրբ դիտողականություն, խուսափի իրականության անփոփոխ պատճենումից ու որսա պահի գեղեցկությունը»,- ասում է արվեստաբան Անի Մարգարյանը: Այս շրջագայության ընթացքում նկարիչներին հաջողվել է որսալ ավելի քան 400 այդպիսի պահ նկար ու դրանք կտավին դրոշմեով` հանձնել արվեստասերների դատին:

Գեղանկարը` Սուրեն Խորենյանի
«Նորավանք. հուշարձան Մոմիկին»
Ն.Հ.


12 янв. 2011 г.

eritasardakan: #2(868) 13.01.11 www.eter.am ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆ...

eritasardakan: #2(868) 13.01.11


www.eter.am

ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆ...
: "#2(868) 13.01.11 www.eter.am ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2011 թվականի առաջին աշխատանքային օրերին մեկնարկեց նաեւ ուսանողական քննաշրջանը:..."
#2(868) 13.01.11





ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

2011 թվականի առաջին աշխատանքային օրերին մեկնարկեց նաեւ ուսանողական քննաշրջանը: Բուհերի միջանցքները նորից լցվեցին քննասենյակի առաջ դողացող սրտով ու ստուգման գրքույկները ձեռքներին, քննությանը նախորդող գիշերը չքնած ուսանողներով: Ի դեպ, քնատ ու հոգնատանջ տեսք ստանալու համար պարտադիր չէ ողջ գիշեր չքնել: Բավական է
պարզապես չշպարվել ու չհարդարվել, մի քիչ էլ անհանգստություն «խաղալ», մեկ էլ տեսար դասախոսը փոքր-ինչ ավելի բարյացակամ լինի: Պետք չէ զարմանալ. որոշ ֆակուլտետներում դերասանություն անելով, արցունքներով էլ են գնահատական ստանում: Բայց կան ուսանողներ էլ, որոնց համար միեւնույն է, թե ինչպես կհանձնեն քննությունը`գնահատականով հո ամեն բան չի՞ որոշվում: Նոր կրեդիտային համակարգը, թվում էր, թե պետք է ավելի լրջացներ ուսանողին, ստիպեր առավել պատասխանատվությամբ վերաբերվել իր գործին: Բայց դա, այո, միայն թվում էր: Քանի որ շատերը նորից, ամբողջ տարին դասի չգալով, կարողանում են քննություններից բարձր միավորներ ստանալ: Քննաշրջանի ընթացքում սովորականից ավելի մարդաշատ են նաեւ գրադարաններն ու ընթերցասրահները. ամիսներ շարունակ ուսանողական կյանք վայելելուց հետո ուսանողները գոնե մի քանի օր որոշում են պարապել, գիրք կարդալ: Հերթեր են գոյանում նաեւ պատճենահանման կետերում եւ պատվերով ռեֆերատներ վաճառող գրասենյակներում: Զարմանալ պետք չէ. կուրսում, սովորաբար, միայն մեկն է դասախոսություն գրում, իսկ տարեվերջին նրա տետրը պատճենահանվում է տասնյակ անգամ: Տարածված է նաեւ 2000-5000 դրամով պատրաստի ռեֆերատներ ձեռք բերելը եւ որպես սեփական ստեղծագործություն դասախոսին ներկայացնել: Քիչ չեն նաեւ դասախոսները, որոնք ուսանողին կամ հենց իրենք իրենց «խնայելով»` աչք են փակում այս երեւույթի վրա: Կան դասախոսներ էլ, որոնք նախընտրում են ընդհանրապես քննություն չանցկացնել, մեխանիկորեն նշանակում են` հիմնվելով միջանկյալ քննությունների գնահատականների եւ հաճախումների տվյալների վրա` հաճախ իրենց կողմից եւս մի քանի միավոր «նվիրելով»: Ուսանողներն էլ մեծահոգաբար ընդունում են նվերը` չմտածելով` դրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Գնահատական ստանում են, իսկ գիտելի՞ք: Չէ՞ որ կրթություն ստանալու համար մենք եւ մեր ծնողները վճարում ենք: Եվ ամենակարեւորը` պատրաստվում ենք մասնագետ դառնալ ու աշխատել: Ա՞յս գիտելիքներով:

Ն.Հ.

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Երբ դեռ բուհ չէի ընդունվել, ծնողներիցս հաճախ էի լսում` Երեւանի պետական համալսարանի ուսանող լինելը հպարտություն է: Այդպես են մտածում ԵՊՀ-ի ուսանողներից շատերը եւս: Ուր էր թե մայր բուհում սովորելու հպարտությունը պայմանավորված լիներ որակյալ կրթությամբ, հետաքրքիր, մյուս բուհերի առօրյայից տարբերվող ուսանողական կյանքով, լավ մասնագետ դառնալու ցանկությամբ: Շատերին գուցե հենց սա է բերում մայր բուհ: Ոմանք էլ բոլորովին այլ նպատակներով են այստեղ գալիս. թող հարեւաններն իմանան, որ իրենք ԵՊՀ-ի ուսանող են: Գալիս են իրենց եւ իրենց զգեստապահարանի պարունակությունը ցուցադրելու, շարքերի վերջին նստարաններին նստելու, զրուցելու, զվարճանալու, շպարվելու, մեկ-մեկ էլ փոքր-ինչ ննջելու համար: Ուսանողներից ոմանք էլ կարծես գալիս են դասախոսներին եւ սովորել ցանկացող ուսանողներին խանգարելու հատուկ նպատակով: Ի դեպ, նրանք իրենց համարում են համալսարանի ամենակարեւոր ուսանողները, եւ չեն մոռանում իրենց անուններն անմահացնել`սեղաններին, նստարաններին, պատերին փորագրելով: Ցավալին այն է, որ նման ուսանողները, որոնք գերակշիռ մաս չեն կազմում, բայց իրենց վատ պահվածքով ավելի են աչքի ընկնում, քան օրինակելի ուսանողները, փոխում են մարդկանց կարծիքը ե'ւ ԵՊՀ ուսանողների, ե'ւ ընդհանրապես համալսարանի մասին:

Ա. Տ.


«ԱԼՈ, ՍԵՐՈԺ», «ԲԱՅՑ ԵՍ ՁԵԶՆԻՑ ՈՆՑ ԵՄ ԶԶՎՈՒՄ» ԵՎ ԱՅԼՆ

Պատկերացնելն իսկ դժվար է, թե ինչպես կանցնի մեր օրն առանց
հեռուստացույցի: Կապույտ էկրանը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, մեր լավագույն ընկերը: Իսկ հեռուստաեթերն էլ այսօր անհնար է պատերացնել առանց սերիալների: Ու հենց այդ սերիալների «շնորհիվ» է, որ շատ շատերը, հատկապես դպրոցականներն, տեղին-անտեղի երանգավորում են իրենց խոսքը սերիալային հերոսների բառապաշարի «գոհարներով»` սկսում են «զզվել» միմյանցից, տարօրինակ ձեւերով բոլոր «ալո»-ները Սերոժներին վերագրել, փեսաներին «տնփիսո», հարսներին` Վարսիկ անվանել եւ իրենց առօրյան «խզարել» նմանատիպ արտահայտություններով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջերս կայացած մամուլի մի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հեռուստասերիալներին եւ արձանագրեց, որ հեռուստադիտողների մի ստվար հատված ոչ միայն դիտում, այլեւ ապրում է այդ սերիալներով: Ակամա հիշեցի, թե ինչպես տատիկս անեծքների մի
ամբողջ պարկ դատարկեց Խուլիոյի գլխին, որը դավաճանել էր Դոլորեսին:
Այնքան ոգեւորվեց, որ մոռացավ անջատել գազօջախն ու վառեց ծիրանի
ջեմը: Պարոն Ադիբեկյանի համոզմամբ, սերիալները հրապուրում են մարդկանց, քանի որ դրանք նայելիս մտածել պետք չէ, մարդիկ իրենց նմանեցնում են սերիալների հերոսներին եւ սկսում ապրել վիրտուալ աշխարհում: Նրանք սրտատրոփ սպասում են հաջորդ օրվա սերիային, եւ սա դառնում է թմրադեղի նման մի բան: Երեխաներն էլ տեսնելով, թե ինչպես է իր մայրը «քարացած» դիտում այս կամ այն սերիալը, զվարճալի շոուն, ակամա մտածում է, թե դա արժեքավոր բան է: Դրան էլ հաջորդում է սերիալային հերոսների խոսելաձեւի, վարվելակերպի նմանակմանը: Հետաքրքիր է` հայ ռեժիսորներն ու սցենարիստները մտածե՞լ են, որ սերիալներն ու նմանատիպ հաղորդումները կամա թե ակամա երեխաներն էլ են դիտում: Այսպե՞ս ենք պատկերացնում հեռուստատեսության կրթական, դաստիարակչական գործառույթը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս

Ի±ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԱՐՁԱՆՆԵՐԸ


Սիրում եմ քայլել Երեւանի կենտրոնական փողոցներով, որտեղ ամեն քայլափոխի արձաններ կան£ Քայլում եմ ու մտովի զրուցում նրանց հետ, լսում, թե ինչ են նրանք ասում£ Երբեմն նրանք խոսում են ուրախ բաների մասին, երբեմն էլ նրանց պատմությունները տխուր են£ Փորձենք լսել նրանց£ Կասկադի տարածքում անգլերեն այբուբենից կազմված երիտասարդի արձանն այսօր սովորականից ավելի մտահոգ է թվում£ Երեւի մտածում է, թե երբեւէ չի գտնվի մեկը, որ այդ տառերով փորձի կազմել նվիրական բառը£ Նրանից քիչ հեռու Ալեքսանդր Թամանյանի արձանն էª «Նա տեսել է արեւելյան մի քաղաք…» չարենցյան մակագրությամբ£ Ճարտարապետը հաճախ նայում է բազմահարկ նորակառույցներին ու մտածում, որ դրանք ամենեւին չեն ներդաշնակում իր պատկերացրած քաղաքի համայնապատկերին£

Մտահոգ է նաեւ Մարտիրոս Սարյանը: Հանգստյան օրերին արձանի հարեւանությամբ նկարում են, նկարներ վաճառում£ Այդ ամենը լավ է, բայց նկարչուհին նկարելիս դատարկում է համարյա մեկ տուփ ծխախոտª մնացորդներն այս ու այն կողմ նետելով: Դա դուր չի գալիս նաեւ Սարյանի արձանից քիչ այն կողմ գտնվող Տղամարդկանց. Մհեր Մկրտչյանի արձանը ձեռքի շարժումով հենց այդ է ասումª «Այս ո±ւր եմ ընկել» : Հասնում եմ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Վալերի Բրյուսովի կիսանդրու վրա ժամանակ առ ժամանակ սուրճի մեկանգամյա գործածության բաժակներ եմ տեսնում: Դիմացի մայթին գտնվող Հովհաննես Թումանյանի կիսանդրին` մտամոլոր դեմքով, ասես զգուշացնում էª այդքան սուրճը վնասակար է առողջությանը: Հավանաբար, ուսանողները մի օր կհասկանան, թե իրականում ինչ է ակնարկում մեծ բանաստեղծը£ Առնո Բաբաջանյանի արձանը շրջակա միջավայրի աղտոտությունից դժգոհելու առիթ չունի, բայց, կարծում եմ, որ նա էլ մեծ ցավ է ապրումª տեսնելով իր արձանի անվանատառերի փորագրությունների մեջ MUKIK եւ HOVO JAN մակագրությունները: Հաճախ էլ վշտանում էª լսելով հարեւան սրճարաններից հնչող ժամանակակից «հայկական» երաժշտությունը:

ԱՐՄԻՆԵ ՏՈՆՈՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,

2-րդ կուրս














10 янв. 2011 г.

#50 (865) 16.12.10

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ` ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Կուրսայիններ, ռեֆերատներ, թարգմանություններ տարբեր լեզուներով, տեքստերի հավաքում, արտագրություն»: Նմանատիպ հայտարարությունների կարող ենք հանդիպել գրեթե ամեն ուսումնական հաստատության մոտակայքում: Այս ծառայությունները կոչված են թեթեւացնելու ուսանողի գործը: Բավական է ունենալ ուսանողական դրամապանակից ավելի փքված դրամապանակ, եւ բուհական առաջադրանքները կատարելու մասին կմտածեն այն գրասենյակները, որոնք զբաղվում են վերը թվարկված ծառայությունները մատուցելով: Այս սկզբունքով առաջնորդվելով է «սովորում» ուսանողության զգալի մասը. հայտնում է գրավոր
աշխատանքի թեման, վճարում պահանջվող գումարն ու հանգիստ խղճով
սպասում, մինչեւ իր աշխատանքը պատրաստ
կլինի: Առաջադրանքը կատարվում է, ուսանողը գնահատվում է, բայց թե իրականում ով է վաստակում այդ գնահատականը` դժվար է ասել: Անհատ ձեռներեց Թամարա Ավանեսյանը, որ այդպիսի գրասենյակ ունի, նշում է, որ պատվերներ ստանում են ուսումնական տարբեր հաստատությունների ուսանողներից. «Մեզ հիմնականում դիմում են հոգեբանության, իրավաբանության, մաթեմատիկայի, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները կուրսային աշխատանքներ, զեկուցումներ գրելու համար: Մեկ անգամ նույնիսկ մագիստրական թեզ գրելու պատվեր ենք ստացել: Դիմում են նաեւ աշակերտներ, հիմնականում շարադրություններ գրելու համար»,- ասում է տիկին Թամարան: Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներից մեկը չի թաքցնում վրդովմունքը. «Ախր էլ ինչպե՞ս են այդ երիտասարդները ուսանող կոչվում: Քիչ չէ անհատական աշխատանքներն իրենց ձեռագրով չեն գրում, դեռ իրենց գրավորներից էլ ընդհանրապես տեղյակ չեն: Դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն տվյալ դասախոսի ու առարկայի նկատմամբ, այլեւ իրենց իսկ հանդեպ. եւ վարձավճար են վճարում, եւ այդքան գումար են վատնում իրենց առաջադրանքները, հանձնարարությունները գրել տալու համար: Բա մարդ գոնե մի անգամ իր գրավոր աշխատանքը չկարդա՞, չտեսնի՞ իր բացթողումներն ու թերությունները»: Ուսանողների շրջանում մեր կատարած փոքրիկ հարցման ընթացքում պարզեցինք, որ ամեն տասը ուսանողից վեցը գոնե մի անգամ օգտվել է նման ծառայությունից. «Եթե ժամանակ չի լինում կամ էլ գրելու տրամադրություն, դիմում ենք նմանատիպ ծառայությունների օգնությանը»,- խոստովանեց մեկը: Զարմանալի է` եթե ոչ իրենց առաջադրանքները կատարելու, ապա ինչի՞ համար են ծախսում ուսանողներն իրենց «թանկագին» ժամանակը…
ՎՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս