26 янв. 2011 г.

www.eter.am

#4 (870) 27.01.2011


ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՅՈՒՐ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն է

ր: Չնայած ֆակուլտետի մասնաշենքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ եւ բավարար չափով լսարաններ չկան նույնիսկ քննությունների անցկացման համար, այնուամենայնիվ, անվանի բռնցքամարտիկի հետ հանդիպումը կայացավ: Իսկ «միջնորդը» մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն էր: «Ինձ շատ հոգեհարազատ է այս ֆակուլտետը: Շատ եմ կարեւորում աշխարհահռչակ մարզիկների հետ ապագա լրագրողների հանդիպումը: Ժամանակին, երբ ես էի ուսանող, մեր մասնաշենքի մոտ հաճախ էր կանգնում Յուրի Վարդանյանի ավտոմեքենան£ Ժամ, ժամուկես սպասում էի մեքենայի մոտ, որ տեսնեի փառապանծ մարզիկին: Չէի էլ պատկերացնում, որ մի օր նրա հետ դեմ առ դեմ կնստեմ ու հարցազրույց կվարեմ»,- պատմեց Վարդան Թադեւոսյանը: Վիկ Դարչինյանը Հայաստան է ժամանել ընդամենը 2 շաբաթով: Ասում էª կարոտում է: Գալիս է այստեղ, դրական լիցքեր ստանում եւ գնումª հաջորդ մենամարտին պատրաստվելու: Ի դեպ, այս տարի նրա առաջին մենամարտը տեղի կունենա ապրիլին: Ֆակուլտետի ղեկավարությունը եւ ուսանողները Վիկին ուղղելու բազում հարցեր ունեին: Շատերն էին լսել Վիկի հայտարարությունը, որ ռինգում եւս մի քանի տարի մնալուց հետո զբաղվելու է այլ գործունեությամբ£ Բնականաբար, ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչ ծրագրեր է մտադիր իրականացնել մարզիկը Հայաստանում: «Սպիտակում գործում է մարզադպրոց: Պետք է մտածենք լավ մարզիչներ ունենալու մասին: Հիմա չեմ հասցնում շատ ժամանակ հատկացնել այդ գործին, քանի որ 3-4 ամիսը մեկ մրցումներ եմ ունենում: Բայց միշտ կապի մեջ եմ դպրոցի հետ, օգնում եմ մարզագույքով: Մի քանի տարուց ուզում եմ նաեւ Երեւանում ակումբ բացել, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենց ուժով կարող են գումար վաստակել, ապահովել իրենց եւ իրենց հարազատների բարեկեցությունը»,- ասում է Վիկը: Վիկ Դարչինյանը շեշտեց, որ այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Նա լավ գիտակցում էր իր քայլի հնարավոր բոլոր հետեւանքները, բայց որոշումը վերջնական է: Վիկը ուսանողներին ներկայացրեց ուշագրավ դրվագներ իր մարզական կարիերայից, խոսեց լավ ու վատ հակառակորդների մասին, նաեւ որոշ «խոհանոցային գաղտնիքն» բացահայտեց: «Ամենալավ հակառակորդս եղել է կոլումբիացի Պաչեկոն: Նա շատ տաղանդավոր բռնցքամարտիկ է: Այդ ժամանակ` 2004-ին, 33 մենամարտ էր անցկացրել, չուներ պարտություն, իսկ 25-ը նոկաուտով էր հաղթել: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելիս 6 անգամ նոկաուտով էր հաղթել: Իսկ ես… կարծես սոված գայլին ռինգ էին թողել: Ես նրան 11-րդ ռաունդում նոկաուտով հաղթեցի: Մինչեւ հիմա էլ դա հիշում են»,- իրեն բնորոշ հանգստությամբ ու համեստությամբ պատմում էր չեմպիոնը: Նա ժուռնալիստիկայի ֆակուլտետ դատարկաձեռն չէր եկել: Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին իր մակագրությամբ բռնցքամարտիկի փոքրիկ ձեռնոցներ նվիրեց, ուսանողներին էլ` պաստառ` իր լուսանկարով ու մակագրությամբ: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ամեն մեկի համար հպարտություն է այդպիսի հայրենակից ունենալը, իսկ նվերներն իրենց հատուկ տեղը կգտնեն իր աշխատասենյակումª այլ հուշանվերների կողքին£ Վարդան Թադեւոսյանն էլ խոստացավ, որ անվանի մարզիկների հետ հանդիպումները ժուռնալիստիկայի ֆակուլտետում պարբերական բնույթ կկրեն: Վիկ Դարչինյանի հետ ուսանողները կրկին հանդիպելու հնարավորություն կունենան ապրիլինª նրա հերթական մարտից հետո:

ԵՊՀ լրատվության վարչություն


ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ-Ի ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանում

ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջեւ ստորագրվել են համագործակցության պայմանագրեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ բուհերի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում, իսկ նրանցից լավագույնների համար հնարավոր է բացվեն պաշտպանության նախարարությունում աշխատանքային գործունեության հեռանկարներ: Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել, որ ընդլայնվում է

բուհ-նախարարություն համագործակցությունը£ Այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որ ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով եւ, միաժամանակ, իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին: Նախարարությունում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողները կընտրվեն ըստ ՊՆ պահանջարկի: Ըստ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանիª նախագիծը դեռ մշակման եւ կայացման փուլում է:


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Համալսարանական ատամնաբուժարանն այս ուսումնական տարում էական փոփոխությունների է ենթարկվել£ 2010-ի սեպտեմբերից նախկին ստոմատոլոգիական կլինիկայի փոխարեն գործում է բոլորովին նորը: Վերաբացված ատամնաբուժարանը զգալի ծանրաբեռնվածությամբ, ֆինանսապես անկախ ու ինքնուրույն կլինիկա է, որի ծառայություններից կարող են օգտվել ոչ միայն ԵՊՀ-ականները£ Իսկ համալսարանականների համար գնային արտոնյալ քաղաքականություն է գործում: «ԵՊՀ աշխատակիցների համար զգալի զեղչեր ենք առաջարկում: Այդպիսի քաղաքականություն վարելու համար ստոմատոլոգիական կլինիկան պետք է ֆինանսապես կայուն լինի եւ կարողանա շարքային հաճախորդների մեծ քանակի շնորհիվ ավելի ցածր գներով սպասարկել համալսարանականներին»,- նշում է կլինիկայի տնօրեն Հայկ Սարգսյանը: ԵՊՀ-ում աշխատողների համար հատկացված զեղչերի ցանկը, ըստ տնօրենի, ժամանակ առ ժամանակ կվերանայվի: Մասնավորապես, մինչեւ փետրվարի 15-ը որոշ ծառայությունների դեպքում (ատամնաքարերի հեռացում, փայլեցում) համալսարանականները կսպասարկվեն անվճար: Մի շարք ծառայությունների համար էլ նախատեսված է մինչեւ 50% զեղչ: Այսօրվա դրությամբ կլինիկայի հաճախորդների միայն 10%-ն է համալսարանական: Ըստ Հայկ Սարգսյանիª այցելուների նման սակավությունը մասամբ պայմանավորված է տեղեկացվածության պակասով. «Համալսարանի աշխատակիցների մեծամասնությունը չգիտի, որ այսօր համալսարանական ատամնաբուժարանը հիմնովին նորոգվել է, տեղադրվել են բացառապես նոր սարքավորումներ եւ, որ ամենակարեւորն է, գործում են աշխատանքի եւ համալսարանական հաճախորդների նկատմամբ նոր մոտեցումներ»: Տնօրենի հավաստմամբª մինչեւ վերանորոգումը կլինիկան աշխատում էր «դաշտային աշխատանքների» համար նախատեսված սարքավորումներով: Վերաբացված ատամնաբուժարանում այսօր օգտագործվում են միմիայն 2006թ. հետո արտադրված սարքավորումներ: Առանձնացվել է թերապեւտիկ բաժանմունքը: Տնօրենը հատկապես կարեւորում է նաեւ ժամանակակից ավտոկլավիª ախտահանիչ սարքավորման առկայությունը, որը չկար նախկին կլինիկայում:

ԱՆՑՈՒԴԱՐՁ


ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ. «ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ…» ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

«Ապրիլ», «Տէր ողորմեա» (KYRIE ELEISON), «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը 20 տարի անց հանդիսատեսին հրավիրել էր իր «Ձայն բարբառոյ…» ֆիլմի շնորհանդեսին£ Նշենք, որ 1994թ. այս կինոնկարի համար ռեժիսորն արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի»: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը 2001-ինª ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով, 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակըª հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար: Իսկ ի±նչն էր ստիպել 20 տարի անց վերստին անդրադառնալ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին£ «Վաղուց էինք որոշել ֆիլմը նովելների տեսքով ներկայացնել£ Այսինքնª ֆիլմի ընթացքում հնչող տերունական աղոթքի յուրաքանչյուր տողով սկսվող մի նովել պետք է լիներ, եւ հիմա ստացվեց: Ֆիլմը ժամանակային տեւողության առումով էլ է կրճատվել, նոր մոնտաժով է ներկայացված, նաեւ տեխնիկական փոփոխություններ կան»,- ասաց «Հանապազ լույսի ճանապարհով. Վիգեն Չալդրանյա», «Ձայն լռության. Վիգեն Չալդրանյան» գրքերի կազմող եւ խմբագիր Սահականուշ Սահակյանը: Հոբելյանական երեկո-շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում:

«ՆԱ/ՆԵ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ-2010

Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի եւ երեւույթների ձեւավորման գործումª Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել էին «Նա/Նե» լրագրողական աշխատանքների հերթական մրցույթը: Մրցույթի նպատակը տարվա ընթացքում քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների եւ նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի եւ հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է: Մրցույթին ներկայացված են հայաստանյան տպագիր եւ հեռարձակող լրատվամիջոցների աշխատանքները հետեւյալ ոլորտներումª հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական եւ առեւտրային գովազդ, լավագույն ուսանողական աշխատանք: Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներն են Աշոտ Մելիքյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե), Ջեմմա Հասրաթյանը (Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա), Սուրեն Դեհերյանը (Լրագրողներ հանուն ապագայի), Նաիրա Սուլթանյանը (Բիտանական դեսպանատուն Երեւանում), Ջինա Սարգիզովան (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ԸԳԲ ծրագիր): Մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 31-ին Երեւանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Ն.Հ.




Комментариев нет:

Отправить комментарий