www.eter.am
# 43 (1064)
23.10.14
ՍԵԼՖԻԻ ՊԱՊԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ
«Սելֆի»-ն (selfie) անգլերեն բառ է, կազմվել է նույն լեզվի self արմատից, որ թարգմանվում«ինքդ քեզ», «ինքնուրույն»: Հարաբերակից է հայերենի «ինքնա-» նախածանցին: Օքսֆորդի համալսարանի հրատարակած անգլերենի բառարանում selfie-ն ներկայացվել է որպես 2013 թվականի տարվա բառ: Սրա հայերեն համարժեքն ավելի հստակ պատկերացում է տալիս երեւույթի մասին՝ ինքնանկար: Այսպես, 2005 թվականից սկսած՝ համացանցը Ֆեյսբուքի միջոցով ողողվում է տարբեր սելֆիներով: Նրանց թիվը գնալով շատացավ, եւ շատացավ այնքան, որ այսօր, բան ու գործ թողած, խոսում ենք հենց այդ ինքնանկարների մասին: Սելֆին հատուկ այս կամ այն տարածաշրջանին կամ երկրին բնորոշ երեւույթ չէ: Աշխարհի բոլոր անկյուններում էլ գտնվում են մարդիկ, որ ինքնանկարի սիրահար են: Այս սերը, ի դեպ, փոքր-ինչ վտանգավոր է, որովհետեւ կարող է վերածվել մոլուցքի:
է
ՍԵԼՖԻՆ 94 ՏԱՐԵԿԱՆ Է

ՍԵԼՖԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է
Եթե դուք սելֆիի սիրահար եք ու այս ենթավերնագիրը կարդալուց հետո պատրաստվում եք թերթը փակել… Սպասե՛ք: Դա ոչ թե մենք, այլ հոգեբաններն են ասում: Գուցե սխալվո՞ւմ են, ո՞վ իմանա: Պարզապես երեւույթը մեկնաբանվում է մի քանի տեսակետից: Նախ` շատերը հավատացած են, որ ինքնանկարվելու անընդհատ ցանկություն ունեն միայն նարցիսները, այսինքն՝ ինքնասիրահարվածները: Նրանք հոգեբանական այնպիսի վիճակում են հայտնվում, որ ուզում են իրենց նկարել ու նկարել, նկարել ու հիանալ, ապա այդ նկարները շատ արագ վերբեռնել սոցիալական ցանցերում ու ակնկալել հավանողների մի ողջ բանակ, որ պատրաստ է Like-եր շռայլել: Ժամանակին վիճակագրական տվյալներ են աչքովս ընկել, համաձայն որոնց տղամարդիկ իրենց ավելի շատ են հայելու մեջ նայում, քան կանայք. նրանք սպասվածից ավելի «թիթիզ» են: Հավատացեք, նույն կարծիքին են հանգել նաեւ բրիտանացի մասնագետները, որոնց հետազոտությունները փաստում են. սելֆի է անում տղամարդկանց 17, իսկ կանանց՝ 10 տոկոսը:
ՍԵԼՖԻՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԶՎԱՐՃԱԼԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ… ՄԱՀԱՑՈՒ
Գուցե կգա ժամանակը, երբ մարդու բնավորությունն ու էությունը ճանաչելու համար հարկավոր կլինի ոչ թե իմանալ, թե նա ինչ երաժշտություն է լսում կամ ինչ գրականություն է կարդում, այլ բավարար կլինի ծանոթանալ նրա սելֆիներին… Զավեշտական է, համաձայնեք: Ոմանց համար ինքնանկարը, այսպես ասած, սիրողական մակարդակի շրջանակում է: Նրանք այն մարդիկ են, որ, իրավիճակի թելադրանքով, ուզում են իրենց հավերժացնել ինչ-որ պահի: Բայց կան եւ այնպիսիք, որ հատուկ նստում ու մտածում են «գժական» սելֆի ունենալու մասին՝ մոռանալով, որ ամեն անգամ գետը գերան չի բերի: Փաստենք. վերջերս 21-ամյա մեքսիկացի Օսկար Օտերո Ագիլարը ոգելից խմիչքի ազդեցության տակ որոշել էր ատրճանակով ինքնանկարվել: Անզգուշության, եւ, բնականաբար, անսթափ լինելու պատճառով սելֆին ձախողվել է, Ագիլարի կյանքը՝ ընդհատվել…
Մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքը ողողվեց սելֆիի նոր ու տարօրինակ տեսակով. օգտատերերը կպչուն ժապավենով «դաժանաբար» կապկպում, տձեւացնում էին դեմքը եւ ինքնանկարվում: Ավելի քան տգեղ ու տհաճ քայլ: Խորհուրդ չենք տա փորձել՝ գոնե հոգեբանների «սեւ ցուցակում» չհայտնվելու համար:

Մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի նման աշխարհ տեսած մարդը չէր կարող չունենալ իր «Սառցե դույլ» ֆլեշմոբին, նա ցանկացավ սելֆի նվիրել գլխին սառը ջուր լցնող Քիմին: Պիտի որ ստացված լինի: Իր որդիների, քրոջ եւ զարմուհու հետ է ինքնանկարվել հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը: Իսկ ահա կինոարվեստում փայլած ու այնտեղից քաղաքականություն թափանցած Տերմինատորը՝ նույնինքը Առնոլդ Շվարցենեգերը, Կաննում էր, երբ որոշեց պատշգամբում կիսամերկ սելֆի ունենալ ու հայտնվեց պապարացիների սրատես օբյեկտիվում:
աստղային սելֆին: Չէ, սխալվում եք, եթե մտածեցիք, թե նա հասցրել է ինքնանկարվել իր հերթական 18+ տեսարաններից մեկում: Որոշ ժամանակ առաջ, մասնակցելով
ՍԵԼՖԻՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

միկրոբլոգում: Երբ Ինստագրամում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի էջն ունեցավ

առաջնեկ սելֆին ծնվեց վերելակում, մեծացավ Ինստագրամում, որտեղ հայտնվելու պահին հավաքեց ավելի քան
8000 Like: Աշխարհի երկու գերտերությունների առաջնորդները նախանձախնդիր են նաեւ սելֆի ունենալու հարցում: Չենք կարող ասել՝ ով է առաջինն ինքնանկարվել, բայց փաստ է, որ թե՛
Վլադիմիր Պուտինը, թե՛ Բարաք Օբաման այնքան էլ հեռու չեն սելֆիներից: Նրանք մեկի փոխարեն մի քանիսն ունեն: Դեռ շատ կարելի է խոսել 94-ամյա այս երեւույթի՝ սելֆիի մասին: Կարող ենք հպանցիկ ավելացնել, որ ինքնանկար ունեն Դեյվիդ Քեմերոնը, Անգլիայի Եղիսաբեթ II թագուհին եւ անգամ… Հռոմի պապը:
Իսկ գուցե մի օր էլ անձնագրերո՞ւմ տեղադրեն մեր ազատ ընտրությամբ արված սելֆին… :)
ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ