
օպերացիայի տեղանքի մանրամասն ներկայացումը ի չիք է դարձնում Ադրբեջանի քարոզչության ցանկացած դրսեւորում: 1992թ. փետրվարի 26-ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրը: Առնվազն 4 տարի այդ բնակավայրը Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում էր Արցախի մասնատման նպատակով: Ռազմական գործողության ավարտին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում Ադրբեջանի քաղաքական ու ռազմական գործիչները անկարող եղան կազմակերպել քաղաքացիական բնակչության անվտանգ տարհանումը նախապես տրամադրված հումանիտար միջանցքով: Ադրբեջանցիների ոչ համակարգված գործունեության պատճառով Ակնի (նախկին Աղդամի) մատույցներում ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության զինված խմբավորումների կողմից դիմահար կրակ բացվեց ադրբեջանական դիրքեր շտապող ազգաբնակչության վրա, որի հետեւանքով զոհվեցին Խոջալուի մեծ թվով բնակիչներ: Հետագայում իրականացվեց դիակների խոշտանգում, ինչն էլ ներկայացվեց իբրեւ հայերի ձեռքի գործ:ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ
1. Ներածություն
Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի քան հարյուրամյա պատմություն ունի։ Մերթ սաստկանալով, մերթ արտաքնապես հանդարտվելով՝ այն միշտ ուղեկցվել է փոխադարձ հոգեբանական ու քարոզչական ճնշումներով։
Հակամարտության երկու կողմերն էլ մշակել և օգտագործում են համապատասխան «քարոզչական առասպելաբանություն»՝ բաղկացած փաստերի, առասպելների ու կարծրատիպերի խայտաբղետ խառնուրդից, որի նպատակն է արդարացնել «մերոնց» գործողություններն ու խրախուսել հակառակորդի դեմ ուղղված հետագա քայլերը։ Միաժամանակ նպատակ է դրվում ապամարդկայնացնել (дегуманизировать)հակառակորդին՝ ինչպես «մերոնց», այնպես էլ պայմանականորեն չեզոք երրորդ ուժերի աչքում։ Փորձ է արվում ճնշելու հակառակորդի դիմադրելու կամքը։
Տարիների ընթացքում մշակված քարոզչական ապարատն այսօր էլ որպես զենք օգտագործվում է հայ-ադրբեջանական հակամարտության տեղեկատվական և հոգեբանական, գաղափարախոսական ճակատներում։
Անհավատալի է թվում, բայց առայսօր ոչ մի հայ հետազոտող համակարգված չի զբաղվել հայկական կողմի դեմ ուղղված «քարոզչական առասպելաբանությունը» վատ է ուսումնասիրված։ Մենք որոշեցինք գոնե մասամբ լրացնել այս բացը և հայկական կողմի դեմ օգտագործվող քարոզչական թեզերի ցուցակագրում ու նախնական դասակարգում կատարել։ Աշխատանքին աջակցում են մի շարք անհատներ, ամենազգալի ներդրում ունեն Վահագն Մխոյանը և Անդրեյ Մարինոսյանը։>>>
